Անձնանուններն ու Իմաստները (Իգական)

 

Գեղեցիկ հայկական իգական անձնանուններ եւ իրենց իմաստները:

1) Ագապի = Սէր:
2) Ագնէս = Մաքուր, պարկեշտ, սուրբ:
3) Ազատուհի = Ազատ բառով եւ ունի մասնիկով կազմուած անուն:
4) Ազգանոյշ = Ազգ եւ անոյշ բառերով կազմուած անուն:
5) Ազնիւ = Համեստ:
6) Ալիծ = Ազնիւ ուրախ:
7) Ալիս = Տե՛ս Ալիծ:
8) Աղաւնի = Համանուն թռջունը:
9) Այտա = Հաւանաբար ունի եւրոպական ծագում:
10) Անահիտ = 1. Անարատ, անբիծ 2. Անահիտ չաստուածուհին:
11) Անայիս = Կրնայ Անահիտ անունի աղաւաղեալ ձեւերէն ըլլալ:
12) Անքինէ = Ծագումը անյայտ:
13) Անթառամ = Չի թառամող:
14) Անժել = Հրեշտակ:
15) Անի = Անի քաղաքին անունով կազմուած անուն:
16) Աննա = Շնորհ, գթութիւն:
17) Անոյշ = 1. Անմահ 2. Քաղցր:
18) Աշխէն = Իշխանուհի:
19) Աստղիկ = Պզտիկ աստղ:
20) Ատրինէ = Ատրիական ծովէն կամ քաղաքէն:
21) Արաքսի = Հայաստանի գէտերէն:
22) Արեգնազան = Արեւ եւ նազանք բառերով կազմուած անուն:
23) Արմենուհի = Հայկուհի:
24) Արմիկ = Արմինէի կրճատուած ձեւ:
25) Արմինէ = Արմէն անունէն շինուած անուն:
26) Արշալոյս = Արեւածագ:
27) Արշակուհի = Տե՛ս Արշակ:
28) Արուս = Հարս:
29) Արուսեակ = Լուսաստղ:
30) Արսինէ = Արսէն անունէն շինուած անուն:
31) Արտա = Ծագումը անյայտ:
32) Արտեմիս = Յոյն չաստուածուհի. կը նշանակէ առողջ:
33) Արփինէ = Արեւ, արեգակ:
34) Բերկրուհի = Բերկրանք բառով եւ ունի մասնիկով շինուած անուն:
35) Բերսաբէ = Երդումի աղջիկ:
36) Բրաբիոն = Յաղթութեան մրցանակ:
37) Գայիանէ = Լատինական ծագումով անուն:
38) Գեղանոյշ = Գեղ եւ անոյշ բառերով շինուած անուն:
39) Գեղուհի = Գեղեցկուհի:
40) Գոհար(իկ) = Թանկագին քար:
41) Դեղձանիկ = Դեղձանիկ ծանօթ թռչունը:
42) Դշխոյ = Թագուհի:
43) Եղիս(աբէթ) = Աստուած է անոր երդումը:
44) Եսթեր = Աստղ մը, բարի բախտ:
45) Երանիկ = Երջանիկ:
46) Երանուհի = Երջանկուհի: Կրճատեալ ձեւն է Երան:
47) Եւա = 1. Կեանք 2. Իգական սեռ:
48) Եւքինէ = Բարեծնունդ, ազնուատոհմ, ազնուական: Օտար ձեւը Էօժէնի:
49) Եպրաքսի = Բարեբախտութիւն, բարի վարմունք:
50) Եւփիմէ = Բարի բախտ բերող խօսք, գովեստ:
51) Զապէլ = Եղիսաբէթ անունին կրճատեալ ձեւերէն:
52) Զարուհի = Զար (ոսկի) բառով եւ ունի մասնիկով շինուած անուն:
53) Զեփիւռ = Թեթեւ հով:
54) Զմրուխտ = Թանկագին քար մը:
55) Զուարթ = Ուրախ:
56) Էլիզ = Եւրոպական անուն:
57) Էօժէնի = Տե՛ս Եւգինէ:
58) Ըղձանոյշ =Իղձ եւ անոյշ բառերով կազմուած անուն:
59) Թագուհի = Թագաւորի կին:
60) Թալին = Թալին տեղանունէն շինուած անուն:
61) Թամար(ա) = Արմաւենի:
62) Թերեզ = Կոտոշէ ականջներ կրող՝, ունեցող:
63) Ժանէթ = Աստուծոյ շնորհքը:
64) Ժիւլիէթ = Փետրալի, մօրուսաւոր:
65) Իսկուհի = Իսկական տիրուհի:
66) Իւղաբեր = Իւղ բերող:
67) Լենա = Տե՛ս Հեղինէ:
68) Լիզա = Կրնայ յառաջացած ըլլալ Ֆրանս. Լուիզա անունէն՝ որ կը նշանակէ հռչակաւոր պատերազմիկուհի: Կամ՛ Էլիզապէթ անունին կրճատեալ ձեւերէն է:
69) Լիլի(թ) = Կրնայ օտար lily (շուշան) բառէն յառաջացած անուն ըլլալ:
70) Լիտի(ա) = Լիտիա երկրի բնակիչ:
71) Լիւսի(ա) = Մայրամուտին ծնած:
72) Լուսաբեր = Լոյս բերող:
73) Լուսածին = Լոյսի ծնունդ:
74) Լուսարփի = Լոյս եւ արփի բառերէն շինուած անուն:
75) Լուսիկ = Լուսին անունին գգուական անունը:
76) Լուսին = Լուսին բառէն:
77) Լուսնթագ = Լուսնթագ մոլորակին անունէն:
78) Խաթուն = Ազնուական տիկին:
79) Խնկաբեր = Խունկ բերող (ինչպէս կայ Իւղաբեր):
80) Խոսրովիդուխտ = Խոսրով անունով եւ դուխտ (դուստր) բառով շինուած անուն:
81) Ծաղիկ = Ծաղիկ:
82) Ծաղկանոյշ = Ծաղիկ եւ անոյշ բառով շինուած անուն:
83) Ծովակ = Պզտիկ հով:
84) Ծովիկ = Պզտիկ հով:
85) Ծովինար = Փայլակ:
86) Կատար = Գագաթ: Կրնայ նաեւ Կատարինէ անուան կրճատեալ ձեւը ըլլալ:
87) Կատարինէ = Մաքուր:
88) Կարինէ = Գայիանէ անունէն հնչումի փոփոխութեամբ:
89) Կիւլիզար = Ոսկեւարդ:
90) Կիւլվարդ = Ոսկեւարդ:
91) Կրէյս = Շնորհիկ անուան անգլիական ձեւը:
92) Հազարվարդ = Հազարվարդ:
93) Համեստուհի = Համեստ բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
94) Հայկանոյշ = Հայկ անունով եւ անոյշ բառով շինուած անուն:
95) Հայկուհի = Հայկ անունով եւ ուհի բառով շինուած անուն:
96) Հեղինէ = Լոյս:
97) Հերա = Տե՝ս Հերանոյշ:
98) Հերանոյշ = Հեր եւ անոյշ բառերով շինուած անուն:
99) Հերմինէ = Կապ ունի Հերմէս չաստուծոյ հետ:
100) Հնազանդ = Հլու, խոնարհ:
101) Հուրի(կ) = Երկնային, սեւաչուի գեղեցկուհի:
102) Հռիփսիմէ = Ընկեցեալ:
103) Հրանոյշ = Կրակ եւ անոյշ բառերով շինուած անուն:
104) Ձուիկ = Պզտիկ ձու, հաւկիթ:
105) Մաթիլտ = Քաջ պատերազմիկուհի:
106) Մակի = Մարգրիտի կրճատեալ ձեւերէն:
107) Մանիշակ = Մանուշակ = Ծանօթ ծաղիկի անունը:
108) Մաննիկ = Ծագումը անյայտ:
109) Մարալ = Եղնիկ:
110) Մարգ(ա)րիտ = Թանկագին քար:
111) Մարկ = Տե՝ս Մարգ(ա)րիտ:
112) Մարթա = Տիրուհի:
113) Մարի(ամ) = 1. Լուսաւորեալ 2. Պարկեշտ, համեստ կին. 3. Աղախին:
114) Մարիցա = Տե՝ս Մարի:
115) Մատլէն = Մագթաղենիի Ֆրանսական ձեւ:
116) Մաքրուհի = Մաքուր բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
117) Մելինէ = Հացի (ծառ):
118) Յասմիկ = Ծանօթ ծաղիկը:
119) Նազելի = Ծեքծեքուն, սիրուն:
120) Նազենիկ = Տե՝ս Նազելի:
121) Նազիկ = Տե՝ս Նազելի:
122) Նայիրա = Հայաստանի հին անուններէն:
123) Նելլի = Տե՝ս Հեղինէ:
124) Նեկտար = Հիւթ, հոյզ:
125) Նոյեմզար = Նոյ նահապետի կնոջ անունը:
126) Նոյեմի = Քաղցրութիւնս:
127) Նորա = Լէոնորա, Էլիանոր, անուններուն կրճատեալ ձեւը: Կը նշանակէ լոյս:
128) Նուարդ = 1. Ընծայ, պարգեւ. 2. Նորաբաց՝ նորածիլ վարդ:
129) Նուէր = Ընծայ:
130) Նունուֆար = Ծանօթ ծաղիկը:
131) Նուրիցա = Լուսաւոր, լուսեղէն:
132) Շահանդուխտ = Թագաւորներու դուստր:
133) Շաքէ = Ծագումը անյայտ:
134) Շնորհիկ = Շնորհ բառէն:
135) Շողեր = Շող բառի յոգնակին:
136) Շողիկ = Պզտիկ շող:
137) Շուշան(իկ) = Ծանօթ ծաղիկը:
138) Շուշիկ = Շուշանիկի կրճատեալ ձեւերէն:
139) Ոսկեհատ = Ոսկի եւ հատ բառերով շինուած անուն:
140) Ոսկի = Ոսկի բառէն:
141) Ովսաննա = Օրհներգութիւն:
142) Պայծառ = Լուսաւոր, փայլուն:
143) Պեթթի = Կրնայ Էլիզապէթ անուան կրճատեալ ձեւերէն ըլլալ:
144) Պերթա = Փայլուն:
145) Պերճանոյշ = Պերճի դուստրը:
146) Պերճուհի = Փառաւորուհի:
147) Պէաթրիս = Երջանկացնող:
148) Ռեբեկա = Հանգոյց, կապ: Եբրայական:
149) Ռեհան = Ծանօթ բոյսը:
150) Ռիթա = Մարկարիթա (Մարգրիտ) օտար անունին կրճատուած եւ գգուական ձեւն է: Կը նշանակէ թանկագին քար:
151) Ռոզ(ին) = Տե՛ս Վարդուհի:
152) Սաթենիկ = Սաթ (թանկագին քար) բառով եւ ենիկ մասնիկով կազմուած անուն:
153) Սալբի = Նոճի:
154) Սառա = Իշխանուհի, թագուհի:
155) Սեդա = Տիրուհի:
156) Սեզա = Ծագումը անյայտ:
157) Սեսիլ = Կոյր:
158) Սիլվա = Անտառաբնակ:
159) Սիրան(ոյշ) = Սէր եւ անոյշ բառերով շինուած:
160) Սիրարփի = Սիրոյ արեգակ:
161) Սիրուն = Գեղեցիկ, անուշիկ:
162) Սիրվարդ = Սիրոյ վարդ:
163) Սիւզան, Սիւզի = Շուշան:
164) Սոնա = Բարձրահասակ:
165) Սոնիա = Տե՝ս Սոնա:
166) Սոֆի(ա) = Իմաստութիւն:
167) Սրբուհի = Սուրբ կին կամ աղջիկ:
168) Սօս, Սօսի = Ծանօթ ծառը:
169) Վալանթին = Ուժեղ, զօրաւոր:
170) Վանուհի = Վան բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
171) Վարդանոյշ = Վարդան անունէն եւ անոյշ բառէն շինուած անուն:
172) Վարդիթեր = Վարդի թերթ:
173) Վարդուհի = Վարդի թերթ:
174) Վարդուհի = Վարդ բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
175) Վարսենիկ = Լաւ մազերով:
176) Վեհանոյշ = Վեհ եւ անոյշ բառէն շինուած անուն:
177) Վերա = Ծագումը անյայտ:
178) Վերգինէ = Կոյս, աղջիկ:
179) Վերժին = Տե՛ս Վերգինէ:
180) Վիքթորիա = Յաղթութիւն:
181) Վրէժուհի = Վրէժ բառով եւ ուհի մասնիկով կազմուած անուն:
182) Տալիթա = Աղջիկ:
183) Տիանա = չաստուածուհի:
184) Տիգրանուհի = Տիգրան անունով ուհի մասնիկով կազմուած անուն:
185) Տիրուհի = Տէր բառով ուհի մասնիկով կազմուած անուն:
186) Ցօղիկ = Ցօղ բառէն յառաջացած անուն:
187) Փայլուն = Լուսաւոր, լուսացող:
188) Փառանձեմ = Կրնայ պարսկական ծագում ունենալ:
189) Փերուզ = Երկրագոյն թանկագին քար մը:
190) Քլարա = Փայլուն:
191) Քնար(իկ) = Լարաւոր նուագարան մը:
192) Քրիստինէ = Քրիստոսի պատկանող:
193) Օֆելիա = Օձ:
194) Ֆլորա = Ծաղիկներ:

Namen-Bedeutungen / Männlich

Namen-Bedeutungen / Weiblich

Անձնաննուներն ու Իմաստները (Արական)