Lyrics

Pari Hayrig

Lyrics:

Ojaxd shen, aygit @ndmisht dalar e,
Ov aygepan, imastun im hayrik,
Mayr arazi nman serd varar e,
Im achki luys, im srtis syun, im hayrik.

Bari hayrik, xratnerd lsel em,
Srtis bolor muraznerin hasel em.

Misht tsaxkum en gtsats aygut tsarrer@,
Garnan yergov karkachum en jrer@,
Kanachel en, kanach hagel karer@,
Hogis matagh ko surb hogun, im hayrik.

Bari hayrik, xratnerd lsel em,
Srtis bolor muraznerin hasel em.

Gusan Ashot, hayr@ parkn e ojaxi,
Huys@, luys@ bari kamqn e ojaxi,
Nvirakan var krakn e ojaxi,
Luys es talis srtis anqun, im hayrik.

Bari hayrik, xratnerd lsel em,
Srtis bolor muraznerin hasel em.

* * *

ԸՆԿԵՐ

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն, (2)
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն, (2)
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր`
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կյանքըդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպեսն է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում` հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիները իր վերա գալած ժամանակը,
Կտրիճ հարազատ ընկերըն է` սուսերը մարդուն,
Ով որ ունենա մըտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի’ սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն:

Աշուղ Ջիվանի

* * *

Մարդ էլ կա, մարդ էլ

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…
Մարդ ել կա՝ ելել է շալակն աշխարհի,

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո հզոր դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը իմարնաս,
Որ անօրինակ քո դարը իմարնաս,
Բոլոր կողմերով դու նրան զգաս,
կորուստը սգաս,Շահածով խնդաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի թե ու’մ հետ և ու’ր է գնում,
ՈՒ’մ մեռելին է անարցունք լալիս,
ՈՒ’մ խոսքի վրա ստից ծիծաղում,
ՈՒ’մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի…
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից և որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սու’տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, անե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սու’տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սու’տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղփարական իր հորն է սիրում…

Սու’տ է: Ո’չ հորը, ո’չ մորն է սիրում,
Թանկ չէ ո’չ որդին, և ո’չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր …..աթոռը:
Աթոռն է սիրում
ՈՒ նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և… տարեց – տարի
Ելնում է այսպես…. շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի….

Պարույր Սևակ

* * *

Սիւնեաց սարեր

Հազար ու մի երգում գովուած սար եմ տեսել,
Բայց միշտ ձեր կարօտը քաշել, Սիւնեաց սարեր.
Ասես մեծ վարպետ Նաղաշի ձեռքն է հասել,
Ծաղիկներդ գոյն գոյն նախշել, Սիւնեաց սարեր,
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք, Սիւնեաց սարեր։
Եայլաներիդ ծուխը սահող երամ դարած,
Իմ նազելին երամի մէջ երազ դարած։

Մարդուն քաջի ուժ կտայ ձեր օդն ու ջուրը,
Սուրբ մօր նման օրօր կ՚ասի զով զեփիւռը.
Աշխարհով մէկ տարածուել է ձեր անունը,
Ձեզ հազարան խաղ եմ կանչել, Սիւնեաց սարեր,
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք, Սիւնեաց սարեր։
Եայլաներիդ ծուխը սահող երամ դարած,
Իմ նազելին երամի մէջ երազ դարած։

Գուսան Աշոտ, Սիւնեաց հողը անարատ է,
Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է.
Մարդն արծիւ է, լեռնածին է, հրահատ է,
Հազար հողմեր ձեզ չեն մաշի, Սիւնեաց սարեր,
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք, Սիւնեաց սարեր։
Եայլաներիդ ծուխը սահող երամ դարած,
Իմ նազելին երամի մէջ երազ դարած։

Գուսան Աշոտ

Sunyats Sarer

Hazar ou mi yerkoum kovadz sar em desel
Payts mishd tzer garode kashel, Sunyats sarer
Asamedz varbed Naghashi dzerkn e hasel
Dzaghignert kouyn kouyn nakhshel, Sunyats sarer
Indz mor srdov tzer kirgn arek, Sunyats sarer
Yaylanerit dzoukhe sahogh yeram taradz
Im nazelin yerami metch yeraz taradz

Martoun katchi ouj gda tzer otn ou tchoure
Sourp mor nman oro gasi zov zepuere
Ashkharhov meg daradzvel e tzer anoune
Tsez hazarn khagh em gantchel, Sunyats sarer
Indz more srdov tzer kirgn arek, Sunyats sarer
Yaylanerit dzoukhe sahogh yeram taradz
Im nazelin yerami metch yeraz taradz

Kousan Ashod, Sunyats hoghe anarad e
Tchari serme poun tchi tni, anarmad e
Martn ardziv e, lernadzin e, hrahad e
Hazar hoghmer tsedz tchen nashi, Sunyats sarer
Indz more srdov tzer kirgn arek, Sunyats sarer
Yaylanerit dzoukhe sahogh yeram taradz
Im nazelin yerami metch yeraz taradz

* * *

Կիլիկիա

Երբոր բացուին դռներն յուսոյ
Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիոյ
Երբ փայլէ իւր քաղցրիկ օրեր,
Երբոր ծիծառն իր բոյն դառնայ,
Երբոր ծառերն հագնին տերեւ`
Ցանկամ տեսնել զիմ, Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արեւ:

Հասակ մը կայ մեր կենաց մէջ
Ուր ամենայն իղձ կ՛աւարտի,
Հասակ մը` ուր հոգին իր տենչ`
Յիշատակաց իւր կարօտի.
Յորժամ քնարն իմ ցրտանայ,
Սիրոյն տալով վերջին բարեւ`
Երթամ ննջել իմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արեւ:

* * *