Մեսրոպաստեղծ հայոց գրապատկերների կազմութեան սկզբունքները

Նոր Հրատարակութիւն

Մեսրոպաստեղծ հայոց գրապատկերների
կազմութեան սկզբունքները

       Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լոյս է ընծայել ճարտարապետ, շինարարական արուեստի պատմաբան Լիպարիտ Սադոյեանի «Մեսրոպաստեղծ հայոց գրապատկերների կազմութեան սկզբունքները» աշխատութիւնը:

         Գրքում փորձ է արուում ներկայացնելու Ս. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի տառապատկերների կազմութիւնը, տառանշանները կազմելու, հնչիւնները պատկերաւորելու սկզբունքները` սկզբնաղբիւրային նշանակութիւն ունեցող այս խնդրի լուծման միակ ճանապարհ նկատելով V-VII դարերում փորագրուած վիմագիր արձանագրութիւնների տառերի պատկերների ուսումնասիրութիւնը:

     Անտիպ այս աշխատութիւնը հրատարակութեան են պատրաստել Հայկ Սադոյեանը եւ Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրէն Արժանապատիւ տ. Արարատ քահանայ Պօղոսեանը:

        Գիրքը հրատարակուել է «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասու-թեամբ: