Ի ՏԷՐ ՀԱՆԳԵԱՒ Տ. ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՒՆԻԱԹԵԱՆ

HayKreutz2ՄԱՀԱԶԴ

Ի Տէր հանգեաւ

AbpGrigoris

Տ. Գրիգորիս Արք. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ

Խոր ցաւով յայտնում ենք, որ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից եւ Կիեւի հայ համայնքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացուել է, որ Մարտի 7-ին Խարկով քաղաք (Ուկրաինայ) կատարելիք այցի ընթացքում հիւրանոցում յանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագոյն միաբաններից Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Բունիաթեանը:

Սրբազան Հօր վախճանը մեծ կորուստ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցոժւոյ եւ իր հաւատաւոր զաւակների համար:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս ցաւում եւ սգում են բարեյիշատակ Գրիգորիս Սրբազանի վախճանը:

Սրբազան Հօր յուղարկաւորութեան հետ առնչուած անհրաժեշտ տեղեկու-թիւնները կը հաղորդուեն առաջիկային:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: