Ամենայն Հայոց Կաթողիկոսը
շնորհակալական նամակ է յղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է յղել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին եւ իր գնահատանքն ու երախտագիտութիւնը յայտնել յունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցութեամբ:

bundestag1       Իր նամակում Նորին Սրբութիւնը, բարձրօրէն արժեւորելով պատմական արդարութեան վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների եւ ողջ ժողովրդի արտայայտած բարի կամքը, մասնաւորապէս ընդգծել է. «Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանն ուղղուած այս բանաձեւը կարեւոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործուած եղեռնագործութեան պատմական իրողութիւնը վերստին փաստելու, այլեւ կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնութիւնը պատմութեան մէջ: Կայացուած որոշումը մեծ վկայութիւն է եւ հրաւէր համայն աշխարհին` ընդվզելու եւ մերժելու երկրագնդի տարբեր անկիւններում մարդկութեան դէմ գործուած յանցանքների առնչութեամբ դրսեւորուող ժխտողական քաղաքականութիւնը:

      Ի դէմս Ձեզ, Մեր օրհնութիւնն ու գնահատանքն ենք յղում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին եւ բարեսէր ողջ ժողովրդին` մաղթելով անկոտրում կամք եւ նախանձախնդրութիւն մարդկային համընդհանուր արժէքների եւ իրաւունքների պաշտպանութեան աստուածահաճոյ առաքելութեան մէջ»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ Յունիս 3, 2016

armenian3

ArmAlphabArmAlphaarmenian3

Hambar4

Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը`
Սուրբ Էջմիածնի ուխտի օր

      Մայիսի 5-ին` մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Յարութեան քառասուներորդ օրը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման բերկրառատ տօնը, որի ընթացքում տօնախմբւում է նաեւ Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրութեան պատմական յիշատակը: Տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ հռչակուել է նաեւ իբրեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր:  

      Այս առիթով Մայր Աթոռ էին ժամանել հայաստանեան թեմերի առաջնորդները եւ բազում ուխտաւորներ:

 Տէրունական օրուայ կապակցութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Ս. եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան գլխաւոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը:  (Շարունակութիւնը »»»)

armenian3

5430b

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ
ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ապրիլի 14-ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարուեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովութեան եւ խաղաղութեան համար:

Արարողութեանը ներկայ էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԼՂՀ վարչապետ Արա Յարությունեանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարութեան անդամներ, ՊԲ հրամանատարական կազմը, զինծառայողներ, երիտասարդներ եւ տարեցնէր:

Մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկայ բարեպաշտ արցախցիներին:

5465aՆ.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽOՍՔԸ ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Եւ զխորհուրդն զոր խորհիք խափանէ Տէր,
զի Աստուած ընդ մեզ է » (Ժամագիրք):

Մեծարգոյ Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քաջարի, յաղթող ժողովուրդ.

Այսօր Արցախի օրհնեալ հողում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենախրկիչ եկեղեցում գոհաբանական աղօթք բարձրացրեցինք առ Աստուած, որ յաղթանակով պսակեց հայրենեաց պաշտպան մեր զաւակների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դէմ` խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքին բռնանալու դաւադիր խորհուրդները:  (Շարունակութիւնը)

armenian3

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՒԵՏՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Սուրբ Աստուածածնի Աւետման տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին եւ շնորհաւորում բոլոր տիկնանց եւ օրիորդաց մայրութեան ու գեղեցկութեան օրուայ կապակցութեամբ:

Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծուած ռազմական գործողութիւնների հետեւանքով խաթարուած է մեր կեանքի խաղաղութիւնը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդութեամբ է հնչում մեր հայրերի` Տիրամօրն ուղղուած բարեխօսական աղօթքը, որպէսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու յարձակումները, եւ երկրի վրայ հաստատուեն սէրն ու արդարութիւնը» (Ժամագիրք):

Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայեացքի ներքոյ են դաստիարակուել ազնուասիրտ մեր զաւակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինուորն ու զօրականը, հոգեւորականն ու շինականը, որոնք շէնացրել են մեր hայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները եւ պաշտպանել ազատ ապրելու աստուածաշնորհ մեր իրաւունքը:

Հայրենիքի առաջ ծառացած պատերազմի վտանգն այսօր առաւել ուժականութիւն է հաղորդում քաջարի հայ զինուոր կերտելու մեր մայրերի առաքելութեանը եւ նորովի բացայայտում նրանց՝ դժուարութեանց առաջ չընկրկելու խիզախութիւնն ու ոգին:

Միածնաէջ Սուրբ խորանի առջեւ աղօթք ենք բարձրացնում առ Աստուած, որ Տէրը խաղաղութիւն շնորհի հայրենի մեր երկրին ու ժողովրդին եւ Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ երջանկութիւն ու քաջառողջ կեանքի արեւշատ տարիներ պարգեւի մեր մայրերին ու քոյրերին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ Ապրիլի 7, 2016

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
հանդէս է եկել յայտարարութեամբ

       Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդէս է եկել յայտարարութեամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինուած ուժերի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների առնչութեամբ:

       Յայտարարութեան մէջ ասւում է. «Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացուող նախայարձակ գործողութիւնները, ուղղուած նաեւ բնակավայրերի ու խաղաղ բնակչութեան դէմ:

   Մեր աղօթքը եւ զօրակցութիւնն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններին ու ժողովրդին, Պաշտպանութեան բանակի քաջարի հրամանատարներին ու զինուորներին: Յորդորում ենք չնուազող արիութեամբ ու աներեր հաւատքով դիմակայել Հայրենիքի անկախութեան եւ մեր ժողովրդի անվտանգութեան դէմ ուղղուած թշնամական յարձակումներին:

       Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողութիւնները խաթարում են կայունութիւնը տարածաշրջանում եւ ի չիք դարձնում հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած ջանքերը:

    Կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը, ի մասնաւորի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւուած երկրներին`  կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի չդադարող ոտնձգութիւնները:

      Աղօթում ենք, որ Տէրը երկնքի լուսեղէն հարկերում հանգստութիւն պարգեւի զոհուածների հոգիներին, մխիթարութիւն` հարազատներին, շուտափոյթ ապաքինում` վիրաւորներին:

      Թող Աստուած զօրակից ու պահապան լինի խաղաղութեան պաշտպան Հայոց Բանակին»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ Ապրիլի 2, 2016

armenian3
Mueron17a

 Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձեռամբ օրհնուեցաւ 
21-րդ դարի երրորդ Միւռոնը եւ կոչուեցաւ Յաղթութեան Միւռոն

Սեպտեմբերի 27-ին` Վարագայ Ս. Խաչի տօնին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ 21-րդ դարի երրորդ Միւռոնօրհնէքը:

Միւռոնօրհութեան սրբազան արարողութեանը ներկայ էին ՀՀ նախագահMueron21a Սերժ Սարգսեանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանը, Սահմանադրա-կան Դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռների ներկա-յացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատուիրակութիւններ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՀ կառավարութեան անդամներ, ազգային բարերարներ, մշակոյթի եւ գիտութեան գործիչներ եւ Հայաստանից ու աշխարհասփիւռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտաւոր հայորդիներ:

Mueron20aՀայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու կեանքի այս կարեւոր պատմական իրադարձութեանը Հայոց Եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հայ ժողովրդին աղօթակից էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Յոյն Ուղղափառ Պատրիարքութեան, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքութեան, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Յոյն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկէ Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լիւթերական Եկեղեցու, Սան Էջիդիոյ համայնքի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատուիրակներն ու ներկայացուցիչները:

Արարողութիւնն սկսուեց երեկոյեան ժամը 17:00-ին: Տէրունական աղօթքիցMueron19a յետոյ Հայրապետական հանդիսաւոր թափօրը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջեւից շարժուեց դէպի Մայր Աթոռի` Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը: «Խորհուրդ խորին» եւ «Ուրախ լեր» շարականների երգեցողութեան եւ Մայր Տաճարի զանգերի աւետաբեր ղօղանջների ներքոյ, խաչերի եւ խաչվառների առաջնորդութեամբ, ուխտաւորների ծափողջոյնների ուղեկցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկայ ժողովրդին, ամպհովանու ներքոյ ուղեկցուեց դէպի Բաց Խորան: Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիս-կոպոս Մանուկեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը: (Շարունակութեան համար)

armenian3

This entry was posted in uncategorized. Bookmark the permalink.