Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անտիոքի միտրոպոլիտին

Mitropolit 1

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտին

         Յուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Զահլէի միտրոպոլիտ Անտօնիոս Ալսորուն ուղեկցութեամբ Հայաստանի Հանրապետութիւնում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ժան Մաքարոնի եւ բարերար Նիկոլայ Աբոֆայիսայի:

    Հանդիպմանը Նորին Սրբութեանը փոխանցելով Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու պետ Յովհաննէս Ժ-ի եղբայրական ողջոյններն ու բարեմաղթանքները` Զահլէի միտրոպոլիտն իր ուրախութիւնը յայտնեց առաջինը պետականօրէն քրիստոնէութիւնն ընդունած օրհնեալ երկիր այցելութեան առնչութեամբ: Նա նաեւ փաստեց երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ կապերն ու պատմական աղերսները: Խօսքի աւարտին միտրոպոլիտը խնդրեց Նորին Սրբութեան զօրակցութիւնը Ուղղափառ Եկեղեցու բարերա մի զաւակի կողմից Հայաստանում կառուցուելիք մատրան համար: Այս առիթով Նորին Սրբութիւնը մատրան կառուցման ազնիւ նախաձեռնութեան համար Հայրապետական իր գնահատանքը յայտնեց բարերարին:

          Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բերելով իր օրհնութիւնը, վերստին յայտնեց իր եբայրական սերն ու ջերմ զգացումները հանդէպ Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Պետը, ինչպէս նաեւ երախտագէտ սրտով վերհիշեց Լիբանանի եւ Արաբական պետութիւնների այն հոգածու վերաբերմունքը, որ ցուցաբերել են հայ ժողովրդի նկատմամբ` հնարաւորութիւն ընձեռելով Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին վերակառուցելու իրենց ազգային-հոգեւոր կեանքը:

        Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան գլխաւոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը:

21 7 2016