Բանաստեղծութիւն՝ «Մաքրություն» Ռուստամ դպիր ՊՈՂՈՍՅԱՆ (Գևորգյան ճեմարան)

          Մաքրություն

Ծնկել է վանքում մի լուռ պատանի,
Բացել է հոգին, տրվել աղոթքի,
Ալեկոծվում է ծովն այս կյանքի,
Իսկ նավի վրա՝ մեղքերն աշխարհի:

Եվ լուռ ու անձայն ջահել պատանին,
Աշխարհի մեղքերն առած ուսերին,
Փոքրիկ քայլերով ապաշխարության
Ձգտում էր հասնել անբիծ մաքրության:

Ուզում էր ձուլվել այն ջինջ պարզության,
Որ թողել էր նա խորքում մանկության,
Ուր մոռացել էր համն այն քաղցրության՝
Փորձելով կյանքի լեղին դառնության:

Մի պարզ աղոթքով բոլորի համար,
Սրտում ու հոգում կապելով կամար,
Առած ուսերին մեղքերն անհամար՝
Ծնկել էր վանքում մի ողջ ներաշխարհ:

Ռուստամ դպիր ՊՈՂՈՍՅԱՆ / (Գևորգյան ճեմարան)
(Էլ. – պարբերական, Բ Տարի, թիվ 10, 2017 թ. Մարտ Բ)

(Մեծ Պահք)