Surp Badarak
Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe
ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ
DAS FEST DER ERHÖHUNG DES HL. KREUZES
ԽԱՉՎԵՐԱՑԻ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Sonntag, 12. September 2021, um 14.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse, 5415 Nussbaumen-Baden/AG
ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խաչվերացը Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներէն վերջինն է իսկ խաչի նուիրիւած չորս տօներէն մեծագոյնը:
Խաչվերացը Խաչին նուիրուած տօներուն մէջ ամենէն կարեւորն է, նկատելով որ ան նուիրուած է խաչի գերութենէ վերադարձին, անոր պատմական վայրին վրայ բարձրացման եւ փառաբանութեան յիշատակին:
Խաչվերացը տաղաւար տօներէն մին ըլալուն, կը կանխուի մէկ շաբթուան պահքով եւ նաւակատիքով, տօնին յաջորդող Երկուշաբթին՝ մեռելոցի օր է:
610 թուականին Պարսից Խոսրով թագաւորը մեծ բանակով մը կը յարձակի Բիւզանդական կայսրութեան վրայ: Սկզբնական յաջողութիւններէ ոգեւորուած` պարսկական զօրքերը 614-ին կը յաջողին մտնել նաեւ Ս. Երուսաղէմ: Շատեր սուրէ կ՝անցնին եւ մեծ թիւով մարդիկ ալ կը գերեվարուին: Գերեվարուողներու մէջ կը գտնուէր նաեւ Երուսաղէմի Զաքարիա Պատրիարքը: Բայց պարսիկներ այսքանով չեն բաւարարուիր ու կը մտնեն Ս. Յարութեան Տաճարը եւ որպէսզի Քրիստոնեաներուն նախատած ըլլան իրենց հետ գերի կը տանին Քրիստոսի Խաչափայտը, որ 4.րդ դարու սկիզբը Կոստանդիանոս կայսեր մօր Հեղինէ Թագուհիի կողմէ գտնուած եւ պաշտամունքի առարկայ դարձած էր:
628 թուականին բիւզանդական զօրքեր, Հերակլ կայսեր գլխաւորութեամբ, խաչափայտը գերութենէ ազատելու համար պարսիկներու դէմ շարժման կ՝անցնին: Անոնց կ’օժանդակէր նաեւ հայկական զօրախումբ մը գլխաւորութեամբ հրամանատար Մժէժ Գնունիի: Տիրոջ օգնութեամբ բիւզանտացիներ յաղթանակ կը տանին ու Ս. Խաչը ազատագրելով եւ հանդիսաւոր թափօրով նախ կը փոխադրեն հայոց Կարին քաղաքը, յետոյ Կ. Պոլիս եւ ապա Երուսաղէմ:
Խաչվերացը հետեւեալ անձնաննուններու անուանակոչութեան տoնն է: Խաչիկ, Խաչատուր, Խաչերես, Խաչեր, Խաչo եւ Նշան: Շնորհաւոր բոլորին:
***************************************************************************
Պատշաճք Խաչվերացի
Մեղեդի – Խաչն ի նախնումն
Շարական Թափօրի – Զօրութիւն Սուրբ Խաչի Քո Քրիստոս կամ Որ զանարատ բազուկս Քո:
Ժամամուտ – Առաջի պատուական ամենայաղթ Խաչի Քո
Սուրբ Աստուած – Որ Խաչեցար
Շարական Ճաշու – Յաղթող եւ զնոր օրհնութիւն
Սաղմոս – Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց
Սրբասացութիւն – Ով է որպէս
Ճշ. Աւտրն. – Յովհ. 3:13-21
Surp Badarak
Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ
Sonntag, 29. August 2021, um 14.30 Uhr
Christkönigskirche in Buechen-Staad
Wartbüchel 2a, 9422 Staad
Surp Badarak
Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
եւ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ
FEST DER AUFNAHME MARIENS IN DEN HIMMEL
(Don Werapokhman Surp Asdwadzadzni)
Traubensegnung (arm. chaghoghorhnek)
Sonntag, 15. August 2021, um 14.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse, 5415 Nussbaumen-Baden/AG
Maria Himmelfahrt
Das Fest der Aufnahme Mariens in den Himmel (Maria Himmelfahrt) ist eines der grössten Feste der Armenischen Kirche. Es wird alljährlich am Sonntag, der dem 15. August am nächsten steht (zwischen dem 12. und 18. August), gefeiert.
Das armenische Wort „werapochum“ bedeutet „aufwärts gen Himmel fahren“.
Nach der Kreuzigung Christi wohnte Maria gemäss des Auftrages Christi (s. Joh. 19, 26 – 27) bei dem Apostel Johannes und genoss dort seine liebevolle Fürsorge. Sie verstarb in Jerusalem 15 Jahre nach der Kreuzigung. Bei der Bestattung ihres Leichnams waren alle Apostel, ausser Bartholomäus anwesend. Mit der Vorahnung, dass Bartholomäus von der Nachricht ihres Todes sehr betroffen sein wird, übergab Maria dem Apostel Johannes ihr Bild mit der Bitte, es Bartholomäus zu geben. Bartholomäus bestand nach seiner Rückkehr darauf, Mariens Leichnam zu sehen. Die Apostel gingen erneut zum Grab, fanden aber ihren Leichnam nicht. Sie erinnerten an die Worte Christi, dass Maria den Tod nicht erleben, sondern in den Himmel auffahren wird. (hier gehts weiter..)
Heilige Messe
VERKLÄRUNGSFEST
(Aylagerbutyun Dyarn. Wartawar)
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ
ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՎԱՐԴԱՎԱՌ–ի
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Sonntag, 11. Juli 2021 um 14.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse 2, 5415 Nussbaumen-Baden/AG
„WARTAWAR“
Alljährlich feiert die Armenische Kirche 14 Wochen nach Ostersonntag das Fest der Verklärung Christi, im Volksmund genannt „Wartawar“. Dieses Jahr fällt es auf den 11. Juli. Dieses Fest, das eines der Hauptfeste der Armenischen Kirche ist, vereinigt in sich, wie auch viele andere Feste der Armenischen Kirche, das Religiöse und das Völkstümliche.
Im christlichen Sinne wird bei diesem Fest an ein wichtiges Ereignis im Leben unseres Herrn erinnert, welches von drei Evangelisten berichtet wird (Matthäus 17, 1-8; Markus 9, 1-7; Lukas 9 29-36).
Das Ereignis findet im letzten Abschnitt des irdischen Lebens des Herrn statt. Christus hatte mit seinen Jüngern über seinen baldigen Tod gesprochen, der seine Jünger in Verzweifelung setzte. Eine Woche nach diesem Gespräch geschah das wundervolle Ereignis der Verklärung des Herrn auf dem Gipfel des Berges Tabor. Der Evangelist Matthäus schreibt: „Sechs Tage danach nahm Jesus Petrus, Jakobus und dessen Bruder Johannes beiseite und führte sie auf einen hohen Berg. Und er wurde vor ihren Augen verwandelt; sein Gesicht leuchtete wie die Sonne, und seine Kleider wurden blendend weiss wie das Licht. Da erschienen plötzlich vor ihren Augen Mose und Elija und redeten mit Jesus. Und Petrus sagte zu ihm: Herr, es ist gut, dass wir hier sind. Wenn du willst, werde ich hier drei Hütten bauen, eine für dich, eine für Mose und eine für Elija. Noch während er redete, warf eine leuchtende Wolke ihren Schatten auf sie, und aus der Wolke rief eine Stimme: Das ist mein geliebter Sohn, an dem ich Gefallen gefunden habe; auf ihn sollt ihr hören“. (Matthäus 17, 1-5) (hier gehts weiter..)
Surp Badarak
Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ
PFINGSTSONNTAG
(Պենտեկոստէ)
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ
Sonntag, 23. Mai 2021, um 14.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse 2, 5415 Nussbaumen-Baden/AG
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
«Գալուստ Հոգւոյն Սրբոյ յառաքեալսն»
Քրիստոս վերջին ընթրիքին ատեն խոստացաւ առաքեալներուն ղրկել Ս. Հոգին (Յովհ. ԺԶ. 71), եւ Համբարձման օրն ալ հրամայեց Երուսաղէմի մէջ սպասել մինչեւ Ս. Հոգին ընդունին (Ղուկ. ԻԴ. 49), ինչ որ կատարուեցաւ Զատկին յիսուն օրերուն լրանալէն ետք (Գործք Բ. 4), յանկարծ հնչիւնի մը, հրեղէն լեզուներու եւ այլ լեզուներով խօսելու նշաններով:
Ս. Գիրքը «Ի կատարել աւուրցն Պենտեկոստէից» կ’ըսէ (Գործ Բ. 1), եւ Քրիստոսի մահուան տարին Զատկի Ուրբաթ օր տեղի ունեցած ըլլալով, Պենտեկոստէն = Յիսունքը պէտք էր Ուրբաթ օր լրանար, բայց աւանդութիւնը Կիրակի օր եղած կ’ընդունի այդ գալուստը եւ մենք ալ այժմ Յարութեան օրէն յիսուն օր հաշուելով՝ Կիրակի օր կը կատարենք Պենտեկոստէն: Այդ տօնն ալ Զատկին հետ 35 օրուան շարժականութիւն ունի եւ Մայիս 10-էն Յունիս 13 կրնայ հանդիպիլ:
Հին դարերու մէջ մէկ օր միայն կը տօնուէր Հոգեգալուստը եւ կը լրանային Ղազարու յարութենէն սկսեալ 58 օրերու տէրունական տնօրինութեան շարայարեալ յիշատակները: Հոգեգալստեան յաջորդ օրէն կը սկսէր Եղիական պահքը: Շնորհալին կարգադրեց ամբողջ շաբաթը ի պատիւ Հոգւոյն Սրբոյ տօն կատարել եւ յատուկ շարականներով եւ ընթերցուածներով զարդարեց, եւ եկեղեցւոյ մէջ կատարուած կարգը փոխեց, այլ կերակուրներու պահքը չվերցուց:
Աղբիւր՝ Մաղաքիա Արքեպ. Օրմանեան (Ծիսական բառարան)
ՇԱՐԱԿԱՆ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ
– Օրհնութիւն –
Առաքելոյ աղաւնոյ իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց,
Ի նմանութիւն լուսոյ փայլման հրազինեաց անկիզելի զաշակերտսն,
Մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:
Աննիւթական աղաւնի, անքննելի որ քննէ ըզխորս Աստուծոյ.
Զոր առեալ ի Հօրէ պատմէ զահաւոր եւ զմիւսանգամ գալուստն.
Զոր քարոզեցին համագոյական:
Օրհնութիւն ի բարձունս, ելողին ի Հօրէ Հոգւոյն սրբոյ.
Որով առաքեալքն արբեցան անմահական բաժակաւն,
Եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս:
Քրիստոնէութիւնը Արցախի մէջ
Christianity in Karabakh (Artzakh)
Christentum in Karabach
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՍԻ
Լրումն Փրկագործութեան
Քրիստոսի Համբարձումը հանդիսաւոր փակումն է Անոր յետ Յարութեան երեւումներուն, կնքումն է Քրիստոսի տնօրինութեանց, եւ պաշտօնական եւ տեսանելի բաժանումն է նիւթական աշխարհէն՝ մնալու համար իր հետեւորդներուն հետ հոգեպէս եւ բարոյապէս մինչեւ աշխարհի վախճանը:
Համբարձման մասին խօսիլը, ներկայ ժամանակներու մէջ, քիչ մը խրտչեցուցիչ կը թուի, ոչ այնքան անոր հրաշալի հանգամանքին համար, որքան ըմբռնումի տարբերութեան պատճառով, որ գոյութիւն ունի տիեզերքի մասին ընդհանրապէս եւ «երկինք»ի- մասին մասնաւորաբար, Քրիստոսի ժամանակակից՝ եւ մեր ժամանակներու մարդոց միջեւ: Հիներու համար մեր գլխուն վերեւ տարածուած կապոյտը հաստատ կամ ջրակուտակ կամար մըն էր, որ կը բաժնէր «երկինքը» երկիրէն: «Երկինքը բնակարանն էր Աստուծոյ, իր հրեշտակներուն եւ արդար հոգիներուն, իսկ երկիրը՝ մեղաւոր ու մահկանացու մարդերուս: Հիներու համար աստղերը ծակեր էին այդ կամարին վրայ բացուած, որոնք գաղափար մը կուտային այն ակնախտիղ լոյսին, որով ողողուած էր «երկինքը». Իսկ արեւը եւ լուսինը ջահեր էին մեր երկիրը լուսւորելու համար: Որոտումը Աստուծոյ կամ սուրբերու ահեղ կառքերուն հանած դղրդոցն էր. Կայծակը՝ երկինքի երիվարներուն սմբակներուն հանած կրակը. Իսկ շանթը Աստուծոյ զայրոյթին զարկը …: Այսօր երբ վերիվարոյ գիտենք թէ ինչեր են իրականութեան մէջ վերոյիշեալները, յանկարծ «երկինքը» կ’անհայտանայ եւ մէջտեղէն կը վերնայ. ու մեր գլխուն վերեւ կը մնայ անսահման պարապութիւն մը, անծայրածիր «միջոց» մը, ուր մարդիկ սկսած են տիեզերարարշաւ խաղալ, ինչպէս երբեմն ձիարշաւ կը խաղային ընդարձակ ձիարձակարաններու մէջ: (Շար.)
Մօր ձեռքերը
Այս ձեռքերը` մօ՜ր ձեռքերը,
Հինաւուրց ու նոր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակուելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լոյսը մինչեւ լոյս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնուել,
Նրա արդար կաթով սնուել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռութեա՜մբ,
Համբերութեա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզուած սիւն են դարձել այս ձեռքերը,
Որ չփլուի իր տան սիւնը`
Որդին կռուից դառնայ տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչեւ տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկէք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լուացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաթած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պէս
խաս ձեռքերը…
Պարոյր Սեւակ (1924-1971)
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց
Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ
Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ։
Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։
Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։
Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար։
Herr Wolfgang Sieber, Organist
Վարանիմք ի մեղաց
Waranimk i Meghats
(Տաղ Ս. Աստուածածնայ Վերափոխման Տօնի)
(Chant for the Holy Virgin)
(Lied, welches der Heiligen Jungfrau gewidmet ist)
Pfr. Shnork Yenovk Tchekidjian, Gesang
Wolfgang Sieber, Orgel
Aufgenommen in der Hofkirche Luzern
Grosse Hoforgel, 1648–2015, Geissler/Haas/Kuhn
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցաւով արձանագրեցինք տակաւին մի քանի օր առաջ՝ յուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների եւ քրիստոնէական աշխարհի համար կարեւոր նշանակութիւն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնէական տարբեր կազմակերպութիւնների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարութիւնն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները։ Ցաւով ենք նշում, որ միլիոնաւոր քրիստոնեաների կոչերն ու անհանգստութիւններն անտեսուեցին, հաշուի չառնուեց նոյնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնուած լինելու փաստը։
Թուրքիայի կառավարութեան գործողութիւնը ծանր յուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ ժողովրդի, ինչպէս նաեւ այլ քրիստոնեայ ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերեալ։ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպէս Օսմանեան Թուրքիայում Ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների եւ քոյրերի ցաւն ու անհանգստութիւնը։ Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրօնների փոխըմբռնման ու երկխօսութեան գործընթացին մեծապէս վնասող Թուրքիայի կառավարութեան որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրօնական համայնքների խաղաղ աղօթական համակեցութեան սկզբունքին։ Պատմութեան վայրիվերումների ու քաղաքական փոփոխութիւնների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական եւ մշակութային արժէքից զատ ձեռք է բերել նաեւ տարբեր՝ կրօնական, մշակութային եւ քաղաքական նշանակութիւն՝ դառնալով ոչ թէ քաղաքակրթութիւնների բախման, այլ համագործակցութեան եւ մարդկութեան միասնութեան խորհրդանիշ:
Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծուած դժուարին այս իրավիճակում Հայոց Եկեղեցին աղօթքով զօրակից է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցեալ եղբայր Նորին Սրբութիւն Բարդուղիմէոս պատրիարքին եւ Օրթոդոքս Եկեղեցու մեր քոյրերին ու եղբայրներին։
Surp Badarak
Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ
Sonntag, 07. Juni 2020 um 11.45 Uhr
Katholische Kirche Bernrain
Bernrainstrasse, 8280 Kreuzlingen
Herr Wolfgang Sieber, Organist
Ուրախ Լեր Սուրբ Եկեղեցի (Շարական)
Freue dich, Heilige Kirche (Armenischer Hymnus)
Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի,
քանզի Քրիստոս արքայն երկնից
այսօր պսակեաց զքեզ խաչիւն իւրով.
եւ զարդարեաց զամուրս քո սքանչելի փառօքն իւրովք:
Սահակ Գ Ձորափորեցի (Ծննդեան թ. անյայտ – 703 թթ. VII–VIII. դար)
Freue dich, Heilige Kirche,
denn Christus der König des Himmels hat dich
durch sein Kreuz gekrönt.
Und geschmückt hat er deine Schlösser
mit seinem wunderbaren Ruhm.
(Armenischer Katholikos, Sahag III. Tzoraporetzi (7.– 8. Jh.)
Pfr. Shnork Yenovk Tchekidjian, Gesang
Wolfgang Sieber, Orgel
Aufgenommen in der Hofkirche Luzern
Grosse Hoforgel, 1648–2015, Geissler/Haas/Kuhn
– 2019 –
Համբարձման տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար
հէնց Յիսուսի ոտնահետքն է այս աշխարհում»
Մայիսի 21-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը: Այս տօնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:
Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Տիրոջ համբարձման խորհրդին։
«Դժուար չէ պատկերացնել, որ այդքան ժամանակ առաքեալներին ներշնչման, հաւատի, սիրոյ եւ մարդասիրութեան բացարձակ օրինակ ծառայած երկնաւոր Վարդապետն այսպէս միանգամից, յարութիւն առնելուց յետոյ վերանում է երկինք, եւ նրանք այլեւս երբեք չեն տեսնելու Նրան, չեն ճաշելու Նրա հետ, չեն լսելու Նրա աստուածային խօսքերը։ Բայց Յիսուս շտապում է փարատել նրանց կասկածները՝ «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»։ (շարունակութեանը համար սեղմել այստեղ)
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՏՕՆԴ՝ ՇՈՒՇԻ
«Մայիսի 9-ի նուիրական յիշատակներն ու յաղթանակները միշտ պիտի զօրացնեն մեզ»
Ն.Ս.Օ․Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՅԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ,
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրութեամբ Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում սիրեցեալ համայն մեր ժողովրդին` Յաղթանակի եւ խաղաղութեան, Շուշիի ազատագրութեան եւ Պաշտպանութեան բանակի օրուայ առիթով:
Այսօր, երբ նշում ենք պանծալի Յաղթանակի 75-ամեայ յոբելեանը, առանձնակի ջերմութեամբ շնորհաւորում եւ Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմօրէն ողջունում եւ շնորհաւորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զաւակներին եւ այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինուորներին:
Հայրենիքի պաշտպանութեան, ազատութեան, խաղաղութեան նուիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերուած յաղթանակի կերտման եւ աշխարհում խաղաղութեան հաստատման գործում մեր փոքրաթիւ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցութիւն եւ արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբաւորումներ գլխաւորող հայ զօրահրամանատարների, հայ սպաների ու զինուորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմութեան նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտութեամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով եւ խաղաղ կեանքի նոյն ձգտումով ու նուիրումով մեր ժողովուրդը յաղթանակեց նաեւ արցախեան ազատամարտում: Յաղթանակեց հաւատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրաւէրներին դիմակայելու նախանձախնդրութեամբ ու յանձնառութեամբ եւ հայրենի Արցախում շէն ու բարօր նոր կեանք կառուցելու պայծառ տեսլականով:
Մայիսի 9-ի նուիրական յիշատակներն ու յաղթանակները միշտ պիտի զօրացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, յատկապէս այսօր, երբ աշխարհը համակուած է համընդհանուր նոր տագնապով, համաւարակի բերած բազմաթիւ մտահոգութիւններով ու խնդիրներով, որոնք յուզում են նաեւ մեր կեանքը:
Աղօթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստուած ապաւինութեամբ, համախմբուած ու միմեանց աջակից յաղթահարի մեր երկրի առջեւ ծառացած ներկայ մարտահրաւէրները եւ միշտ ապրի հայրենիքին, ազգային կեանքին նուիրուածութեամբ, նոր ձեռքբերումների հաւատով ու վստահութեամբ: Եւ թող հարուցեալ մեր Տիրոջ եւ Փրկչի` Յիսուս Քրիստոսի յոյսի, սիրոյ ու հաւատի շնորհներն առաջնորդեն մեզ յաջողելու ամէն բարի գործի մէջ:
24. April
105. Jahrestag des Genozids an den Armeniern
Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակ
105th Anniversary of the Armenian Genocide
“Heute, am 105. Jahrestag des Beginns, gedenken alle Armenier des Genozids an den Armeniern, ein Verbrechen nicht nur gegen unsere ethnische Identität, sondern auch gegen die Menschheit. An diesem 24. April werden wir uns gemeinsam an unsere Vergangenheit erinnern, an die 1,5 Millionen geopferten Menschenleben, um unmenschliche Handlungen in Zukunft verhindern.”
Nikol Pashinyan, Der Premierminister der Republik Armenien
* * *
«Այսօր համայն հայութիւնը կ՝ոգեկոչէ Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակը, ոճիր՝ ոչ միայն մեր ցեղի ինքնութեան, այլ նաեւ մարդկութեան հանդէպ: Ապրիլի 24-ին, միասնական, մենք կանգնած ենք յիշելու մեր անցեալը, նշելու 1,5 միլիոն կեանք եւ կանխելու ապագայի անմարդկային գործողութիւնները:»
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության Վարչապետ
* * *
“Today all Armenians commemorate the 105th anniversary of the Armenian Genocide, a crime not only against our ethnic identity, but also against mankind. On April 24, united we stand to remember our past, to celebrate 1.5 million lives and to prevent inhumane acts in the future.”
Nikol Pashinyan, The Prime Minister of the Republic of Armenia
* * *
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց
Ծիծեռնակաբերդի յուշահամալիր
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ոգեկոչելու յիշատակը Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների:
Ծաղկեպսակի զետեղումից յետոյ յուշահամալիրում՝ անմար կրակի առջեւ, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
Նոյն օրը առաւօտեան հրապարակուեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ կապակցութեամբ:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս եւ ի սփիւռս,
Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանութեան մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կեանքը զոհեցին յանուն հաւատի եւ hայրենիքի:
Ցեղասպանութեան տարիներին մեր ժողովուրդը տեսաւ մէկ եւ կէս միլիոն իր զաւակների սպանդը, իր ազգային-հոգեւոր արժէքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գիւղերի ու քաղաքների աւերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագոյն մասը։ Մեր նահատակները, ահաւոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահուան, ժառանգակից Յարութեան» (հմմտ․ Փիլիպ. 3.10) եւ աննկուն մնալով հաւատքի մէջ՝ անպարտելի եղան ոգով ու մահուանից յաւիտենական կեանք փոխադրուեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին։
Սիրելիներ, այս տարի համաւարակի պատճառով հնարաւորութիւն չունենք ուխտաւորաբար քայլելու դէպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբուելու մեր եկեղեցիներում եւ յուշակոթողների առջեւ՝ մեր սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչելու համար։ Այս իրավիճակում ընտանեկան հարկերից ներս եւ մեր նահատակների անմար յիշատակի առջեւ հոգեւոր միասնութեամբ աղօթենք եւ ուխտենք՝ իրագործել ազգային նուիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովութեան, առաջընթացի ու բարօրութեան, սփիւռքի առաւել շէնացման, Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրութեան յաղթանակի։ Այս իղձերը կարող ենք կեանքի կոչել ազգի ու հայրենեաց հանդէպ պարտքի ու պատասխանատուութեան գիտակցութեամբ, ազգային միաբանութեամբ եւ մեր ջանքերը միաւորելով՝ ի սէր հայրենեաց եւ հայոց լուսաւոր գալիքի։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հրաւիրում ենք այս նուիրական օրը միասիրտ աղօթքով հայցել մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնը առ Աստուած, որ հարուցեալ Քրիստոսի շնորհների եւ օրհնութեան ներքոյ խաղաղութեան ու համերաշխութեան մէջ ընթանայ մեր կեանքը, յաղթահարենք մեր առջեւ ծառացած առկայ փորձութիւնները, եւ Տիրոջ օրհնութիւնն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու աշխարհասփիւռ մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն։
ԿԱՐԳ ԲԱՐԵԽՕՍԱԿԱՆ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ
ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ
ՇԱՐԱԿԱՆ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ
ՀՐԱՇԱՑԱՆ ՊԱԿՈՒՑՄԱՄԲ (Օրհ. ԴԿ)
Հրաշացա՜ն պակուցմամբ բազմութիւնք երկնայինք
եւ մեծաւ պըշուցմամբ զահի´ հարան ազինք,
տեսանելով զհին Եդեմ` ասպարէզ հանդիսի
դըժոխաբորբ հըրոյն Կայինական ախտին,
եւ զնոր պատարագ այս նորոյս Հաբելի,
որոյ գոչումն արեան յարաժամ խօսի.
Տէ՜ր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս
Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն.
Եդի՜ն զանձինըս ի վերայ հայրենեաց
եւ բընիկ օրինաց, կարգաց, աւանդութեանց,
ո´չ փոխանակեալ զադամանդեան միամըտութիւն հաւատոց
ընդ փափուկ վայելմանց անցաւոր այս կենաց.
եւ զօրէն ցորենոյ ի յերկիր բարի անկեալ`
աճեցին ընդ միոյ հարիւրապատիկ.
Տէ՜ր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս
Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի:
ԸՆԹԵՐՑՈՒԱԾ
Ալէլուիա, Ալէլուիա
Ուրախ լիցին ամենեքեան ոյք յուսացեալ են ի քեզ, յաւիտեան ցնծասցեն,
եւ բնակեսցես դու ի նոսա, պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քո (Սաղմ. Ե. 12)
Պօղոսի առաքելոյն յԵբրայեցւոց թղթոյն է ընթերցուածս (Ժ. 32-39)
Արդ` յիշեցէ՛ք զաւո՛ւրսն զառաջինս, յորս լուսաւորեալք բազո՛ւմ ճգանց եւ չարչարանա՛ց համբերէք. մերթ` ի նախատինս եւ ի նեղութիւնս խայտառակեալք, մերթ կցո՛րդք այնպիսեաց վաստակաւորացն լինել: Քանզի եւ ընդ կապեալս չարչարեցարուք, եւ զյափշտակութիւն ընչի՛ց ձերոց խնդութեամբ ընկալարուք. քանզի գիտէիք թէ լաւագո՛յն եւս ստացուածս ունիք անձանց յերկինս, ուր կանն եւ մնան: Արդ, մի՛ մերժէք ի ձէնջ զհամարձակութիւնն ձեր, յորում կայ մեծա՛ց վարձուց հատուցումն. պիտո՛յ է ձեզ համբերութիւն. զի զկամս Աստուծոյ արարեալ հասջի՛ք աւետեացն: Զի փոքր մեւս եւս քան որչափ, որ գալո՛ցն իցէ` եկեսցէ եւ ո՛չ յամեսցէ: Զի արդարն իմ ի հաւատո՛ց կեցցէ. եւ եթէ յերկմիտս ոք իցէ, ո՛չ հաճեսցի ընդ նա անձն իմ: Բայց մեք ո՛չ եթէ երկմտութեա՛մբ եմք ի կորուստ. այլ հաւատովք ի փրկութիւն հոգւոց:
ԱՒԵՏԱՐԱՆ
Ալէլուիա օրթի:
Խաղաղութիւն ամենեցուն:
Եւ ընդ հոգւոյդ քում:
Երկիւղածութեամբ լուարուք:
Սրբոյ աւետարանիս Յիսուսի Քրիստոսի` որ ըստ Յովհաննու: (ԺԴ. 1-13)
Փառք քեզ, Տէր Աստուած մեր:
Պռօսխումէ:
Ասէ Աստուած:
Միˊ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած եւ յիս հաւատացէք։ Ի տան Հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ, Եթէ երթամ, եւ պատրաստեմ ձեզ տեղի։ Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։ Եւ ուր երթամն՝ գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք։
Ասէ ցնա Թովմաս, Տէր, ոչ գիտեմք յոˊ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել։ Ասէ ցնա Յիսուս, Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինեւ։ Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա եւ տեսէք զնա։ Ասէ ցնա Փիլիպպոս, Տէր, ցոյց մեզ զՀայր, եւ շատ է մեզ։ Ասէ ցնա Յիսուս, Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ, եւ ո՞չ ծանեար զիս, Փիլիպպէ. որ ետեսն զիս՝ ետես զՀայրն. եւ դու զիա՞րդ ասես եթէ Ցոյց մեզ զՀայր։ Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. զբանս զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեալ է` նա գործէ զգործսն։ Հաւատա՞յք ինձ, եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ։ Ամէն ամէն ասեմ ձեզ թէ որ հաւատայն յիս, զգործսն զոր ես գործեմ, եւ նա գործեսցէ, եւ մեծամեծս եւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ Հայր երթամ։ Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ` արարից զայն, զի փառաւորեսցի Հայր յՈրդի:
Շարական (Հմբ. ԲՁ)
Գոչեմք առ ձեզ սուրբ նահատակք հողանիւթեայ մարմնով հրեշտակք, մարտիրոսք սուրբ եւ վկայք, որք սրոյ մահուամբ կատարեցայք. յորդոր տօնիս ձեր յիշատակ արեան սրբոցդ հեղման վըտակ. առ տէր լիցին սուրբ պատարագ պահել ըզմեզ միշտ անվտանգ:
Մաղթանք
Քրիստոս Աստուած մեր, վասն Սուրբ Խաչի քո պատուականի, զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր:
Տուր մեզ Տէր:
Վասն սրբուհւոյ Աստուածածնին, եւ Յովհաննու Կարապետին, եւ սրբոյն Ստեփանոսի Նախավկային, զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր:
Տուր մեզ Տէր:
Վասն սրբոց քոց առաքելոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց, հայրապետաց, ճգնաւորաց, կուսանաց, միանձանց եւ երկնային զօրացն, զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր:
Տուր մեզ տէր
Եւ վասն նախկին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարթողիմէոսի, եւ սրբոց Յակոբեանց երջանիկ առաքելոցն. եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, եւ սրբոցն` Յակոբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին, Մելիտոսի եպիսկոպոսին եւ Գէորգայ զօրավարին: Բարեխօսութեամբ յիշատակաւ եւ աղօթիւք սրբոց նահատակացն, որք կատարեցան յընթացս հայոց ցեղասպանութեան վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց, որոց այսօր է յիշատակ. զխաղաղութիւն եւ զմեծ զողորմութիւն քո պարգեւեա մեզ, մարդասէ´ր Տէր:
Ամէն:
Քարոզ
Սուրբ ճգնաւորօքն աղաչեսցուք ըզՏէր, որք զչարսն պարտեցին, նեղութեանցն համբերեցին. լուսեղէն եւ երկնային անթառամ պսակացն արժանի եղեն: Աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի: Ամենակա´լ Տէր աստուած մեր. կեցո´ եւ ողորմեա´:
Աղօթք
Պսակիչ սրբոց, Քրիստոս, որ պսակես զսուրբս քո, եւ առնես զկամս երկիւղածաց քոց, եւ նայիս սիրով եւ քաղցրութեամբ յարարածս քո: Լո´ւր մեզ յերկնից ի սրբութենէ քումմէ, բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին, եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց եւ սրբոց նահատակացն, որք կատարեցան յընթացս հայոց ցեղասպանութեան վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց: Լո´ւր մեզ, Տէ´ր եւ ողորմեա´, ներեա´, քաւեա´ եւ թող զմեղս մեր: Արժանաւորեա´ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Աւագ Հինգշաբթիի մասին
Աւագ Հինգշաբթին Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի յիշատակութեան, այսինքն Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման օրն է:
Իսկ Ոտնլուայի արարողութիւնը կը կատարուի օրուան երկրորդ կէսին որ կը խորհրդանշէ այն խոնարհութիւնը, որ Յիսուս Քրիստոս ցուցաբերեց Իր աշակերտներուն հանդէպ:
Աւագ Հինգշաբթի երեկոյեան, Ոտնուայի արարողութենէն յետոյ կը կատարուի Հսկում, Խաւարման Կարգ ի յիշատակ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի մատնութեան:
Խորանի վրայ կը վառուին տասներկու մոմեր (մին՝ սեւ գոյնով որ կը խորհրդանշէ Յուդան), իսկ մէկ մեծ մոմ մը խորանի կեդրոնը:
Խաւարման արարողութեան ընթացքին աւետարաններէն կը կարդացուին եօթ հատուածներ, որոնք կը բովանդակեն Յիսուսի, Գեթսեմանիի պարտէզին մէջ աղօթելը, Յուդայի մատնութիւնը, Յիսուսի ամբոխի ձեռքը յանձնուիլը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարուիլը, ապտակուիլը, անարգուիլը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու յետոյ զղջալը:
Իւրաքանչիւր անգամ, երբ Աւետարան մը կ՝ընթերցուի աւարտին մոմերը մէկ-մէկ կը մարուին, վերջաւորութեան կը մնայ կեդրոնի մեծ մոմը որ կը խորհրդանշէ Յիսուսը որ մինակ լքուած էր:
Աւետարանական ընթերցումները կ՝ընդմիջուին սաղմոսներու ընթերցանութեամբ եւ Ս. Ներսէս Շնորհալի հեղինակած շարականներով:
ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
Քու ժողովուրդէդ փարատէ ցաւերը եւ բժշկէ հիւանդութիւնները, ով Տէր, մեր Աստուածը, եւ կատարեալ առողջութիւն շնորհէ բոլորին՝ Քու ամենայաղթ խաչիդ նշանովը, որով մարդոց տկարութիւնները Քու վրադ առիր եւ դատապարտեցիր կեանքի ու փրկութեան թշնամին։
Դուն ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած. միայն Դուն կրնաս ներել մեր մեղքերը եւ վանել մեզմէ ցաւերն ու հիւանդութիւնները, որովհետեւ Քեզի ծանօթ են մեր կարիքները։
Ով բարիքներու պարգեւիչ, իւրաքանչիւրին կարիքներուն համաձայն՝ Քու առատ ողորմութիւնդ պարգեւէ արարածներուդ, որոնք միշտ կը փառաւորեն ու կ’օրհնաբանեն Քեզ, ամենասուրբ Երրորդութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
Մայր Աթոռում ամէն օր կը կատարուի
մասնաւոր բժշկութեան աղօթք
Մարտի 19-ից ամէն օր՝ հաւարտ Առաւօտեան ժամերգութեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան կողմից մեր սուրբ հայրերի գրուածքներից կ’ընթերցուեն հիւանդաց բժշկութեան աղօթքներ:
Մարտի 19-ի առաւօտեան Մայր Աթոռի Ս. Յովհաննէս Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղօթամատեանից քաղուած աղօթքներ բարձրացրեցին առ Աստուած՝ հիւանդների շուտափոյթ բժշկութեան եւ մեկուսացման մէջ գտնուողների հոգեւոր ամրութեան եւ խաղաղութեան համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ԿՈՐՈՆԱՒԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՒԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնաւիրուսի համաւարակի վերաբերեալ մարտի 13-ին հանդէս են եկել հետեւեալ յայտարարութեամբ.
«Մտահոգութեամբ ենք անդրադառնում աշխարհում, ինչպէս եւ մեր երկրում կորոնաւիրուսի համաւարակի հետեւանքով ստեղծուած կացութեանը: Աղօթում ենք համաւարակից մահացածների հոգիների հանգստութեան համար, մեր զօրակցութիւնը բերում նրանց ընտանիքիներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթում բոլոր հիւանդներին:
Յորդորում ենք մեր ժողովրդի զաւակներին հանդէս բերել առաւելագոյն զգօնութիւն ու պատասխանատուութիւն, հետեւողականութեամբ ու ամենայն լրջութեամբ պահպանել մասնագիտացուած կառոյցների կողմից սահմանուած պահանջներն ու ցուցումները եւ իրականացնել համաւարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայութիւնը եւ այսօր եւս շարունակելու է տէրունապատուէր իր առաքելութեան բնականոն ընթացքը` հոգեւոր խնամք մատուցելով իր հաւատաւոր զաւակներին, քաջալերելով ամուր մնալու հաւատքի մէջ, առ Աստուած հաւատքով եւ աղօթքով դիմագրաւելու դժուարութիւններն ու նեղութիւնները։
Աղօթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղութեան, մարդկութեան առաջ յառնած վտանգների ու սպառնալիքների շուտափոյթ յաղթահարման համար: Հայցում ենք նաեւ Տիրոջ օգնականութիւնն առողջութեան եւ կազդուրման կարիք ունեցողներին, իրենց տքնաջան ծառայութիւնը բերող բժիշկներին եւ առողջապահութեան ոլորտի կարեւոր սպասաւորութեան մէջ ներգրաւուած բոլոր անձանց:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրը, շնորհները եւ ամենառատ ողորմութիւնը լինեն բոլորի հետ. ամէն