Ցաւում ենք և հպարտանում

Artzakh1Սիրելի՛ հայրենակիցներ,

Սփյուռքը շարունակում է զորավիգ լինել Հայրենիքին.

Հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ գործ ունենալ Արցախի կամ ընդհանրապես Հայաստանի հետ՝ նշանակում է գործ ունենալ ողջ հայության հետ. 10 միլիոնից ավելի մեր հայրենակիցները պատրաստ են ամեն ինչ անել Հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար: Նրանք իրենց համախմբվածությամբ միացան Հայաստանի Հանրապետությունում և Արցախում թևածող այն հոգևոր վերելքին, որն ուղղված է հայ ժողովրդի պաշտպանությանը: Շատերն այսօր Արցախում են՝ կամավորների շարքերում, արցախցու կողքին:

Այս օրերին ողջ Սփյուռքը նաև մեծ վիշտ է ապրում՝ մեր հերոս տղաների կորստի համար, այն խիզախների, որոնք պաշտպանելով բոլորիս Հայրենիքը՝ հեռացան դեպի հավերժություն: Եվ փառքի ճամփով սրբագործվելով՝ արյամբ գրեցին իրենց անունը մեր պատմության ոսկե էջերում:

Այս ցավը սեղմում է բոլորիս հոգիները՝ ծնելով միաժամանակ հպարտության վեհ զգացում, որը հայ ժողովրդի համար դառնում է պատասխանատվություն։ Պատասխանատվություն իր Հայրենիքի, հողի հանդեպ, պատասխանատվություն՝ պետությունը հզորացնելու գործի մասնակիցը դառնալու այն գիտակցությամբ, որ միայն ուժեղ և հզոր պետությունն է մեր երկրի անվտանգության գրավականը։

Լրատվությունը փաստում է, որ աշխարհի չորս ծագերում գործող հայկական, համահայկական կառույցները և կազմակերպությունների հայտնի գործիչները հանդես են գալիս հայտարարություններով, դատապարտող կոչերով, հանդիպումներ են ունենում պետական պաշտոնյաների, բնակության երկրների իշխանությունների և խորհրդարանի անդամների հետ, կազմակերպում են բողոքի համահավաքներ, եկեղեցական արարողություններ, ցույցեր՝ պահանջելով`

-ԼՂՀ-ի ճանաչումը

– Ադրբեջանի վայրագությունների (ագրեսիայի) կասեցումը

– Արցախի ներգրավումը՝ որպես բանակցային կողմ

-Ագրեսորին պատասխանատվության ենթարկել

-ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը և այլ հարցեր։

Սփյուռքը համակարծիք է Հայրենիքի հետ. Արցախյան խնդիրը պետք է լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով՝ Մինսկի խմբի շրջանակներում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունն անընդհատ հեռախոսազանգեր է ստանում Սփյուռքի տարբեր համայնքներից, որոնք իրենց զորակցությունն են հայտնում Մայր հայրենիքին, առաջարկում՝ նյութական, բարոյական, ֆիզիկական օգնություններ։
Շնորհակալ լինելով և հպարտանալով նրանց հայրենասիրությամբ՝ խնդրում ենք առայժմ ձեռնպահ մնալ հումանիտար օգնություններից. Արցախի կառավարությունը բացել է հատուկ հաշվեհամար, ցանկացողները կարող են իրենց փոխանցումները կատարել այդ հաշվեհամարին:

Սեղմեք հղումը՝ հաշվեհամարը տեսնելու համար:

arrow1rightsmfishttp://www.gov.nkr.am/hy/official-news/item/2016/04/04/haytararutyun04.04.2016/

Department of Armenian Communities of Europe,
Ministry of Diaspora RA

Département des Communautés Arméniennes d’Europe
Ministère de la Diaspora RA

Tel. 0037410 58 56 01 (112)
E-mail. europedep@yahoo.fr
                europedep@gmail.com
                europedep@mindiaspora.am 

armenian3

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ &
Seelenmesse / Hokehankisd / Հոգեհանգիստ

dubenkirche-300x201

Sonntag, 10. April 2016, um 14.30 Uhr
Röm. Katholische Kirche,
Leepüntstrasse, 8600 Dübendorf

HayKreutz2

Յաւարտ Ս. Պատարագի կը կատարուի Արցախի գոյամարտի
հերոսներու եւ անմեղ զոհերու համար հոգեհանգստեան պաշտօն

Ցավում ենք և հպարտանում

Khatch 10 makjpgpokr  1. կն Ուրֆանյան Արմենակ Մեէրսի, 1990-2016., ք. Երևան
2.
շարք. Սլոյան Քյարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան
Khatch 10 makjpgpokr  3.
մր Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, 1976-2016, ք. Ստեփանակերտ
Khatch 10 makjpgpokr  4.
մր Թորոյան Հայկ Վահանի, 1985-2016, ք. Երևան
Khatch 10 makjpgpokr  5.
ավ. լտ Գալստյան Հրաչ Վարդանի, 1991-2016, ք. Գյումրի
Khatch 10 makjpgpokr  6.
շարք. Վարդանյան Գևորգ Գագիկի, 1996-2016, ք. Գյումրի
Khatch 10 makjpgpokr  7.
կրտ. ստ Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի, 1996-2016, ք. Մասիս
Khatch 10 makjpgpokr  8.
շարք.(Պ) Ղարիբյան Հրանտ Սամվելի, 1947-2016, ք. Ստեփանակերտ
Khatch 10 makjpgpokr  9.
կն Կիրակոսյան Հովսեփ Գեղամի, 1988-2016, Արմավիրի մարզ, գ. Ապագա
Khatch 10 makjpgpokr  10.
եֆր.(Պ) Մարգարյան Նոդարիկ Արտաշի, 1963-2016, 11.Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս
Khatch 10 makjpgpokr  11.
ստ Փարամազյան Յուրի Անատոլիի, 1996-2016, ԼՂՀ, ք. Մարտունի
Khatch 10 makjpgpokr  12.
ավ. լտ Ստեփանյան Մերուժան Արթուրի, 1993-2016, ք. Գյումրի
Khatch 10 makjpgpokr  13.
շարք. Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն
Khatch 10 makjpgpokr  14.
շարք. Ասատրյան Աղասի Սարմենի, 1996-2016, ք. Մասիս
Khatch 10 makjpgpokr  15.
շարք. Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի, 1997-2016, ք. Գյումրի
Khatch 10 makjpgpokr  16.
շարք. Մկրտչյան Նարեկ Վարդանի, 1996-2016, Սյունիքի մարզ, գ. Որոտան
Khatch 10 makjpgpokr  17.
շարք. Սահակյան Սարգիս Արմենակի, 1995-2016, ք. Հրազդան
Khatch 10 makjpgpokr  18.
շարք. Հայրապետյան Դավիթ Ռազմիկի, 1997-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար
Khatch 10 makjpgpokr  19.
կրտ. ստ Նարինյան Վլադիկ Ստեփանի, 1996-2016, ԼՂՀ, ք. Մարտունի
Khatch 10 makjpgpokr  20.
շարք. Կիրակոսյան Գոռ Կարապետի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արևիկ
Khatch 10 makjpgpokr  21.
ավ. ստ(Պ) Սիմոնյան Նվեր Սարոյի, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Թաղասեր
Khatch 10 makjpgpokr  22.
ավ. ստ(Պ) Սահակյան Ղարիբ Հայասերի, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Տող
Khatch 10 makjpgpokr  23.
շարք.(Պ) Բալայան Ազնաուր Ռաֆիկի, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Մոխրենես
Khatch 10 makjpgpokr  24.
մր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի, 1978-2016, ք. Հադրութ
Khatch 10 makjpgpokr  25.
լտ Գրիգորյան Հայկ Ռոդիկի, 1993-2016, ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Գիշի
Khatch 10 makjpgpokr  26.
ստ Գասպարյան Նորիկ Ժորայի, 1996-2016, ք. Կապան
Khatch 10 makjpgpokr  27.
շարք. Զաքարյան Վահե Սամվելի, 1995-2016, ք. Հրազդան
Khatch 10 makjpgpokr  28.
շարք. Միքայելյան Արամայիս Գրիգորի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ
Khatch 10 makjpgpokr  29.
շարք. Աբրահամյան Արամ Արայիկի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արտիմետ
Khatch 10 makjpgpokr  30.
շարք.(Պ) Թադևոսյան Վարդան Սուրիկի, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Հայկավան
Khatch 10 makjpgpokr  31.
կրտ. ստ Գալստյան Սաշա Վաչագանի, 1996-2016, ք. Մեծամոր
Khatch 10 makjpgpokr  32.
ավ. լտ Եղոյան Բենյամին Ներսեսի, 1992-2016, ք. Երևան
Khatch 10 makjpgpokr  33.
շարք. Աբգարյան Տիգրան Արամի, 1996-2016, ք. Գյումրի
Khatch 10 makjpgpokr  34.
շարք. Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի, 1996-2016, ք. Դիլիջան
Khatch 10 makjpgpokr  35.
շարք.(Պ) Մկրտչյան Գեղամ Ռաշիդի, 1986-2016, Մարտակերտի շրջան, գ. Վանք
Khatch 10 makjpgpokr  36.
ավ. ենթ. Գասպարյան Դավիթ Յուրիի, 1979-2016. Ք. Ստեփանակերտ
Khatch 10 makjpgpokr  37.
կրտ. ստ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, 1993-2016, ք. Երևան
Khatch 10 makjpgpokr  38.
շարք. Մկրտչյան Սասուն Ֆահրադի 1989-2016, ք. Երևան
Khatch 10 makjpgpokr  39.
պայմ. Մելքոնյան Գագիկ Սուրիկի 1982-2016, Գեզարքունիքի մարզ, գ. Զոլաքար
Khatch 10 makjpgpokr  40.
պայմ. Սարգսյան Վրեժ Վարդանի, 1989-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիկ
Khatch 10 makjpgpokr  41.
պայմ. Աբրահամյան Հարություն Հովհաննեսի, 1985-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Աեգունի
Khatch 10 makjpgpokr  42.
պայմ. Դավթյան Կարեն Պարգևի, 1981-2016, ք. Վանաձոր
Khatch 10 makjpgpokr  43.
պայմ. Մուրադյան Հրաչ Սամվելի, 1983-2016, ք. Երևան
Khatch 10 makjpgpokr  44.
շարք. Մղդեսյան Գևորգ Աշոտի, 1996 – 2016, Կոտայքի մարզ, Նոր Հաճն

 armenian3

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՒԵՏՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Սուրբ Աստուածածնի Աւետման տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին եւ շնորհաւորում բոլոր տիկնանց եւ օրիորդաց մայրութեան ու գեղեցկութեան օրուայ կապակցութեամբ:

Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծուած ռազմական գործողութիւնների հետեւանքով խաթարուած է մեր կեանքի խաղաղութիւնը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդութեամբ է հնչում մեր հայրերի` Տիրամօրն ուղղուած բարեխօսական աղօթքը, որպէսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու յարձակումները, եւ երկրի վրայ հաստատուեն սէրն ու արդարութիւնը» (Ժամագիրք):

Դարեր ի վեր մեր մայրերի խնամքի ու սիրասուն հայեացքի ներքոյ են դաստիարակուել ազնուասիրտ մեր զաւակները՝ գիտնականն ու մանկավարժը, զինուորն ու զօրականը, հոգեւորականն ու շինականը, որոնք շէնացրել են մեր hայրենիքը, խաղաղ պահել մեր երկրի սահմանները եւ պաշտպանել ազատ ապրելու աստուածաշնորհ մեր իրաւունքը:

Հայրենիքի առաջ ծառացած պատերազմի վտանգն այսօր առաւել ուժականութիւն է հաղորդում քաջարի հայ զինուոր կերտելու մեր մայրերի առաքելութեանը եւ նորովի բացայայտում նրանց՝ դժուարութեանց առաջ չընկրկելու խիզախութիւնն ու ոգին:

Միածնաէջ Սուրբ խորանի առջեւ աղօթք ենք բարձրացնում առ Աստուած, որ Տէրը խաղաղութիւն շնորհի հայրենի մեր երկրին ու ժողովրդին եւ Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ երջանկութիւն ու քաջառողջ կեանքի արեւշատ տարիներ պարգեւի մեր մայրերին ու քոյրերին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ Ապրիլի 7, 2016

armenian3

ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԴԻՄՈՒՄ Է
ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Արցախի համար ստեղծուած այս ծանր իրավիճակում հազարաւոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետութեան կառավարութեանը՝ յայտնելով իրենց աջակցութիւնն ու օգնութիւն ցուցաբերելու պատրաստակամութիւնը:

Այդ կապակցութեամբ` Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանութեան բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխաւորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են`

ArzakhԼեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը

Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066), իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577) :

Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարահանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված են պատասխանատուներ` կոնտակտային հետևյալ տվյալներով`

ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30
Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին՝
ՀՀ դրամով.

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300612211100
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

ԱՄՆ դոլարով :
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300110153200
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

USD :
– Bank “Artsakh Bank“
– Adresse : 3 Kievyan Street, Yerevan, Arménie
– SWIFT` ARTSAM22
– Numéro de compte : 22300110153200
– Bénéficiaire : Ministère des Finances de la République du Haut-Karabakh.

Արցախի Հանրապետության կառավարությունը երախտագիտություն է հայտնում բոլոր աջակցողներին՝ ստեղծված այս դժվարին ժամանակահատվածում արցախցիներին սատարելու և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

armenian3

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Սիրելի´հայրենակիցներ.

2016 թվականի ապրիլի 2-ին, հերթական անգամ խախտելով զինադադարը և արհամարհելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու միջազգային հանրության հորդորները, Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով: Հակառակորդը օգտագործում է զինուժի գրեթե բոլոր տեսակները, ռմբակոծում օդից և ցամաքից: Զոհերի ու վիրավորների թվում կան խաղաղ բնակիչներ, այդ թվում` կանայք և երեխաներ:

Ադրբեջանի այս հերթական սանձարձակ քայլը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական սրման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը:

Այս պահին անհրաժեշտ է, որ սփյուռքյան կառույցները և կազմակերպությունները հնարավոր բոլոր միջոցներով իրենց բողոքի ձայնը բարձրացնեն բնակության երկրների իշխանությունների առջև, ունենան հանդիպումներ և հորդորեն ու պահանջեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և սանձել Բաքվի ռազմատենչ նկրտումները:

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածելիս չափազանց կարևոր է հիմնվել միմիայն ՀՀ ՊՆ և ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։

ՀՀ սփյուռքի նախարարություն

Department of Armenian
Communities of Europe,
Ministry of Diaspora RA

Département des Communautés Arméniennes d’Europe
Ministère de la Diaspora RA

Tel. 0037410 58 56 01 (112)
europedep@yahoo.fr
europedep@gmail.com
europedep@mindiaspora.am

armenian3

KarekinVehap

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
հանդէս է եկել յայտարարութեամբ

       Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդէս է եկել յայտարարութեամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինուած ուժերի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների առնչութեամբ:

       Յայտարարութեան մէջ ասւում է. «Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացուող նախայարձակ գործողութիւնները, ուղղուած նաեւ բնակավայրերի ու խաղաղ բնակչութեան դէմ:

   Մեր աղօթքը եւ զօրակցութիւնն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններին ու ժողովրդին, Պաշտպանութեան բանակի քաջարի հրամանատարներին ու զինուորներին: Յորդորում ենք չնուազող արիութեամբ ու աներեր հաւատքով դիմակայել Հայրենիքի անկախութեան եւ մեր ժողովրդի անվտանգութեան դէմ ուղղուած թշնամական յարձակումներին:

       Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողութիւնները խաթարում են կայունութիւնը տարածաշրջանում եւ ի չիք դարձնում հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած ջանքերը:

    Կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը, ի մասնաւորի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւուած երկրներին`  կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի չդադարող ոտնձգութիւնները:

      Աղօթում ենք, որ Տէրը երկնքի լուսեղէն հարկերում հանգստութիւն պարգեւի զոհուածների հոգիներին, մխիթարութիւն` հարազատներին, շուտափոյթ ապաքինում` վիրաւորներին:

      Թող Աստուած զօրակից ու պահապան լինի խաղաղութեան պաշտպան Հայոց Բանակին»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ Ապրիլի 2, 2016