Կեանքիս Յուշերէն – Հրաչեայ Աճառեան

 
 
Atcharyan

Կեանքիս Յուշերէն – Հրաչեայ Աճառեան

 

Հրաչեայ Աճառեանի Կենսագրութիւնը

Ծնվել է Կ. Պոլսում, 1876 թ. մարտին, կոշկակարի ընտանիքում, վախճանվել՝ Երևանում` 1953 թվականին։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մի սեմեստեր լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Անդրկովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքները։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Սովետական կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։

Գործերը

«Քննութիւն Ղարաբաղի Բարբառի» Վաղարշապատ (1901)
«Թուրքերէնէ Փոխառեալ Բառեր Հայերէնի Մէջ» Վաղարշապատ (1902)
«Classification des dialectes arméniens» (1909)
«Գաւառական Բառարան» (1913)
«Քննութիւն Նոր–Նախիջեւանի Բարբառի» (1925)
«Քննութիւն Մարաղայի Բարբառի» (1926)
«Քննութիւն Ագուլիսի Բարբառի» (1936)
«Քննութիւն Նոր-Ջուղայի Բարբառի» Երեւան (1940)
«Քննութիւն Պոլսահայ Բարբառի» (1940)
«Հայ Բառագիտութիւն» (1941)
«Քննութիւն Համշենի Բարբառի» (1941)
«Քննութիւն Վանի Բարբառի» Երեւան(1952)
«Քննութիւն Առտիալի Բարբառի» Երեւան(1953)
«Հայոց անձնանուններու Բառարան»
«Հայերեն Արմատական Բառարան» (1926-1935)
«Տաճկահայոց Հարցի Պատմութիւնը» (sկզբից մինչեւ 1915 թ.). Նոր Նախիջեւան, 1915:
«Կեանքիս Յուշերից» Երեւան(1967)

source: hy.wikipedia.org/wiki/Հրաչյա_Աճառյան      

adjarianunterschr2

 

                                                               

adjarian oval

 
 
 
ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
 
 
 
 
 
 
 

                                                                                              Օրինակ «Եկեղեցի» բառըadjarian եկեղեցի5