Բազմութիւնք
Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին: Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ: Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք, եւ ցնծասցեն հիմունք աշխարհի. զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:
(video)
Ով է որպէս
Ո՞վ է որպէս Տէր Աստուած մեր. խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ. հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք: Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգես-ցուք ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
(video)
Հրեշտակային
Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր,Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնու-թիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց: