Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մեկնի Շուեյցարիայ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մեկնի Շուեյցարիայ

        Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրեայ հայրապետական այցով կը մեկնի Ժնեւ (Շուեյցարիայ):

        Շուեյցարիայի Կարմիր Խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի եւ Ժնեւեան Կարմիր Խաչի նախագահ Մատտէոյ Պեդրացինիի հրաւէրով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մասնակցի Շուեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. հանդէսին, որն այս տարի անցկացուելու է «Պայծառացրէք մեր տարէցների կեանքը» նշանաբանի ներքոյ եւ հաւաքագրուած միջոցները նպատակաուղղելու է նաեւ Հայաստանում կարիքաւոր տարէցների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց խնամքին եւ զօրակցութեանը:

        Նորին Սրբութիւնը կը հանդիսապետէ նաեւ Ժնեւի Ս. Յակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամեակի արարողութիւններուն: