ՄԱՀԱԶԴ
Ի Տէր հանգեաւ
Գերշ. Տ. Տաթեւ Արք. Ղարիբեան
Խոր ցաւով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիա), կեանքի 77-րդ տարում, վախճանուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբեանը՝ երիկամի փոխպատուաստումից յետոյ զարգացած երիկամային անբաւարարութիւնից:
1980 թուականից սկսեալ լինելով Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը՝ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբեանն առողջական խնդիրների պատճառով առաջնորդական պաշտօնը թողել էր անցեալ տարի:
Բազմավաստակ Սրբազան Հօր վախճանը մեծ կորուստ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հաւատաւոր զաւակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագոյն հոգեւոր խորհուրդը եւ Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասը սգում են բարեյիշատակ Սրբազան Հօր մահը:
Յիշատակ արդարոյն օրհնութէամբ եղիցի:
Գերշ. Տ. Տաթեւ Արք. Ղարիբեանի Կենսագրականը
Ծնուել է 1937 թ. ապրիլի 15-ին: Նախնական կրթութիւնը ստացել է Հալեպի Վարդանանց վարժարանում՝ Յիսուսեան հայրերի մօտ:
1952 թ. աւարտել է ուսումը եւ շարունակել զբաղուել ինքնակրթութեամբ: Այնուհետեւ կրթութիւնը շարունակել է Երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանում, որի ընծայարանն աւարտել է 1963 թուականին:
1963 թ. յուլիսի 21-ին ձեռամբ Երուսաղէմի երջանկայիշատակ Պատրիարք Տ. Եղիշէ արքեպիսկոպոս Տէրտէրեանի ձեռնադրուել է կուսակրօն քահանայ՝ համալրելով Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան շարքերը:
1963-66 թթ. վարել է Ժառանգաւորաց վարժարանի եւ ընծայարանի փոխտեսչի պաշտօնը:
1966 թ. ստացել է մասնաւոր վարդապետութեան աստիճան եւ Հարաւային Ամերիկայի հայրապետական պատուիրակ Տ. Բաբկէն արքեպիսկոպոս Ազատեանի հրաւէրով մեկնել է Արգենտինա:
1966-80 թթ. ծառայել է Արգենտինայում որպէս Կ’որդոբայի հայ համայնքի հոգեւոր հովիւ: Իր պաշտօնավարութեան ընթացքում ստեղծուել են գաղութի պաշտօնաթերթը, «Արեւագալ» պատանիների երգչախումբը եւ եկեղեցու նոր դպրաց դասը, նորոգուել եկեղեցին, կառուցուել «Սահակ-Մեսրոպ» վարժարանի նոր շէնքը, որի հայերէն բաժնի տնօրինութիւնը վարել է մինչեւ իր պաշտօնավարութեան վերջը:
1975 թ. ստացել է ծայրագոյն վարդապետութեան աստիճան ձեռամբ Տ. Բաբկէն արքեպիսկոպոս Ազատեանի:
1980 թ. ընտրուել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ:
1984 թ. հոկտեմբերի 14-ին ձեռամբ Երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրուել եւ օծուել է եպիսկոպոս:
1993 թ. յունուարին նրան շնորհուել է Արքութեան պատիւ:
Իր առաջնորդութեան տարիներին Տաթեւ Սրբազանը կազմակերպում է թեմն իր վարչական կառոյցներով, ամբողջութեամբ նորոգւում է 1928 թ. հիմնուած ազգային Դուրեան վարժարանը, կանոնաւոր հրատարակւում է թեմի «Սիփան» պաշտօնաթերթը:
Սրբազան Հայրն իր մասնակցութիւնն է բերել է Սան Պաուլոյի միջեկեղեցական ժողովներին եւ տարբեր էկումենիկ համախմբումներին: Իր բազմամեայ ծառայութեան ընթացքում արժանացել է բազում պարգեւների եւ շքանշանների:
2013թ. քահանայագործութեան հիսնամեայ յոբելեանի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհուել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսէս Շնորհալի» պատուոյ բարձր շքանշան:
* * * * * *
Noyemberi 26-in San Pauloyum (Brazilia), kyanqi 77-rd tarum, vakhtchanvel e Mayr Ator Surb Էdzhmiatsni eritsaguyn miabannerits Gerashnorh T. Tatev arqepiskopos Gharibyan@՝ erikami pokhpatvastumits heto zargatsats erikamayin anbavararutyunits: Ays masin haytnum en Mayr Atori teghekatvakan hamakargits:
«1980 tvakanits sksyal linelov Braziliayi hayots temi aradzhnord@՝ T. Tatev arqepiskopos Gharibyann aroghdzhakan khndirneri pattcharov aradzhnordakan pashton@ toghel er antsyal tari:
Bazmavastak Srbazan Hor vakhtchan@ mets korust e Hayastanyayts Araqelakan Surb Ekeghetsu ev nra havatavor zavakneri hamar:
N.S.O.T.T Garegin II. Tsayraguyn Patriarq ev Amenayn Hayots Katoghikos@, Geraguyn hogevor khorhurd@ ev Hay Ekeghetsu voghdzh hogevorakanats das@ sgum en barehishatak Srbazan Hor mah@:
Hishatakn ardaroyn orhnuteamb yeghitsi»,-nshvats e haghordagrutyan medzh:
Kerashnorh Der Datew Sirpazani Gensakraganue
Tsnvel e 1937 t. aprili 15-in: Nakhnakan krtutyun@ statsel e Halepi Vardanants varzharanum՝ Hisusyan hayreri mot:
1952 t. avartel e usum@ ev sharunakel zbaghvel inqnakrtutyamb: Aynuhetev krtutyun@ sharunakel e Yerusaghemi zharangavorats varzharanum, vori @ntsayarann avartel e 1963 tvakanin:
1963 t. hulisi 21-in dzeramb Yerusaghemi erdzhankahishatak Patriarq T. Eghishe arqepiskopos Terteryani dzernadrvel e kusakron qahana՝ hamalrelov Yerusaghemi Srbots Hakobyants miabanutyan sharqer@:
1963-66 tt. varel e Zharangavorats varzharani ev @ntsayarani pokhteschi pashton@:
1966 t. statsel e masnavor vardapetutyan astitchan ev Haravayin Amerikayi hayrapetakan patvirak T. Babken arqepiskopos Azatyani hraverov meknel e Argentina:
1966-80 tt. tsarayel e Argentinayum vorpes Kordobayi hay hamaynqi hogevor hoviv: Ir pashtonavarutyan @ntatsqum steghtsvel en gaghuti pashtonatert@, «Arevagal» patanineri ergchakhumb@ ev ekeghetsu nor dprats das@, norogvel ekeghetsin, karutsvel «Sahak-Mesrop» varzharani nor shenq@, vori hayeren bazhni tnorinutyun@ varel e minchev ir pashtonavarutyan verdzh@:
1975 t. statsel e tsayraguyn vardapetutyan astitchan dzeramb T. Babken arqepiskopos Azatyani:
1980 t. @ntrvel e Braziliayi hayots temi aradzhnord:
1984 t. hoktemberi 14-in dzeramb Erdzhankahishatak Vazgen I. Amenayn Hayots Katoghikosi dzernadrvel ev otsvel e episkopos:
1993 t. hunvarin nran shnorhvel e Arqutyan pativ:
Ir aradzhnordutyan tarinerin Tatev Srbazan@ kazmakerpum e temn ir varchakan karuytsnerov, amboghdzhutyamb norogvum e 1928 t. himnvats azgayin Duryan varzharan@, kanonavor hratarakvum e temi «Sipan» pashtonatert@:
Srbazan Hayrn ir masnaktsutyunn e berel e San Pauloyi midzhekeghetsakan zhoghovnerin ev tarber ekumenik hamakhmbumnerin: Ir bazmamya tsarayutyan @ntatsqum arzhanatsel e bazum pargevneri ev shqanshanneri: 2013t. qahanayagortsutyan hisnamya hobelyani aritov Garegin II. Amenayn Hayots Katoghikosi koghmits nran shnorhvel e Hayastanyayts Araqelakan Surb Ekeghetsu «Surb Nerses Shnorhali» patvo bardzr shqanshan: