Հոգեհանգստեան կարգ կատարուեցաւ
համայնավար բռնապետութեան զոհ դարձած
հոգեւորականներու համար
Ապրիլի 6-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգեւորականաց յուշապատի առջեւ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց հոգեհանգստեան կարգ համայնավար բռնապետութեան զոհ դարձած հոգեւորականների համար:
Դեռեւս 2017 թուականին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ապրիլի 6-ը հռչակուել էր համայնավարական բռնապետութեան տարիներին հալածանք-ների ու աքսորի ենթարկուած եւ նահատակուած հոգեւորականների յիշատակութեան օր:
Արարողութեանը Մայր Աթոռի միաբանութիւնն աղօթք բարձրացրեց առ Աստուած նահատակուած հոգեւորականների հոգիների խաղաղութեան համար: