Պատմական ՏԱՅՔ. Պատմութիւն, մշակոյթ, դաւանանք

Նոր հրատարակութիւն

«Պատմական ՏԱՅՔ. Պատմութիւն, մշակոյթ, դաւանանք»
միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու

        Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 2016 թ. յունիսի 22-24-ը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում տեղի ունեցած «Պատմական Տայք. Պատմութիւն, մշակոյթ, դաւանանք» խորագրով միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:  

      Ժողովածուում ընդգրկուած են Մեծ Հայքի Տայք նահանգին նուիրուած առաջին միջազգային գիտաժողովի նիւթերը, որոնք լուսաբանում են երկրամասի պատմութեան, դաւանանքի, արուեստի ու մշակոյթի մի շարք կարեւոր հարցեր: Ուսումնասիրութիւնները ներկայացնում են պատմական Տայքը հնագոյն շրջանից մինչեւ նոր ժամանակները: Գիտական յօդուածներում բազմակողմանի անդրադարձեր կան նահանգի ճարտարապետական, որմնանկարչական եւ քանդակագործական յուշարձաններին, ձեռագրագիտական նիւթին:

      Յօդուածների ժողովածուի պատասխանատու խմբագիրներն են արուեստագ․ թեկնածու, դոցենտ Զարուհի Յակոբեանը, արուեստագ․ դոկտոր, դոցենտ Նազէնի Ղարիբեանը եւ արուեստաբան Արփինէ Ասրեանը։ Ժողովածուում տեղ գտած ռուսերէն յօդուածների խմբագիրն է Յասմիկ Շաթիրեանը, անգլերէն յօդուածներինը՝ Աննա Հաջի-Յակոբեանը։