Willkommen1ArmKirche1ssrpotz6

Die Armenisch Apostolische Kirche

Etchmold fon fist pokr1Die offizielle Bezeichnung unserer Kirche ist: „Heilige, Apostolische, Orthodoxe Kirche Armeniens“. Sie wurde von den zwei Aposteln Christi Taddäus und Bartholomäus gegründet und begann in Armenien bereits seit dem 1. Jahrhundert zu wirken. Bis zum Jahre 301 blieb sie im Untergrund, denn Christen wurden damals verfolgt und zahlreiche Christen, u.a. auch die Apostel Taddäus und Bartholomäus, fielen als Märtyrer. Der damalige armenische König Sanatruk brachte sogar seine Schwester Sanducht um. Im Jahre 301 wurde das Christentum dank der unablässigen Bemühungen von Gregor dem Erleuchters und der Unterstützung des armenischen Königs Drtad in Armenien als Staatsreligion anerkannt. So ist 301 das Datum der Gründung der ersten staatlichen christlichen Kirche der Welt. (hier gehts weiter..)

armenian3

Հայրապետական Սուրբ Պատարագ
Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ
50-ամեակի առիթով

        Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնեւ (Շուեյցարիայ):

      Օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Շուեյցարիայի Համադաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանը, Շուեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանեանը եւ Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետ Վիգէն Վարձպետը:

    Նոյն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատուիրակութեան ուղեկցութեամբ ներկայ գտնուեց Կարմիր Խաչի եւ Ժնեւեան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպուած Շուեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդէսին: Այս տարի «Պայծառացրէք մեր տարէցների կեանքը» նշանաբանի ներքոյ անցկացուած հանդէսի ընթացքում հաւաքագրուած միջոցները նպատակաուղղուելու են նաեւ Հայաստանում կարիքաւոր տարէցների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց խնամքին:

        Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնեւի Սուրբ Յակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամեակին նուիրուած միջոցառումների մեկնարկը եւ իր բարձր ներկայութեամբ խանդավառութիւն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հաւաքուել շուեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:

       Հայրապետական պատարագը սկսուեց հանդիսաւոր թափօրով, որի ընթացքում ժողովուրդն արժանացաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնութեանը: Որպէս առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասաւորեցին Խաժակ արքեպիսկոպոսը եւ Գուսան վարդապետը:

       Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ էին Շուեյցարիայի քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը, Շուեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանը, Շուեյցարիայի տարբեր համայնքների վարչութիւնների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտաւոր հայորդիներ, ինչպէս նաեւ Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովուական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխաւոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան եւ դոկտ. Անի Ղազարեանը, Սօսայ-Թղուանէ բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը եւ Վերոնիկ Շոպֆեր-Օրելին եւ Ժնեւի հրէական համայնքի գլխաւոր րաբբի դոկտ. Իսահակ Դայեանը:

           Սուրբ Պատարագի ընթացքում, իբրեւ բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» խօսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկայ ժողովրդին:

    «Փառք ենք վերառաքում Բարձրեալին, որ շնորհն է պարգեւել հովուապետական այց կատարելու Շուեյցարիայ, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, եւ մեր Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակներիդ հետ միասին տօնախմբելու Սուրբ Յակոբ եկեղեցու 50-ամեակը: (շար. համար սեղմել այստեղ)

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մեկնի Շուեյցարիայ

        Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրեայ հայրապետական այցով կը մեկնի Ժնեւ (Շուեյցարիայ):

        Շուեյցարիայի Կարմիր Խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի եւ Ժնեւեան Կարմիր Խաչի նախագահ Մատտէոյ Պեդրացինիի հրաւէրով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մասնակցի Շուեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. հանդէսին, որն այս տարի անցկացուելու է «Պայծառացրէք մեր տարէցների կեանքը» նշանաբանի ներքոյ եւ հաւաքագրուած միջոցները նպատակաուղղելու է նաեւ Հայաստանում կարիքաւոր տարէցների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց խնամքին եւ զօրակցութեանը:

        Նորին Սրբութիւնը կը հանդիսապետէ նաեւ Ժնեւի Ս. Յակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամեակի արարողութիւններուն:

armenian3Sehr geehrter Besucher unserer Website, Lieber Leser

Denken Sie daran, eventuell den wunderschönen Wandkalender 2020 (mit drei Sprachen) unserer Kirchgemeinde ganz oder teilweise zu sponsern? Dann nehmen Sie bitte per E-Mail dershnork@hispeed.ch Kontakt auf.

Im Voraus herzlichen Dank!

Der Vorstand der Kirchgemeinde S. Sarkis / Zürich

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրուած է
«Կրօնները Յանուն Խաղաղութեան»
համաշխարհային միութեան
պատուաւոր նախագահ

     Սեպտեմբերի 25-ին «Կրօնները յանուն խաղաղութեան» միջազգային միութեան ընտրեալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզայ Քարամը եւ գործող ընդհանուր քարտուղար Հայր Կ’եօիշի Սուգինոն պաշտօնական գրութեամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրօնները յանուն խաղաղութեան» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրուել եւ աշխարհի 125 երկրներ եւ տարբեր կրօնական համայնքներ ներկայացնող 700 պատուիրակների կողմից ընտրուել է միութեան պատուաւոր նախագահ:

       «Կրօնները յանուն խաղաղութեան» համաշխարհային միութիւնը կազմուած է տարբեր կրօնական առաջնորդների համաշխարհային խորհրդից, վեց տարածաշրջանային միջկրօնական մարմիններից եւ 90-ից աւելի ազգային մարմիններից, ինչպէս նաեւ մի շարք միջկրօնական երիտասարդական միութիւններից` նպատակ ունենալով յանուն խաղաղութեան աշխարհի տարբեր կրօնական համայնքների արդիւնաւէտ համագործակցութեան տեսլականով նպաստել դրանց միջեւ փոխգործակցութեան ձեւաւորմանը, համաշխարհային, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում խաղաղութեան եւ համընդհանուր բարեկեցութեան հաստատմանը:

armenian3

NORAWANK (ARMENIEN)

Norawank (armenisch Նորավանք, „Neues Kloster“) ist ein armenisches Kloster aus dem 13. Jahrhundert. Es gehört zu den wichtigsten Touristenattraktionen Armeniens und steht seit 1996 auf der Tentativliste des UNESCO Weltkulturerbes.

armenian3

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՒ ԴՊՐՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ

           Գիտելիքի, գրի եւ դպրութեան օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթութեան ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախօսներին, աշակերտներին եւ ուսանողներին:

      Այսօր վերստին բացւում են դռները հայրենի ուսումնական հաստատութիւնների, բացւում են դռները հայ գրի եւ դպրութեան ազգային դարբնոցների:

      Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնայատուկ կարեւորութիւն է ընծայել գիտելիքին ու դպրութեանը՝ Աստուածապարգեւ հայոց այբուբենի իւրաքանչիւր տառը դիտարկելով հայոց ինքնութեան պահպանութեան կոչուած զինուոր եւ դպրոցը՝ որպէս ազգի յարատեւման անխորտակելի ամրոց: (շար.)

armenian3

This entry was posted in uncategorized. Bookmark the permalink.