Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը

Pope_FrancisArm2

papalvisitarmeniaITENG

Gebet im Kloster von Chor Virap
Sonntag, 26. Juni 2016

Papst260616_LH4

Papst260616_HH4Papst260616_IH4Papst260616_KH4Papst260616_LH4Հռոմի Սրբազան Քահանայապետն
այցելեց Խոր Վիրապի վանք` աւարտելով այցը Հայաստան

         Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի վերջին հանգրուանը Խոր Վիրապի պատմական վանքն էր:

          Յունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատուիրակութիւնների ուղեկցութեամբ այցելեցին Խոր Վիրապ, ուր նրանց դիմաւորեցին Մայր Աթոռի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ եւ Վանորէից տեսչութեան ներքոյ սպասաւորող հոգեւորականներ:

       Թափօրով երկու Հովուապետերն առաջնորդուեցին դէպի Խոր Վիրապի վանքի շրջաբակը։ Վանքում երկու Հովուապետերը մուտք գործեցին Ս. Գրիգոր Լուսաւորիչ մատուռ, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Պապը գբից հանուած կենսապարգեւ լոյսով վառեցին իրենց մոմերը։

        Այնուհետեւ Ս. Աստուածածին եկեղեցում նոյն այդ լոյսից վառուեց այցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայուած կանթեղը:

     Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հայերէն եւ իտալերէն լեզուներով խաղաղութեան համար աղօթք հնչեցրեցին:

       Այս ընթացքում Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Վազգէնեան հոգեւոր դպրանոցի երգչախմբերի կողմից կատարուեց համաքրիստոնէական սուրբ եւ Հայ Եկեղեցու երկրորդ Լուսաւորիչ Ս. Գրիգորին նուիրուած «Լերինք ամենայն» հոգեպարար շարականը:

             Արարողութիւնը եզրափակուեց միասնական Տէրունական աղօթքով:

          Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետն առաջնորդուեցին դէպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակ, որտեղից, ի նշան խաղաղութեան, հայ-թուրքական փակ սահմանի ուղղութեամբ արձակուեցին երկու աղաւնիներ:

        Վանք այցելութիւնից յետոյ «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանում տեղի ունեցաւ հրաժեշտի պաշտոնական արարողութիւն, որից յետոյ Ֆրանցիսկոս Պապը, աւարտելով այցն առաջին քրիստոնեայ երկիր, վերադարձաւ Վատիկան:

papalvisitarmeniaITENG

Teilnahme an der Liturgiefeier
in der armenisch-apostolischen Kathedrale
(Sourp Etschmiadzin)
Sonntag, 26. Juni 2016

Papst260616_HH3 Papst260616_LH3 Papst260616_MH3 Papst260616_OH3

papalvisitarmeniaITENG

Ökumenische Begegnung und Gebet für den Frieden
auf dem Platz der Republik in Jerevan
Samstag, 25. Juni 2016

Papst250516_OH2Papst250516_HH2 Papst250516_IH2 Papst250516_JH2 Papst250516_KH2 Papst250516_LH2 Papst250516_MH2 Papst250516_QH2Papst250516_NH2Papst250516_PH2

papalvisitarmeniaITENG

 Eucharistiefeier auf dem Vartanants-Platz in Gjumri
Samstag, 25. Juni 2016

Papst250516_KH  Papst250516_IH Papst250516_JH

papalvisitarmeniaITENGBesuch des Denkmalkomplexes Zizernakaberd
Samstag, 25. Juni 2016

Papst250516D_resize Papst250516E_resize Papst250516F_resize Papst250516G_resize Papst250516B_resize Papst250516A_resize

papalvisitarmeniaITENG

Gebetsbesuch in der Apostolischen Kathedrale in Etschmiadzin
Freitag, 24. Juni 2016

24-2-1 24-2-2 24-2-3 24-2-4 24-2-5 24-2-6 24-2-7 24-2-8 24-2-9

papalvisitarmeniaITENG

Landung auf dem Internationalen Flughafen Jerevan-Svartnoz
Willkommenszeremonie auf dem Flughafen
Freitag, 24. Juni 2016

24-206 24-406 24-306 24-106 24-506 24-606  papalvisitarmeniaITENG

Der Besuch von Papst Franziskus in Armenien

Der Besuch von Papst Franziskus in der Republik Armenien wird am 24. Juni am Flugplatz Zvartnots in Yerevan mit einer offiziellen Begrüssungszeremonie beginnen, nach der er nach St. Etschmiadzin reisen wird, um in der Kathedrale zu beten.

Am frühen Abend wird Papst Franziskus dem Präsidenten Sersch Sargsjan einen Höflichkeitsbesuch abstatten und anschliessend im Präsidentenpalast Behördenvertreter und Mitglieder der diplomatischen Missionen in Armenien treffen. Der erste Tag endet mit einem privaten Treffen in Etschmiadzin mit Seiner Heiligkeit Karekin II, Oberster Patriarch und Katholikos aller Armenier.

Am Morgen des 25. Juni wird Papst Franziskus Tsitsernagaberd besuchen, die  Gedenkstätte an den Völkermord an den Armeniern und das dortige Museum. Dann wird er zusammen mit Katholikos Karekin II nach Gjumri fliegen, wo auf dem Vartanants-Platz eine Heilige Messe gefeiert wird. Am Nachmittag besucht er zuerst die armenisch-apostolische Kathedrale der Sieben Wunden und nachher die katholische Kathedrale der Heiligen Märtyrer, bevor er nach Yerevan zurückfliegt, wo am Abend auf dem Platz der Republik ein ökumenischer Gottesdienst mit Gebeten für den Frieden stattfindet.

Der letzte Tag, Sonntag, 26. Juni, beginnt mit einem Treffen mit den armenisch-katholischen Bischöfen am Sitz des Katholikos in Etschmiadzin, worauf alle an der Heiligen Messe in der Kathedrale teilnehmen. Anschliessend lädt Katholikos Karekin II zu einem ökumenischen Mittagessen im Apostolischen Palast ein, an dem die armenisch-apostolischen Erzbischöfe und Bischöfe, die armenisch-katholischen Bischöfe sowie die Kardinäle und Bischöfe des Gefolges von Papst Franziskus teilnehmen. Am Nachmittag ist ein kurzes Treffen mit Delegierten und Sponsoren der armenisch-apostolischen Kirche vorgesehen, gefolgt von der Unterschrift unter einer gemeinsame Deklaration der armenisch-apostolischen und der katholischen Kirche. Dann begibt sich der Papst zu einem Gebet ins Kloster Khor Virap, um dann nach einer Abschiedszeremonie am Flugplatz Zvartnots nach Rom zurückzukehren.

Die Schweiz ist beim Papstbesuch ausser durch den Schweizer Botschafter in Yerevan auch durch Dominique de Buman, Vizepräsident des Nationalrats, und Sarkis Shahinian, Ehrenpräsident der Gesellschaft Schweiz-Armenien, vertreten.

papalvisitarmeniaITENG

PopeFr

“Visit to the first Christian country”

(24.-26. Juni 2016)

[ AR DE EN ES FR IT PT ]

Freitag, 24. Juni 2016

09.00 Abflug vom internationalen Flughafen Rom-Fiumicino nach Jerevan
15.00 Landung auf dem Internationalen Flughafen Jerevan-Svartnoz
Willkommenszeremonie auf dem Flughafen
15.35 Gebetsbesuch in der Apostolischen Kathedrale in Etschmiadzin
[Arabisch, Armenisch, Deutsch, Englisch, Französisch, Italienisch, Polnisch, Portugiesisch, Spanisch]
18.00 Höflichkeitsbesuch beim Staatspräsidenten im Präsidentenpalast
18.30 Begegnung mit Vertretern des öffentlichen Lebens und der Regierung und mit dem Diplomatischen Korps im Präsidentenpalast
[Arabisch, Armenisch, Deutsch, Englisch, Französisch, Italienisch, Polnisch, Portugiesisch, Spanisch]
19.30 Persönliche Begegnung mit dem Katholikos im Apostolischen Palast

Samstag, 25. Juni 2016

08.45 Besuch des Denkmalkomplexes Zizernakaberd
10.00 Abflug nach Gjumri
11.00 Eucharistiefeier auf dem Vartanants-Platz in Gjumri
[Arabisch, Armenisch, Deutsch, Englisch, Französisch, Italienisch, Polnisch, Portugiesisch, Spanisch]
16.45 Besuch der armenisch-apostolischen Kathedrale der sieben Wunden in Gjumri
17.15 Besuch der armenisch-katholischen Kathedrale der hl. Märtyrer in Gjumri
18.00 Abflug nach Jerevan
19.00 Ökumenische Begegnung und Gebet für den Frieden auf dem Platz der Republik in Jerevan
[Arabisch, Armenisch, Deutsch, Englisch, Französisch, Italienisch, Polnisch, Portugiesisch, Spanisch]

Sonntag, 26. Juni 2016

09.15 Begegnung mit den armenisch-katholischen Bischöfen im Apostolischen Palast in Etschmiadzin
10.00 Teilnahme an der Liturgiefeier in der armenisch-apostolischen Kathedrale
[Arabisch, Armenisch, Deutsch, Englisch, Französisch, Italienisch, Polnisch, Portugiesisch, Spanisch]
  Ökumenisches Mittagessen mit dem Katholikos, den Bischöfen und Erzbischöfen der armenisch-apostolischen Kirche, sowie den armenisch-katholischen Bischöfen und den Kardinälen und Bischöfen der päpstlichen Entourage im Apostolischen Palast
15.50 Begegnung mit Delegaten und Wohltätern der armenisch-apostolischen Kirche im Apostolischen Palast
16.05 Unterzeichnung der Gemeinsamen Erklärung im Apostolischen Palast
[Arabisch, Armenisch, Deutsch, Englisch, Französisch, Italienisch, Polnisch, Portugiesisch, Spanisch]
17.00 Gebet im Kloster von Chor Virap
18.15 Abschiedszeremonie auf dem Flughafen
18.30 Abflug nach Rom
20.40 Landung auf dem Flughafen Rom-Ciampino

armenian3

 Տեղեկութիւններ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի
Հայաստանի Հանրապետութիւն այցի ծրագրի վերաբերեալ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետութիւն այցը կը մեկնարկի Յունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երեւանի «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանում տեղի կ’ունենայ պաշտօնական դիմաւորման արարողութիւն, որից յետոյ Սրբազան Քահանայապետը կը մեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կ’ունենայ Բարիգալստեան` «Հրաշափառի» արարողութիւնը:

Նոյն օրը երեկոյեան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետութեան Նախագահի նստավայրում հանդիպում կ’ունենայ Նախագահ Սերժ Սարգսեանի, ապա՝ ՀՀ իշխանութիւնների, հասարակութեան եւ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփուի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Յունիսի 25-ի առաւօտեան Սրբազան Քահանայապետը կ’այցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կը մեկնի Գիւմրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցուի Վարդանանց հրապարակում: Գիւմրիում Հռոմի Պապը նաեւ կ’այցելի Անարատ Յղութեան Հայ քոյրերի միաբանութեան «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Եօթ Վէրք Ս. Աստուածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ Մայր Տաճար: Նոյն օրը երեկոյեան Երեւանում՝ Հանրապետութեան հրապարակում, տեղի կ’ունենայ էկումենիկ արարողութիւն եւ Խաղաղութեան Աղօթք:

Յունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կ’ունենայ Հայ Կաթողիկէ եպիսկոպոսների հետ, կը մասնակցի Ս. Պատարագի արարողութեանը եւ Էկումենիկ ճաշկերոյթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկէ արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատուիրակութեան հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կ’ունենայ Հայ Եկեղեցու պատուիրակների եւ բարերարների հետ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը ստորագրեն Համատեղ յայտարարութիւն: Հովուապետերը նաեւ աղօթք կը մատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նոյն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Երեւանից կը մեկնի Հռոմ:

armenian3Papst250516_OH2

Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Հանրապետության հրապարակում

Հունիսի 25-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք, որին ներկա էին տասնյակ հազարավոր հայորդիներ և հյուրեր տարբեր երկրներից:

Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ֆրանցիսկոս Պապի մուտքը Հանրապետության հրապարակ ազդարարվեց Երևանի եկեղեցիների զանգերի ղողանջներով: Երկու Հովվապետերը յուրաքանչյուր եկեղեցուց 12 բարձրաստիճան հոգևորականներով բարձրացան արարողության համար հատուկ պատրաստված բեմ: Արարողության ընթացքում Հայ Եկեղեցու հոգևոր դասից Ամենայն Հայոց Կաթողիկոսին աղոթակից էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ, Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Համատեղ աղոթքի ժամանակ ընթերցվեցին հատվածներ Ս. Գրքից և աղոթքներ, ինչպես նաև երգվեց Ս. Հարության շարական:

Արարողության ընթացքում ներկաներին իր ուղերձն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մտթ. Ե 9):

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Papst250516_JH2Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երևանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:

Արդարև, մեկ և կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ և պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական և ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի և վայրագ բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:

Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջև, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր հայրենիքի մեծագույն մասը և, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան`Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաև այն ավերածությունների և կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արևելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի և

Աֆրիկայի երկրներում, հոգևոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին և արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արևելքի և Աֆիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաև մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների և կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով և հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»:

Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջև հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելու»:

Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց Ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաև նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաև Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը և բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը և ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին և բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսևորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաև զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավուքի դեմ: Արդարև, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է Նրան» (Գործք Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:

Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին և Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից և պարգևի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, և մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):

Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին»:

Ապա խոսքով հանդես եկավ նաև Հռոմի Սրբազան Քահանայապետը.

«Մեծարգո և հույժ սիրելի Եղբայր, Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Պարոն Նախագահ,

սիրելի եղբայրներ և քույրեր,

Աստծո օրհնությունն ու խաղաղությունը ձեզ հետ լինի:

Շատ ցանկացա այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց Papst250516_HH2քրիստոնյա հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ, Արարատ լեռան հայացքի ներքո, նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն, ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր, ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու. այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է:

Անցյալ տարիներին մեր Եկեղեցիների միջև միշտ շատ հարգալից և ստեպ հիշարժան այցերն ու հանդիպումները, Աստծու շնորհոք սերտացան: Նախախնամությունը կամենում է, որ հենց այս օրը, երբ այստեղ Քրիստոսի սուրբ Առաքյալների հիշատակն է կատարվում, կրկին միասին ենք` ամրապնդելու առաքելական հաղորդությունը մեր միջև: Երախտապարտ եմ Աստծո մեր Եկեղեցիների «իսկական և ներքին միության համար» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, Համամիութենական ծիսակատարություն, Երևան, 26 սեպտեմբեր 2001. Ուսուցումներ ԻԴ,2 [2001], 466) և շնորհակալ եմ ձեզ Ավետարանին շատ անգամ հերոսական հավատարմության համար, որ անգնահատելի պարգև է բոլոր քրիստոնյաների համար: Մեր հանդիպումը «գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է» (հմմտ. Նոյն, Շրջաբերական նամակ՝ Զի եղիցին մի, 28). Հնձենք այն ինչ Հոգին է մեր մեջ ցանել, որպես յուրաքանչյուրին նվեր (հմմտ. Առաքելական հորդոր Ավետարանական ցնծություն, 246): Մեծ ուրախությամբ կիսում ենք միասին կտրած արդեն շատ առաջացած ճանապարհի բազում քայլերը, և իրոք լիահույս նայում ենք այն օրվան, երբ Աստծո օգնությամբ, միացած կլինենք Քրիստոսի զոհասեղանի շուրջ, հաղորդության լրիվ միությամբ: Դեպի այդ բազմատենչ նպատակը «ուխտավորներ ենք, և միասին ճամփորդում […] մեր սրտերը անկասկած ու անվարան վստահելով ուղեկցին» (Նոյն, 244):

Այս ընթացքում մեզ նախորդում և ընկերակցում են բազում վկաներ, հատկապես բազմաթիվ նահատակները, որոնք արյամբ կնքեցին հասարակաց հավատն ի Քրիստոս. նրանք մեր աստղերն են երկնքում, որ փայլում են մեր գլխավերևում և նշում են ճանապարհը, որ մեզ մնում է կտրել այս աշխարհում, դեպի ամբողջական հաղորդություն: Մեծ Հայրերի շարքին, ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի և նրա ավանդությունների հանդեպ, և միաժամանակ հակված էր մյուս Եկեղեցիներին, անխոնջ միության փնտրտուքին, Քրիստոսի կամքը իրականացնելու փափագող. որպեսզի հավատացողները «մեկ լինեն» (Հվ, 17, 21): Արդարև, միությունը ռազմավարական առավելություն չէ, փոխադարձ շահերի փնտրտուքով, այլ այն ինչ Հիսուս խնդրում է մեզնից, և որ մեզ է մնում իրագործել բարի կամքով և բոլոր ուժերով, իրականացնելու համար մեր առաքելությունը. աշխարհին պարգևել Ավետարանը հետևողականորեն:

Անհրաժեշտ միությունը իրականացնելու համար, սուրբ Ներսեսի համաձայն, բավարար չէ որևէ մեկի բարի կամքը Եկեղեցում. անհրաժեշտ է բոլորի աղոթքը: Գեղեցիկ է այստեղ հավաքված լինելը՝ մեկս մյուսի համար, մեկս մյուսի հետ աղոթելու և հատկապես աղոթքի նվերն է, որ եկել եմ այս երեկո ձեզնից խնդրելու: Իմ կողմից վստահեցնում եմ, որ Հացն ու Բաժակը սուրբ սեղանի վրա ընծայելուց, չեմ դադարում ներկայացնելու Տիրոջ Հայ Եկեղեցուն և ձեր սիրելի ժողովրդին:

Սուրբ Ներսեսը զգում էր նաև փոխադարձ սերն աճեցնելու անհրաժեշտությունը, որովհետև միայն սերն է ի վիճակի դարմանելու հիշողությունը և անցյալի վերքերը բուժելու. միայն սերն է ջնջում նախապաշարումները և թույլ տալիս ընդունելու, որ եղբոր հանդեպ բաց լինելը մաքրում և բարվոքում է սեփական համոզումները: Այդ սուրբ Կաթողիկոսի համար դեպի միություն ճանապարհին՝ էական է նմանակել Քրիստոսի սիրո ոճը, «նա որ հարուստ էր» (Բ Կոր. 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ 2, 8): Իր օրինակով, կանչված ենք քաջությունն ունենալու ձերբազատվելու քարացած համոզումներից և սեփական շահերից հանուն սիրո, որ խոնարհվում է և նվիրվում, հանուն խոնարհ սիրո. այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգևոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում և սրբացնում: «Թերությունները ծածկենք միասնական սիրով» (Ներսես Շնորհալի Կաթողիկոս Հայոց, Նամակք, Վենետիկ 1873, 316), և նույնիսկ – հասկացնում էր – սիրո յուրահատուկ քաղցրությամբ, որ փափկացնում է սրտի կարծրությունը նաև քրիստոնյաների, որ շատ հաճախ եսակենտրոն և սեփական շահերի ետևից են: Ոչ թե հաշիվները և օգուտը, այլ խոնարհ և անձնուրաց սերը հոր բարեգթությունն է շարժում, Քրիստոսի օրհնությունը և Սուրբ Հոգու առատությունը: Աղոթելով և «սրտանց իրար բուռն սիրելով» (հմմտ. Պտ. 1, 22), խոնարհությամբ և հոգու բացվածքով տրամադրվենք ստանալու միության աստվածային ընծան: Վճռականությամբ շարունակենք մեր ընթացքը, մանավանդ թե, վազենք դեպի մեր միջև ամբողջական հաղորդությունը:

«Ձեզ եմ թողնում իմ խաղաղությունը: Ոչ ինչպես աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս» (Հվ. 14, 27): Լսեցինք Ավետարանի այս խոսքերը, որ մեզ տրամադրում են Աստծուց պաղատելու այն խաղաղությունը, որ աշխարհը գտնելու շատ է տառապում: Ինչքան մեծ են այսօր խաղաղության ճանապարհին կանգնած խոչընդոտները, իսկ ինչքան ողբերգական պատերազմների հետևանքները: Մտածում եմ այն ժողովուրդների մասին, որոնք ստիպված են թողնել ամեն ինչ, հատկապես Միջին Արևելքում, որտեղ բազմաթիվ եղբայրներ և քույրեր ենթարկվում են բռնության և հալածանքի, ատելության և հակամարտությունների պատճառով շարունակ հրահրված զենքի վաճառքի և բազմացման խարանից, ուժի դիմելու փորձությունից և մարդկային անձի հարգանքի պակասից, հատկապես տկարների, աղքատների և նրանց, ովքեր խնդրում են միայն պատվարժան կյանք:

Չեմ կարող չմտածել սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. հազիվ մի դար է անցել «մեծ եղեռնից», որ ձեզ պատահեց: Այս «անլուր և խոր ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին, հայածես հավատացյալներին, 12 ապրիլ 2015), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդն իր մարմնի վրա կրեց՝ միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում. «Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, Առաքելական նամակ հայ Ժողովրդի Մկրտության 1700-ամյակի առիթով. Ուսուցումներ ԻԴ,1 [2001], 275). հիշելը միայն պատեհ չէ, այլ պարտավոր. ամեն ժամանակների համար ազդարարություն լինի, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ:

Ցանկանում եմ միաժամանակ հիացմունքնով հիշել ինչպես քրիստոնեական հավատը, «նույնիսկ հայոց պատմության ամենաողբերգական պահերին, մղիչ զսպանակն է եղել, որ նշեց տառապյալ ազգի ժողովրդի վերածնունդը: (Նույն, 276): Այդ է ձեր իսկական ուժը, որ թույլատրում է Զատկի խորհրդավոր և փրկարար ճանապարհին բացվելու. բաց մնացած և կատաղի ու անիմաստ ատելությունից պատճառված վերքերը կարող են որոշ կերպով հարուցյալ Քրիստոսի վերքերին համեմատվել, այն վերքերին, որ նրան պատճառեցին և որ դեռ իր մարմնի վրա տպավորված են: Նա փառավորված ցույց տվեց նրանց աշակերտներին՝ Զատկի երեկոն (հմմտ. Հվ. 20, 20). խաչի վրա կրած ցավերի այդ սարսափելի վերքերը: Այսպես, նույնիսկ ամենամեծ ցավը, Խաչի փրկագործ զորությունից փոխակերպված, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղության սերմ դառնալ ապագայի համար:

Հիշողությունը սիրուց ներթափանցված արդարև նոր և զարմանալի արահետներով գնալու ատակ է դառնում, որտեղ ատելության դավերը փոխակերպվում են հաշտության ծրագրերի, ուր կարելի է հուսալ լավագույն ապագա բոլորի համար, ուր «երանի խաղարարարներին» (Մթ. 5, 9): Բոլորի համար լավ կլինի աջակցել ապագայի հիմքերը դնելու, որ թույլ չտա վրեժի խաբեական ույժից ներծծվել. ապագա, որտեղ երբեք չհոգնեն ստեղծելու խաղաղության պայմաններ. բոլորի համար արժանավայել աշխատանք, առավել կարիքավորների խնամատարություն և անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որ պետք է արմատախլել:

Սիրելի երիտասարդներ, այս ապագան ձերն է. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով, խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում. ոչ թե ստատուս-քվոի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ Հայերին, 12 ապիրլ 2015):

Այս տեսանկյունից, կուզենայի վերջապես հիշել Քրիստոսի խաղաղության մեծ վկայի և գործչի, սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր հայտարարվել նաև «Խաղաղության Վարդապետ»: Նա այսպես է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգևոր օրենսգիրք». «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում և ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտավոր ընթացքը և տնկիր բարին իմ և նրանց մեջ» (Մատյան ողբերգության, 83, 1-2): Նարեկացին, «խորապես գիտակից մասնակից ամեն կարիքի (Նույն, 3,2), կամեցավ մինչև ամեն ժամանակի և տեղանքի տկարների և մեղավորների հետ նույնանալ, միջնորդելու համար բոլորի օգտին (Նույն, 31, 3; 32,1; 47, 2). նա դարձավ «ամբողջ աշխարհի աղոթամատույցը» (Նույն, 28, 2): Նրա այսպիսի ընդհանրական զորակցությունը մարդկության հետ, քրիստոնեական մեծ պատգամ է խաղաղության, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմություն է հայցում: Տարբեր երկրներում ներկա հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդակցության իղձին լինեն պատգամաբերներ, «խաղաղության դեսպաններ» (Հովհաննես Պողոս Բ, Առաքելական նամակ հայ Ժողովրդի Մկրտության 1700-ամյակի առիթով. Ուսուցումներ ԻԴ,1 [2001], 278): Աշխարհը բոլոր կարիքն ունի ձեր այս քարոզության, կարիքն ունի ձեր ներկայության, կարիքն ունի ձեր ամենաջինջ վկայության: Խաղաղություն ամենեցուն»:

Ուղերձներից հետո Ս. Պատարագի «Քրիստոս մեր մեջ հայտնվեց» հատվածի երգեցողության ժամանակ երկու Հովվապետերը միմյանց ողջույն տվեցին, որն ապա փոխանցվեց նաև արարողությանը ներկա բազմահազար մարդկանց:

Ողջույնից հետո Ֆրանցիսկոս Պապը «Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին:

Արարողության ավարտին հնչեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի խոսքը. «Ես եկել եմ խաղաղության այս աղոթքին մասնակցելու մի երկրից՝ Սիրիայից, որը այսօր շարունակում է տառապել խաղաղության պակասից: Տարիներ շարունակ այստեղ չեն դադարում պատերազմներն ու ահաբեկչությունները, որոնց հետևանքով զոհվում են կամ փախստական դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք: Ավերվում են բնակավայրեր, եկեղեցիներ ու մզկիթներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Ոչ վաղ անցյալում էր, երեք տարի առաջ, որ Սիրիայի Դեր Զորի անապատում պայթեցվեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների աճյուն-նշխարները ամփոփող Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Այսօր, ի ներկայության ՀՀ Նախագահի և հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ համատեղ աղոթքով մենք խնդրեցինք խաղաղություն և կայունություն ողջ աշխարհի, այս ալեկոծվող տարածաշրջանի և մեր սիրելի Հայաստանի համար:

Ձերդ Սրբություն, Հայաստան Ձեր պատմական այցի առիթով, որը Դուք կոչել եք ուխտագնացություն, մեր ժողովրդի անունից Ձեզ պիտի փոխանցվի մի խորհրդանշական նվեր՝ Նոյյան Տապանի մանրակերտը: Նոյյան Տապանը, որ իջավ Արարատի գագաթին, մնայուն խորհրդանիշն է մարդկության փրկության ու վերածննդի: Վերջին տարիներին այսպիսի փրկության տապան եղավ նաև Հայաստանը՝ Մերձավոր Արևելքից փախստական դարձած հազարավոր ընտանիքների համար, ովքեր շառավիղներն են Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի:

Եվ այժմ Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից,

Իրանից ժամանած հայորդիներ իրենց հետ բերած մեկական բուռ հող կավելացնեն այս տապանի մեջ, ուր պիտի դրվի հայկական խաղողի տունկը: Խորհրդանշական այս նվերը Սուրբ Պետրոսի Աթոռում թող մնայուն հիշատակ լինի Նոյյան Տապանը իր մեջ կրող Հայաստան աշխարհից՝ որպես մասունք աշխարհում խաղաղության համար մատուցված հոգեպարար այս արարողությունից»:

Խոսքի ավարտին կատարվեց Գարրի Քեսայանի հեղինակած «Ave, Maria» ստեղծագործությունը` նվիրված Սրբազան Քահանայապետի Հայաստան այցին, որի ներքո Մերձավոր Արևելքից ժամանած մանուկները Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին օրհնության համար մատուցեցին իրենց երկրներից բերված հողը: Օրհնությունից հետո պատմական Հայաստանի տարազներով զգեստավորված երեխաները հողը լցրեցին Նոյյան տապանի մանրակերտի մեջ, ուր և դրվեց հայկական խաղողի տունկը:

Վատիկանին ընծայվելիք Նոյյան տապանի մանրակերտի հեղինակը ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամն է:

Արարողության ավարտին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` ղեկավարությամբ Էդուարդ Թոփչյանի, և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը` ղեկավարությամբ Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի, ինչպես նաև մասնակցությամբ հայ դասական երաժշտության անվանի մենակատարների, հանդես եկան համերգային ծրագրով:

25.06.16