Ի ՏԷՐ ՆՆՋԵՑ
Տ. ԳԻՍԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒՐԱՏԵԱՆԸ
Խորը ցաւով կը յայտնենք որ Հոկտեմբերի 25-ին, 74-րդ տարեկանին յետ երկարատև հիւանդութեան վախճանեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններէն Տ. Գիսակ Արքեպիսկոպոս Մուրատեանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս կե սգան լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Տ. ԳԻՍԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ
Ծնած է 1951 թ., Հալեպ, Աիրիա։
Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում՝ 1956-1963 թթ․։ 1963-1968 թթ. ուսանել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում:
1968 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971թ.-ին՝ կուսակրոն քահանա, իսկ 1975թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։
1975-1990թթ. եղել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ և Ս․ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի փոխտնօրեն:
1982-1987 թթ. ընդունվել և ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանը։
1990 թ.-ին ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան։
1990 թ.-ին ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։
1990-2022թթ. եղել է Արգենտինայի Հայոց թեմ առաջնորդ:
1996 թ.-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով ստացել է արքության պատիվ։
1998-2002թթ. ընտրվել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ:
