


Die Armenisch Apostolische Kirche
Die offizielle Bezeichnung unserer Kirche ist: „Heilige, Apostolische, Orthodoxe Kirche Armeniens“. Sie wurde von den zwei Aposteln Christi Taddäus und Bartholomäus gegründet und begann in Armenien bereits seit dem 1. Jahrhundert zu wirken. Bis zum Jahre 301 blieb sie im Untergrund, denn Christen wurden damals verfolgt und zahlreiche Christen, u.a. auch die Apostel Taddäus und Bartholomäus, fielen als Märtyrer. Der damalige armenische König Sanatruk brachte sogar seine Schwester Sanducht um. Im Jahre 301 wurde das Christentum dank der unablässigen Bemühungen von Gregor dem Erleuchters und der Unterstützung des armenischen Königs Drtad in Armenien als Staatsreligion anerkannt. So ist 301 das Datum der Gründung der ersten staatlichen christlichen Kirche der Welt. (hier gehts weiter..)
ԱՒԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ
«Օրհնեալ ես դու ի կանայս եւ
օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
(Ղուկ. Ա 42-43)
Համաձայն Հայ Առաքելական Եկեղեցւոյ օրացոյցին ամեն տարի Ապրիլի 7-ին կը նշուի Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տօնը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը այս օրը հռչակած է որպէս մայրերու եւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան օր:
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցիներու մէջ կը մատուցուի Ս. Պատարագ եւ կը կատարուի մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան կարգ:
«Վեցերորդ ամսոյն Գաբրիէլ հրեշտակը Աստուծոյ կողմէն ուղարկուեցաւ Գալիլիայի քաղաք մը, որուն անունը Նազարէթ էր, կոյսի մը մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մարդու մը հետ՝ Դաւիթի տունէն: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով անոր մօտ, ըսաւ. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է… Մի՛ վախնար, Մարիամ, որովհետև Աստուծմէն դուն շնորհ գտար: Եւ ահա դու կը յղիանաս եւ կը ծնիս որդի մը եւ անոր անունը Յիսուս կը դնես: Ան մեծ պիտի ըլլայ եւ Բարձրեալի որդի պիտի կոչուի: Ու անոր թագաւորութիւնը վախճան չպիտի ունենայ»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի աւետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ Ան դեռ տղամարդ չէր ճանչցած: Սակայն, իմանալով իրողութիւնը, ըսաւ. «Ահաւասիկ ես կը մնամ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38):
Ահաւասիկ Աւետման Տօնի գեղեցիկ պատմութիւնը, որ մեզ փոխանցած է Սուրբ Գիրքը:
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերագտնումէն յետոյ այս տօնը պաշտօնապէս ընդունուեցաւ եւ յայտարարուեցաւ որպէս Մայրութեան եւ Գեղեցկութեան Տօն։
Շնորհաւոր բոլոր մեր մայրերուն եւ մայրութեան թեկնածուներուն:
![]()
Heilige Ostermesse
Զատկական Ս. Պատարագ
Surp Zadig Badarak
Ostersonntag, Auferstehung Christi
Heilige Ostermesse
Hiermit teilen wir Ihnen mit, dass am Sonntag 5. April 2026 in der Röm. Katholische Kirche, Leepüntstrasse, 8600 Dübendorf eine Heilige Ostermesse durchgeführt wird.
Die Hl. Messe wird um 14.30 Uhr stattfinden.
Wir laden Sie herzlich ein, diesen Tag mit uns zu verbringen, und freuen uns auf ein zahlreiches Erscheinen.
P.S. Nach der heiligen Ostermesse wird im Kermes-Saal ein Ostern-Apèro stattfinden.
* * *
Տօն Յարութեան
Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի
Քրիստոսի Հրաշափառ Յարութեան
Տաղաւար Տօնի Սուրբ Պատարագ
Այսու կը հաղորդենք թէ Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Յարութեան Տօնին առթիւ 5 Ապրիլ 2026 Կիրակի ժամը 14.30-ին տեղի կ՝ունենայ Զատկական Ս. Պատարագ Dübendorf-ի եկեղեցւոյ մէջ:
Sonntag, 5. April 2026, um 14.30 Uhr
in der Röm. Kath. Kirche,
Leepüntstrasse, 8600 Dübendorf/Zürich
Կը փափաքինք որ Ձեր եւ Ձեր զաւակներու ալ հոծ բազմութեամբ եւ միասնաբար տօնենք Քրիստոսի Ս. Յարութեան տօնը:
Հետեւաբար սիրով կը հրաւիրենք մեր բարեպաշտ հաւատացեալները մասնակցելու տաղաւարի սոյն Ս. Պատարագին, ինչպէս նաեւ յաւարտ Ս. Պատարագի Զատկական ընդունելութեան զոր տեղի պիտի ունենայ եկեղեցւոյ յարակից (տօնավաճառի) սրահին մէջ:
![]()
Karfreitag

ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ
Յիշատակ չարչարանաց, խաչելութեան ու մահուան
Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի
ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳ
Karfreitag, 3. April 2026, um 17.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse 2, 5415 Nussbaumen-Baden/AG
![]()
GRÜNDONNERSTAG
Fusswaschung
Gefangennahme Jesu
ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Ոտնլուայ
Խաւարում (լացի գիշեր)


2. April 2026, um 16.30 Uhr
in der Röm. Katholische Kirche,
Leepüntstrasse, 8600 Dübendorf
(Der Gottesdienst findet in der Krypta statt.)
HEILIGE MESSE ZU PALMSONNTAG
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ
(arm. Dzaghgazarti Surp Badarak)
Sonntag, 29. März 2026, um 13.30 Uhr
in der Röm. Kath. Kirche,
Leepüntstrasse, 8600 Dübendorf/Zürich
![]()
Ծաղկազարդ
Սուրբ Յարութեան տօնէն` Զատիկէն մէկ շաբաթ առաջ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կը նշէ Ծաղկազարդը, որ կը խորհրդանշէ Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:
Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ կը նկարագրեն բոլոր չորս աւետարանիչները մանրամասնելով, թէ ինչպէս ժողովուրդը փառաբանութեամբ ու օրհնութեամբ կը դիմաւորէ Տիրոջ գալուստը: «Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերէն ճիւղեր կը կտրէին ու կը սփռէին ճանապարհի վրայ» (Մատթ.21:9): Ժողովուրդի բազմութիւնը կ՝աղաղակէր ու կ՝ըսէր «Ովսաննա, օրհնեալ ըլլաս դուն, որ կու գաս Տիրոջ անունով» (Յովհ. 12:13):
Ծաղկազարդի օրը եկեղեցիները կը զարդարուին ուռենիի ճիւղերով, առաւօտեան կը կատարուի հանդիսաւոր ժամերգութիւն, ապա անդաստան, որմէ յետոյ օրհնուած ճիւղերը կը բաժանուին հաւատացեալ ժողովուրդին:
Աւետարանական այս դրուագը իւրաքանչիւրին կը յիշեցնէ Քրիստոսի գալստեան մասին` խրատելով ապրիլ այնպէս, որ արժանի ըլլան Տիրոջ առջեւ կանգնելու եւ բացականչելու. «Ովսաննա, օրհնեալ է Ան, որ կու գայ Տիրոջ անունով»:
Պատշաճք Ծաղկազարդի
Մեղեդի – Յիսուս Քրիստոս Եմուտ
Շարական Թափօրի – Որ Վերօրհնիս Յաթոռս
Ժամամուտ – Ցնծա Երուսաղէմ
Սուրբ Աստուած – Որ Եկիր եւ Գալոց Ես
Շարական Ճաշու – Անըսկիզբն Բանըն Հօր
Սաղմոս – Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ
Սրբասացութիւն – Հրեշտակային
Անուանակոչութիւն (Տօնելի են հետեւեալ անունները): Զարդար, Ծաղիկ, Մանուշակ, Յասմիկ, Նարգիզ, Լիլա, Ովսաննա եւ Արմաւենի: Շնորհաւոր բոլորին
Namenstage: Zartar, Dzaghig, Manushag, Hasmig, Narkis, Lila, Owsanna und Armaveni. Glückwünsche zum Namenstag!
![]()
![]()
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք
Իլիա Բ-ի վախճանման առիթով
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։
«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», – ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում։
Վեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։
![]()
Armenien-Abend
Dienstag, 10. März 2026 um 19.30 Uhr
im Kirchgemeindehaus Regensdorf
KULTURREISE
Armenien intensiv
– Kultur, Geschichte und Begegnungen
– Reise: 9. bis 18. Oktober 2026
Armenien, das Land zwischen Kaukasusgipfeln und weiten Hochebenen, begeistert mit uralter Spiritualität, eindrucksvoller Natur und herzlicher Gastfreundschaft. Zahlreiche Kirchen, einsame Kapellen und mächtige Klöster erzählen von einer der ältesten christlichen Kulturen der Welt. In abgelegenen Schluchten, auf grünen Bergwiesen und an heiligen Orten wird spürbar, wie tief Glaube und Landschaft hier verwoben sind.
Das wahre Herz Armeniens aber sind seine Menschen – warmherzig, offen und stolz auf ihre Kultur. Ihre Gastfreundschaft verleiht dieser Reise eine besondere, persönliche Tiefe.
Diese Kulturreise ist mehr als eine Besichtigungstour: Sie ist eine Begegnung mit der armenischen Seele – geprägt von Tradition, Glauben und jener stillen Kraft, die das Land so unverwechselbar macht.
Armenien-Abend: Dienstag, 10. März 2026 um 19.30 Uhr im Kirchgemeindehaus Regensdorf
Mit einem Grusswort von Pfr. Shnork Tchekidjian, einem Referat über das armenische Christentum von Felix Ziegler, Informationen zur Reise von Adrian Künsch (Cevi Zürich) sowie musikalischen und kulinarischen Leckerbissen.
Anmeldeschluss zur Reise: 31. Juli 2026 – Link zur Anmeldung
Evangelisch-reformierte
Kirchgemeinde Furttal
![]()

Ի Տէր ննջեց Տ. Տաթև Արք. Սարգիսեանը
Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85 տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:
Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա Եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը ծնվել է 1941թ.-ին Հալեպ քաղաքում (Սիրիա):
Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Ազգային Հայկազյան Վարժարանում։
1953-57թթ. ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում:
1957թ.-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Արտակ արքեպս. Մանուկյանի։
1960թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1962թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա Կաթողիկոսի:
1962-65թթ.-ին ուսանել է Լոնդոնի Քինգս քոլեջում (King’s College):
1972թ.-ին ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1974թ.-ին ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Խորէն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
1980թ.-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով արժանացել է Արքութեան պատվի։
1965-95թթ.-ին ստանձնել է մանկավարժական, վարչական և առաջնորդական տարբեր պատշտոններ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո:
1995թ.-ին տեղափոխվել է Հայաստան, վարչական և մանկավարժական պաշտոններ ստանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
![]()
WEIHNACHTEN
GEBURT UND TAUFE CHRISTI
Heilige Weihnachtsmesse
und Wasserweihe
Dienstag, 6. Januar 2026, um 19:00 Uhr
in Dübendorf, Zürich
* * *
ՏՕՆ՝ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ
ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
Ծննդեան եւ Աստուածայայտնութեան
Ս. Պատարագ եւ Ջրօրհէքի Արարողութիւն
Երեքշաբթի, 6 Յունուար 2026, ժամը 19:00-ին
Տիւպէնտօրֆ / Ցիւրիխ
Addrese der Kirche:
Röm. Katholische Kirche
Leepüntstrasse, 8600 Dübendorf (Map)
![]()
Սուրբ Ստեփանոսի տօնին Մայր Աթոռ
Ս. Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն
Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Սրբազան արարողության ընթացքում, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, Վահան Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ արժանացան սարկավագական ձեռնադրության։
Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը:
Սրբազան Հայրն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծա սարկավագներին՝ պատգամելով նրանց հետևել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի օրինակին, ապա սարկավագական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքներն ուղղեց Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին ու հավատավոր ժողովրդին։
Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, Սուրբ Ստեփանոսի կյանքին, գործունեությանը և հոգևոր սխրանքին, հորդորեց նորընծա սարկավագներին իրենց ծառայության մեջ ապավինել Աստծո զորությանն ու ուժին, մշտապես աղոթել և աղոթքը դարձնել զենք՝ գայթակղությունները, չարիքը, հալածանքները հաղթահարելու համար և լինել ներողամիտ, ինչպես Սուրբ Ստեփանոս Նախավկան։
«Ներողամտությունը տկարություն չէ, ներողամտությունը թուլություն չէ․ ներողամտությունը քաջություն է։ Միայն քաջերը կարող են իրենց հալածողների համար աղոթել և ասել՝ ո՛վ Տեր ներիր նրանց։ Լինենք ներողամիտ միմյանց նկատմամբ և աղոթենք մեզ հալածողների համար»,- ասաց Վահան եպիսկոպոսը։
Վերջում Վահան Սրբազանը պատգամեց ներկաներին իրենց կյանքում օրինակ ունենալ Սուրբ Ստեփանոս Նախավկային, աղոթք բարձրացնել առ Աստված, որ Ամենակարողն ամուր պահի ամենքին իրենց հավատքի ու կոչման մեջ, որ Հայ Եկեղեցին առավել զորանա, ժողովուրդը և հայրենիքը ապրեն հավատքով, լինեն հավատրիմ Ավետարանին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
![]()
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ նշուեցաւ
հայոց առաջին լուսավորիչներու տօնը
Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Ամենայան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Իր քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը, անդրադառնալով Հայոց առաջին լուսավորիչների տոնի խորհրդին, ընդգծեց․ «Առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով։ Նրանք եկան Հիսուս Քրիստոսի և Իր թագավորության հույսով ու սիրով։ Եվ այդ Ավետարանը ծնեց առաջին քրիստոնյա ազգը։ Սա մեր իրական գանձն է, սա մեր ժառանգությունն է և սա է Հայաստանի հոգին»։
Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին Դանիել եպիսկոպոսն ընդգծեց, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը պահել է իր ինքնությունն ու պահպանել Սուրբ Եկեղեցին, ոչ թէ ուժով, այլ միասնական պայքարով, համատեղ տառապանքով ու հավատքով։
«Մենք պահել ենք միմյանց անապատներից մինչև աքսորներ, մինչև ցեղասպանութիւն, մինչեւ լուռ հալածանքներ։ Մենք չենք ապրել որովհետև ուժեղ էինք, այլ որովհետև մեկ մարմին էինք՝ մեկ Եկեղեցի, մեկ աղոթք, մեկ տեսիլք, մեկ հույս՝ խաչյալ և հարություն առած Քրիստոսով։
․․․Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակները չեն, այլ հոգևոր հարութիւնը և սրբությամբ ապրելը»,- ասաց Դանիել եպիսկոպոսը՝ հորդորելով ներկաներին ապաշխարել, քննել իրենց սրտերը, մերժել բաժանման թույնը և միմյանց վերաբերվել իբրև Հիսուս Քրիստոսի մարմնի անդամներ։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
![]()

Ի ՏԷՐ ՆՆՋԵՑ
Տ. ԳԻՍԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒՐԱՏԵԱՆԸ
Խորը ցաւով կը յայտնենք թէ Հոկտեմբերի 25-ին, 74-րդ տարեկանին յետ երկարատև հիւանդութեան վախճանեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններէն Տ. Գիսակ Արքեպիսկոպոս Մուրատեանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս կե սգան լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. ԳԻՍԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ
Ծնած է 1951 թ., Հալեպ, Աիրիա։
Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում՝ 1956-1963 թթ․։ 1963-1968 թթ. ուսանել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում:
1968 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971թ.-ին՝ կուսակրոն քահանա, իսկ 1975թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։
1975-1990թթ. եղել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ և Ս․ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի փոխտնօրեն:
1982-1987 թթ. ընդունվել և ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանը։
1990 թ.-ին ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան։
1990 թ.-ին ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։
1990-2022թթ. եղել է Արգենտինայի Հայոց թեմ առաջնորդ:
1996 թ.-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով ստացել է արքության պատիվ։
1998-2002թթ. ընտրվել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ:
![]()
Կատարուեցաւ քահանայական ձեռնադրութիւն
Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:
Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։
Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:
Բարեշնորհ Տիգրան սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Ավետիս քահանա, Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝ Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա, Հակոբ սարկավագ Գևորգյանը՝ Տեր Հովհան քահանա և Հայկ սարկավագ Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա։
Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին, մասնավորապես ընդգծեց, որ յուրաքանչյուր ձեռնադրություն նոր ուժ, ոգևորություն ու սեր է փոխանցում ներկային և գալիքին, որովհետև նորաօծ քահանաները գալիս են զորացնելու հավատը, սերը, խոնարհությունը մեր ժողովրդի մեջ՝ դառնալով աջակից և զորակից իրենց ավագ եղբայրներին, որոնք արդեն իսկ քայլում են խաչի օրհնյալ ճանապարհով։
«Սիրելի քահանա հայրեր, մաղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տված երդմանը, որ սուրբ սեղանի առջև ուխտեցիք, թե պատրաստ եք կատարել բոլոր հրամանները և սրբերի կանոններով քայլել՝ առանց հակառակելու ձեր հոգևոր առաջնորդներին։ Մաղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհն է և որը տանում է հավիտենական կյանք, իսկ մյուսը, որը լայն է՝ տանում է դեպի կործանում։ Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից, մեր շուրջ ապրող ու արարող եղբայրներից, ովքեր վստահ հավատքով ընթանում են նեղ ճանապարհով՝ լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ անշեջ սիրով, և ովքեր իրենց տոկոնությամբ մեզ ուժ են փոխանցում՝ ասելով․ «Եթե կցորդ ենք Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին»» (Հռմ․ 8․17), – ասաց Մակար եպիսկոպոսը։
Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց նորաօծ եկեղեցականներին իրենց ծառայությունը բերել մեր Սուրբ Եկեղեցուն սուրբ վարքով, ուղիղ հավատքով, լուսավոր մտքով, ժրաջան մշակի համբերությամբ, խոնարհությամբ ու հեզությամբ։
Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:
Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված Միքայել, Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։
Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
![]()
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ
Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։
Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհավորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա նշանակալի հոբելյանի առիթով՝ հայցելով, որ Երկնավոր Տերը ուժ և կարողություն շնորհի նրան և առատ պտուղներով արդյունավորի Նորին Սրբության հովվապետությունը Աստծո փառքի և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի համար:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։
Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Հովվապետերը կարևորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավեր ուղղեց այցելելու Հայաստան։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի ունեցավ նվերների փոխանակում։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղավ նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար։
![]()
BENEFIZKONZERT
für den Verein “Medizinische Hilfe für Kinder und
Jugendliche in Armenien”

Für detaillierte Informationen klicken Sie bitte auf
eines der Bilder oben, um zum PDF zu gelangen. Danke!








