Գեղեցիկ հայկական արական անձնանուններ եւ իրենց իմաստները:
1) Աբգար = Կաղ:
2) Աբէլ = 1. Սուգ 2. Հօտի առաջնորդ 3. Ունայնասիրութիւն:
3) Աբիսողոմ = Խաղաղութեան հայր:
4) Աբրահամ = Ժողովուրդի կամ բազմութեան հայր:
5) Ադամ = Հող, երկիր:
6) Ազատ = Ոչ-ստրուկ, անկախ:
7) Ազնաւուր = Հսկայ, վիթխարի մարդ, դիւցազն:
8) Աթանաս = Անմահ:
9) Ալիշան = Ծագումը անյայտ:
10) Ալեքս = Աղեքսանտրի կրճատուած ձեւը:
11) Ալեքսան = Տես Աղեքսանտր:
12) Ալպեր = Ազնուօրէն փայլուն:
13) Ահարոն = Լեռնաբնակ:
14) Աղաթօն = Լաւ, բարի:
15) Աղան = Ազնուական, իշխան:
16) Աղասի = Իր աղան:
17) Աղեքսանտր – Մարդոց պաշտպան՝ օգնական:
18) Անանիա = Աստուածաշնորհ:
19) Անդրանիկ = Մեծ, երէց, աւագ, առաջին:
20) Անդրէաս = Առնական:
21) Անուշաւան = 1. Անմահ հոգի 2. Քաղցր գիւղ:
22) Անտոն = Աշխարհի հայր:
23) Անտրէ = Առնական, առնացի:
24) Աշոտ = Ծագումը անյայտ:
25) Առաքել = Ղրկել, ուղարկել:
26) Ասատուր = Աստուածատուր անունին ձեւերէն:
27) Ասպետ = Ձիաւոր իշխան:
28) Աստուածատուր = Աստուծոյ տուածը:
29) Ատոմ = Ծագումը անյայտ:
30) Ատրուշան = Հեթանոսական բագին:
31) Արա = Դիցաբանական անուն:
32) Արամ = 1. Արամէ թագաւորի անունին կրճատեալ ձեւը, 2. Հանգիստ:
33) Արամայիս = Քաղցր, մեղմ, քաղցրաբարոյ:
34) Արարատ = Լերան անուն:
35) Արեւիկ = Արեգակ, արբի:
36) Արթիւր = Բարձր, ազնիւ:
37) Արթուն = Ոչ-քնացած:
38) Արիստակէս = 1. Մեռեալներու յարութիւն: 2. Գերագոյն իշխան:
39) Արծիւ = Ծանօթ թռչնազգին:
40) Արման = Փափաք, կարօտ:
41) Արմենակ = Հայոց նահապետներէն:
42) Արմէն = 1. Արմենակ անունին կրճատուած ձեւը: 2. Հայ:
43) Արշակ = 1. Արջուկ: 2. Արու:
44) Արշամ = Արջի ոյժ ունեցող:
45) Արշաւիր = Այր մարդ, տղամարդ:
46) Արսէն = Այր, տղամարդ:
47) Արտակ = Արտաւազդ անունին փաղաքշական ձեւը:
48) Արտաշէս = Արդարութեան իշխող:
49) Արտաւազդ = Որուն արդարութիւնը հաստատուն է:
50) Արփիար = Հաւանաբար արփի եւ այր բառերով շինուած անուն:
51) Աւագ = Երէց, անդրանիկ, մեծ:
52) Աւետիք, Աւետիս = Բարի լուր:
53) Բաբգէն = Հայրիկ:
54) Բագ(ա)րատ = Միհր չաստուծոյ ստեղծածը կամ տուածը:
55) Բակուր = Աստուածորդի:
56) Բարթողիմէոս = Աստուծոյ որդի կամ եղբօրորդի:
57) Բարունակ = Ճիւղ, ոստ:
58) Բարսեղ = Թագաւոր:
59) Բիւզանդ = Բիւզանդիոն (Պոլիս) քաղաքի անունէն շինուած անուն:
60) Բենեամին = 1. Բախտաւոր 2. Տան կրտսեր զաւակը:
61) Գաբիէլ = Աստուծոյ մարդ, Աստուծոյ հերոս:
62) Գագիկ = Ասորեստանեան ծագում ունի:
63) Գալուստ = Հոգեգալուստ բառին կրճատուած ձեւը:
64) Գամեր = Լուսին:
65) Գառնիկ = Գառն (ոչխարի ձագ) բառի փաղաքչական ձեւը:
66) Գասպար = Արեւելեան ծագում ունի:
67) Գարեգին = Ծագումը անյայտ:
68) Գեղամ = Կրնայ Գեղամայ ծով տեղանունէն շինուած անուն ըլլայ:
69) Գերասիմ = Պատուաւոր, յարգելի:
70) Գէորգ = Երկրագործ, հողագործ:
71) Գիսակ = Վարս, ծամ, մազ:
72) Գիւտ = Գտնուած բան:
73) Գնել = Գնուած:
74) Գուրգէն = Գայլի պէս քաջ:
75) Գրիգոր = Արթուն, պահակ:
76) Դանիէլ = Աստուած դատաւորս է:
77) Դաւիթ = Սիրելի, սիրեցեալ:
78) Դերենիկ = Վանքի որդի, ուխտի զաւակ:
79) Եդուարդ = Լաւ պահակ:
80) Եզեկիէլ = Աստուած պիտի զօրացնէ:
81) Եզնիկ = Պզտիկ եզ:
82) Եղիա = Եհովան է Աստուածս:
83) Եղիազար = Աստուած օգնական է:
84) Եղիշէ = Աստուած Տէր է:
85) Ենովք = Նուիրեալ, օրհնել, նուիրագործել:
86) Եսայի = Տիրոջ փրկութիւն:
87) Երանոս = Խաղաղարար, խաղաղասէր:
88) Երեմիա = 1. Աստուած դրաւ հիմը 2. Լքեալ:
89) Երկաթ = Ծանօթ մետաղը:
90) Երուանդ = Արագընթաց:
91) Եփրեմ = Պտղապէտ, փարթամ:
92) Զատիկ = Յարութիւն:
93) Զարեհ = Իրանական ծագում ունի:
94) Զարմայր = Զարմանալի այր:
95) Զաւէն = Օգնող, օգնական:
96) Զաքար (իա) = Տիրոջ յիշատակը:
97) Զգօն = Խելացի, իմաստուն:
98) Զոհրապ = Կարմրափայլ:
99) Էմմանուէլ = Աստուած մեզի հետ է: Կրճատ ձեւերէն է Մանուէլը:
100) Էտկար = Գեղարդ:
101) Ընծայ = Պարգեւ:
102) Թագւոր = Թագաւոր:
103) Թադէոս = Իմաստուն:
104) Թաթուլ = Թաթ (անասուններու առջեւի ոտքը) բառին փաղաքչական ձեւը:
105) Թովմաս = Բուն նշանակութիւնն է երկուորեակ. սակայն յետագային նշանակած է նաեւ թերահաւատ՝ Թովմաս առաքեալի պատճառով:
106) Թորգոմ = Աստուածասէր:
107) Թորոս = Աստուածասէր: Թէոդորոս անունին կրճատեալ ձեւն է:
108) Ժագ = Յակոբ անունին Ֆրանսական ձեւը:
109) Ժան = Յովհաննէս անունին Ֆրանսական ձեւն է:
110) ժիրայր = Ժիր տղամարդ:
111) Ժորժ = Գէորգ անունին Ֆրանսական ձեւն է:
112) Իգնատիոս = Հրեղէն, լուսաւոր:
113) Իշխան = Իշխող, ազնուական:
114) Իսահակ = Տե՛ս Սահակ:
115) Լեւոն = Առիւծ:
116) Լիպարիտ = Ծագումը անյայտ:
117) Լութֆի(կ) = Լութովիկոս անուան Գերմանական ձեւն է:
118) Լուտեր = Հրչակաւոր պատերազմիկ:
119) Խադ = Թուր, սուր:
120) Խաժակ = Կապուտաչուի:
121) Խաչատուր = Խաչի տուածը:
122) Խաչեր = Խաչ բարի յոգնակին կամ խաչերես անունին կրճատումը:
123) Խաչիկ = Պզտիկ խաչ, կամ՛ Խաչատուր անունին փաղաքչական ձեւը:
124) Խոսրով = Բարեհամբաւ, հռչակաւոր, անուանի:
125) Խորէն = Արեւիկ:
126) Ծատուր = Աստուածատուր անուան կրճատուած ձեւերէն:
127) Ծերօն = Ծեր բառէն յառաջացած անուն:
128) Կայծակ = Փայլակ:
129) Կարապետ = Թագաւորին առջեւէն գացող եւ ճամբայ բացող առաջնորդ: Կրճատուած ձեւերէն է Կարօ:
130) Կարէն = Իրանական ծագում ունի:
131) Կարպիս = Կարապետ անունին կրճատուած ձեւերէն:
132) Կիրակոս = Տերունի, տերունական:
133) Կիւրեղ = Տիրաբար, իշխանաբար:
134) Կոմիտաս = Երկար մազերով, մազոտ:
135) Կոմս = Իշխան:
136) Կոստանդին = Դիմացկուն, հաստատուն, ամուր:
137) Կորիւն = Առիւծի ձագ, հերոս:
138) Համազասպ = Ան որ խումբով ձիեր ունի:
139) Համբարձում = Քրիստոսի համբարձման ակնարկութեամբ ստեղծուած անուն:
140) Հայկազ(ուն) = Հայկի սերունդէն:
141) Հայկ(ակ) = Հսկայ:
142) Հայրապետ = Կաթողիկոս, վանահայր:
143) Հեթում = Ծագումը անյայտ:
144) Հմայեակ = Օրհնեալ:
145) Հրայր = Կրակէ մարդ:
146) Հրանդ = Կրակ:
147) Հրաչ(եայ) = Կրակէ աչք ունեցող:
148) Ղազար(ոս) = Աստուած օգնեց ինծի: Եղիազար անունին կրճատուած ձեւն է:
149) Ղարիպ = 1. Պանդուխտ 2. Զարմանալի, տարօրինակ:
150) Ղեւոնդ = Լեւոն անունն է:
151) Ղուկաս = Յարութիւն:
152) Ճանիկ = Հաւանաբար նշանակէ հոգեակ:
153) Ճոն = Յովհաննէս անունին անգլիական ձեւը կամ դերձակ:
154) Մամբրէ =1. Յստակութիւն 2. Պարարտ:
155) Մամիկոն = Չինական ծագում ունի:
156) Մանասէ = Մոռացուցիչ:
157) Մանկասար = Մանուկներու գլուխը՛ ուսուցիչ:
158) Մանուէլ = Էմմանուէլի կրճատեալ ձեւը: Կը նշանակէ ՝՝Աստուած մեզի հետ է՝՝:
159) Մանուկ = Պզտիկ երախայ կամ զինուոր:
160) Մասիս = Արարատ լեռը:
161) Մատթէոս = 1. Պարգեւ 2. Կեանքի երգ:
162) Մարգար(է) = Գուշակող:
163) Մարզպետ = Կուսակալ, մարզպան:
164) Մարկոս = 1. Վտիտ, հիւծուած 2. Հրատ մոլորակի ծնունդ:
165) Մարտիկ = Մարտիկ:
166) Մարտիրոս = Վկայ, նահատակ:
167) Մելիք = Իշխան, թագաւոր:
168) Մելքիսեթեկ = Արդարութեան թագաւոր:
169) Մելքոն = Լոյսի թագաւոր:
170) Մեսիա = Օծեալ:
171) Մեսրոպ = Բերկրեալ:
172) Միհրան = Արեգակ, սէր, բարեկամութիւն:
173) Միհրդատ = Միհր չաստուծոյ ստեղծածը:
174) Մինաս = Ունի եգիպտական ծագում:
175) Միսակ, Միսաք = Բաբելոն:
176) Միրաք = Իշխանիկ:
177) Միքայել = Ո՞վ է Աստուծոյ պէս:
178) Մլեհ = Սիրուն, գեղեցիկ:
179) Մխիթար = Սփոփանք, մխիթարանք:
180) Մկրտիչ = Մկրտող, կնքող:
181) Մհեր = Արեգակ:
182) Մովսէս = Ջուրէն փրկուած կամ հանուած բայց շատ հաւանաբար եգիպտական անուն
183) Մուշեղ = Հաթեան ծագում ունի:
184) Մուրատ = Փափաք, ցանկութիւն:
185) Յաբեթ = Գեղեցկութիւն:
186) Յակոբ = Խաբող:
187) Յարութ (իւն) = Զատիկ:
188) Յովակիմ = Աստուած յարեաւ:
189) Յովան = Տե՛ս Յովհաննես:
190) Յովհաննէս = Հնազանդութիւն:
191) Յովնան = Աղաւնի:
192) Յովսէփ = Թող աւելցնէ (պզտիկներ):
193) Յուսիկ = Յոյս բառով եւ իկ մասնիկով շինուած անուն:
194) Նազար = Նայուածք, հայեացք:
195) Նազարէթ = Պաղեստինի քաղաքներէն մէկուն անունը:
196) Նահապէտ = Նախահայր:
197) Նայիրի = Հայաստանի տրուած հին անուններէն շինուած անուն:
198) Ներսէս = Ներսէհ անունէն յառաջացած անուն:
199) Նիկոլ = Տե՛ս Նիկողայոս:
200) Նիկողայոս = Ժողովրդայաղթ:
201) Նշան = Նշան:
202) Նորայր = Նոր մարդ:
203) Նուպար = Առաջին պտուղ:
204) Շահան = Կրճատեալ ձեւ Շահանշահ անուան որ կը նշանակէ արքայից արքայ:
205) Շահէ = Ծագումը անորոշ:
206) Շահէն = Խոշոր եւ սպիտակ բազէ:
207) Շահնուր = Ծագումը անյայտ:
208) Շանթ = Կայծակ:
209) Շաւարշ = Ան որ սեւ՛ արու ձիեր կը պահէ:
210) Շմաւոն = Լսող, հնազանդող: Ասկէ յառաջացած է Սիմոն անունը:
211) Շնորհք = Շնորհ:
212) Ոսկան = Ոսկի բառէն:
213) Ոսկեբերան = Ճարտասան:
214) Ոստանիկ = Ազնուական, ազատ քաղաքէ:
215) Պաղտասար = Արեւելեան ծագում ունի:
216) Պատրիկ = Իշխանական աստիճան:
217) Պարգեւ = Ընծայ:
218) Պարէտ = Վերակացու, հսկող:
219) Պարոյր = Շրջան, պտոյտ:
220) Պեռնար = Արջի պէս քաջ:
221) Պետիկ = Պետրոս անունին կրճատեալ եւ գգուական ձեւը:
222) Պետրոս = Քար, վէմ:
223) Պերճ = Փառաւոր:
224) Պսակ = Տե՛ս պսակ բառը:
225) Պօղոս = Փոքր, փոքրիկ, սակաւիկ:
226) Ռաֆֆի = 1. Բարձրացնող 2. Վրան ցոլացող փայլակ կամ մեծափառ անձ:
227) Ռեթէոս = Աստուածանուէր:
228) Ռոպէր = Հռչակաւոր, անուանի:
229) Ռոստոմ = Ուժգին գետ կամ հեղեղ:
230) Ռուբէն = Տե՛ս որդի:
231) Սահակ = Ծիծաղ կամ ուրախութիւն:
232) Սամուէլ = Աստուած լսեց:
233) Սամսոն = Արեւ, արեգակ:
234) Սասուն = Գաւառի անուն:
235) Սարգիս = Ծիածան:
236) Սարհատ = Սահման, սահմանագլուխ:
237) Սեդրակ, Սեդրաք = բաբելական ծագում ունի:
238) Սեպուհ = Ազնուազարմ:
239) Սերճ = Տե՛ս Սարգիս:
240) Սերովբէ = Հրեշտակներու դաս մը:
241) Սեւակ = Սեւ աչք:
242) Սեւան = Սեւանայ ծովուն անունէն յառաջացած անուն:
243) Սիմոն = Տե՛ս Շմաւոն:
244) Սիոն = 1. Պաղեստինի լեռներէն, 2. Երուսաղէմ:
245) Սիսակ = Ծագումը անյայտ:
246) Սիրական = Սիրելի:
247) Սիրաք = Եբրայական ծագում ունի:
248) Սմբատ = Ծագումը անյայտ:
249) Սոկրատ = Անվթար զօրութիւն:
250) Սողոմոն = 1. Կատարեալ 2. Խաղարարար:
251) Սուրէն = Ուժեղ, զօրաւոր:
252) Սուքիաս = Հանդարտ, խաղաղ:
253) Ստեփան(նոս) = Պսակ:
254) Սրապի(ոն) = Ունի յունական ծագում:
255) Վազգէն = Գորտ:
256) Վահագ(ն) = Յաղթական:
257) Վահան = Տե՛ս Վահագն:
258) Վահանիկ, Վահիկ = Տե՛ս Վահան:
259) Վահէ =Լաւագոյն:
260) Վահրամ = Տե՛ս Վահագն:
261) Վահրիճ = Բարեհոս, լաւ հոսող:
262) Վաղարշ(ակ) = Իրանական անուն:
263) Վաղինակ = Ծագումը անյայտ:
264) Վանական = Վանքի միաբան:
265) Վաչէ = Ձագուկ:
266) Վարդ = Ծանօթ ծաղիկը:
267) Վարդան = Իրանական ծագում ունի:
268) Վարդավառ = Ծանօթ տօնէն շինուած անուն:
269) Վարդգէս = Վարդագոյն մազեր ունեցող, ուսկեհեր:
270) Վարուժ(ան) = Արու թռչուն:
271) Վիգէն = Յաղթական:
272) Վռամ = Տե՛ս Վահագն:
273) Վռամշապուհ = Վռամ եւ Շապուհ անուններէն շինուած անուն:
274) Վրէժ = Ոխ, ոխակալութիւն:
275) Վրթանէս = Ծագումը անյայտ:
276) Տաթեւ = Տաթեւ վանքի անունով շինուած անուն:
277) Տաճատ = Թերեւս պարգեւ:
278) Տատուր = Աստուածատուր անունէն ձեւափոխուած :
279) Տարօն = Համանուն գաւառէն առնուած:
280) Տաքէս = Ծագումը անյայտ:
281) Տիգրան = Իրանական անուն:
282) Տիրայր = Տիրոջ մարդ:
283) Տիրան = Տիր չաստուծոյ անունով կազմուած անուն:
284) Տրդատ = Տիր չաստուծոյ տուածը:
285) Տօնապետ = Տօնակատարութեան մը կամ խնճոյքի մը պատասխանատու:
286) Տօնիկ = Պզտիկ տօն:
287) Րաֆֆի = Տե՛ս Ռաֆֆի:
288) Ցաւակ = Թերեւս ցաւող աչք իմաստով:
289) Փայլակ = Կայծակ:
290) Փանոս = Փայլուն, մաքրափայլ:
291) Փառէն = Փառք բառէն յաոաջացած:
292) Փիլիպպոս = Ձիասէր:
293) Քաջայր = Քաջ մարդ:
294) Քերոբ = Տե՛ս Քերովբէ:
295) Քերովբէ = Հրեշտակ:
296) Քրիստափոր = Քրիստոսաբեր, Քրիստոսակիր:
297) Օգսէն = Յունական ծագում ունի:
298) Օննիկ = Ծագումը անյայտ: Հաւանաբար Յովհաննէս անունէն:
299) Օշին = Ծոթրին: