Տեղի ունեցաւ
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցւոյ հովուապետերու հանդիպումը
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցաւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի հետ:
Նախ տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրոյցը, որից յետոյ հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատուիրակութեան հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց երկու Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ եղբայրական յարաբերութիւններին ու համագործակ-ցութեանը:
Արծարծուեցին Մերձաւոր Արեւելքում քրիստոնէական համայնքների խնդիր-ներին, Երուսաղէմում Եկեղեցիների իրաւունքներին վերաբերող հարցեր:
Ընդգծուեց մարդկութեան առջեւ ծառացած ժամանակակից մարտա-հրաւէրների յաղթահարման գործում, աշխարհում խաղաղութեանն ու համերաշխութեան հաստատմանն ի խնդիր Քրիստոնէական Եկեղեցիների գործակցութեան առաւել խթանման եւ ջանքերի մէկտեղման անհրաժեշտութիւնը:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտա-հրաւէրների յաղթահար-ման ուղղութեամբ ձեռ-նարկուող քայլերի մասին:
Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-ներ ունեցաւ նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելեան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լէոնարդոյ Սանդրիի եւ Քրիստոնէական միութեան քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնութիւն կարդինալ Կուրտ Կոխի հետ:
Խօսուեց երկու Եկեղեցիների միջեւ կապերի զօրացման ուղիների, Արեւելեան Ուղղափառ-Կաթոլիկ երկխօսութեան շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացուելիք ծրագրերի մասին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատուական համակարգ 25.10.2018