Willkommen1ArmKirche1ssrpotz6Die Armenisch Apostolische Kirche

Etchmold fon fist pokr1Die offizielle Bezeichnung unserer Kirche ist: „Heilige, Apostolische, Orthodoxe Kirche Armeniens“. Sie wurde von den zwei Aposteln Christi Taddäus und Bartholomäus gegründet und begann in Armenien bereits seit dem 1. Jahrhundert zu wirken. Bis zum Jahre 301 blieb sie im Untergrund, denn Christen wurden damals verfolgt und zahlreiche Christen, u.a. auch die Apostel Taddäus und Bartholomäus, fielen als Märtyrer. Der damalige armenische König Sanatruk brachte sogar seine Schwester Sanducht um. Im Jahre 301 wurde das Christentum dank der unablässigen Bemühungen von Gregor dem Erleuchters und der Unterstützung des armenischen Königs Drtad in Armenien als Staatsreligion anerkannt. So ist 301 das Datum der Gründung der ersten staatlichen christlichen Kirche der Welt. (hier gehts weiter..)

armenian3

In Trauer

Die verstorbene Frau Dikranuhi Arman war immer ein treuer Gläubige und loyales Mitglied der Armenisch-Apostolischen Kirchgemeinde.

Obwohl sie in der letzten Zeit eine schwere Pflege durchmachte und Gesundheitsprobleme hatte, verlor sie Ihr tiefer Glaube Gott gegenüber nie.

Bis zu ihrem letzten Atem fehlten die Worte «Park Asdudzo» nie von ihren Lippen.

Die verstorbene Frau Dikranuhi Arman gehörte zu den armenischen, gläubigen Persönlichkeiten, welche Ihre Kinder und Enkelkinder Armenisch grosszog.

Möge der Herr auf seiner, irdischen, ewigen Krone, ihre Seele beiwohnen lassen.

Von ganzem Herzen drücken wir unser Beileid an  Hayganusch Renold-Arman mit Eugénie und Amber-Louise, Yegya und Irene mit Arto, Adrine, Anik sowie Sewan und Anna Renold mit Anoush und Lilith und allen vom Leid getroffenen Verwandten und Bekannten aus.

Gott möge ihre Seele erleuchten.

Der Hayr Shnork Tchekidjian und Yeretzgin Zepür

Der Vorstand der Armenisch-Apostolischen Kirchgemeinde der Deutschschweiz
Surp Sarkis

 

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

Հանգուցեալ Տիկին Տիգրանուհին միշտ եղաւ հաւատարիմ անդամը Հայ Առաքելական Եկեղեցւոյ:

Հակառակ վերջին ժամանակներու կրած իր ծանր վիրահատութեանց ու առողջական հարցերուն երբեք  չի կորսնցուց իր խորունկ հաւատքը առ Աստուած:

Մինչեւ վերջին շունջը իր շրթունքներէն անպակաս էր «Փառք Աստուծոյ» գոհաբանութիւնը:

Հանգուցեալ Տիկին Տիգրանուհին հանդիսացաւ այն տիպար ու ազգասէր հաւատացեալ հայուհին զոր կրթեց նաեւ իր զաւակներն ու թոռնիկները հայեցի դաստիարակութեամբ:

Տէրը իր երկնային անթառամ պսակին արժանի ընէ հանգուցեալի հոգին:

Այս տխուր կապակցութեամբ խոր ցաւակցութիւն կը յայտնենք հանգուցեալի հարազատներուն:

Աստուած հոգին լուսաւորէ

Հոգեւոր Հովիւ Շնորհք Քահանայ Չէքիճեան եւ Երեցկինը Զեփիւռ

 Ս. Սարգիս Ծխական Խորհուրդ – Ցիւրիխ

armenian3 Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

       Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելայ Մերկելի հետ:

    Ողջունելով բարձրաստիճան հիւրին՝ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կը հանդիսանայ երկու երկրների գործակցային յարաբերութիւնների զարգացման եւ արդիւնաւորման համար:

    Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ քաղաքական կեանքում տեղ գտած փոփոխութիւններին` նշելով, որ իբրեւ Քրիստոսին հաւատացող ժողովուրդ մեր ժողովուրդն յոյսով ու լաւատեսութեամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով եւ բարօր կեանքը, պատրաստակամ` յաղթահարելու բոլոր դժուարութիւնները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին եւս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղութեամբ` դրանում զօրակից լինելով նաեւ ՀՀ իշխանութիւններին:

     Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտութիւնը յայտնեց Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարաւոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:

      Տիկին Անգելայ Մերկելն իր հերթին ուրախութիւն արտայայտեց Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն այցի հնարաւորութեան համար` լինելով Սուրբ Էջմիածին եւ Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։

    Կանցլեր Անգելայ Մերկելը Նորին Սրբութեանը ներկայացրեց այցից եւ հանդիպումներից ստացած իր տպաւորութիւնները: Նա գոհունակութեամբ փաստեց, որ իր այցը համընկաւ Հայաստանում տեղ գտած փոփոխութիւններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել եւ վերահաստատում է պատրաստակամութիւնը ընդլայնելու գործակցութիւնը տարբեր ոլորտներում:

    Զրոյցի ընթացքում քննարկուած մի շարք թեմաների մէջ առանձնացուեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Գերմանիայի Կաթոլիկ եւ Աւետարանական Եկեղեցիների հետ գործակցութիւնը: Վեհափառ Հայրապետն ի դէմս կանցլեր Անգելայ Մերկելի նաեւ իր շնորհակալութիւնը յայտնեց Գերմանիայի իշխանութիւններին հայկական համայնքի հանդէպ դրսեւորուող հոգատար վերաբերմունքի համար:

    Հանդիպմանը մտքեր փոխանակուեցին նաեւ ղարաբաղեան հակամարտութեան ներկայ վիճակի առնչութեամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգութիւնն արտայայտեց Ադրբեջանի ղեկավարութեան կողմից չդադարող ռազմատենչ յայտարարութիւնների կապակցութեամբ, ինչը մեծապէս վտանգում է հակամարտութեան խաղաղ կարգաւորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթոյլատրելի նկատեց Ադրբեջանի կողմից հայութեան հանդէպ ատելութեան եւ թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նուիրեց ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժէքների հետեւողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։

     Տեղեկացնելով ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ կազմակերպուող երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումների արդիւնքների մասին` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրութեան ջանքերով ղարաբաղեան հիմնախնդիրը կը գտնի իր խաղաղ կարգաւորումը:

   Հանդիպմանը նաեւ մտահոգութիւն արտայայտուեց Թուրքիայում քրիստոնէական փոքրամասնութիւնների իրաւունքների սահմանափակման վերաբերեալ:

   Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացուած մտահոգութիւնները, հաստատեց, որ Գերմանիայի կողմից եւս ջանքեր կը գործադրուեն նպաստելու համար արծարծուած խնդիրների յանգուցալուծմանը: Տիկին Անգելայ Մերկելը հանդիպման ընթացքում նաեւ իր շնորհակալութիւնը յայտնեց Սիրիայից փախստականներ ընդունելու եւ նրանց աջակցելու համար:

    Զրոյցին ներկայ էին ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականեանը, Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը եւ երկու երկրների դեսպանները:

armenian3Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ 

FEST DER AUFNAHME MARIENS IN DEN HIMMEL
(Don Werapokhman Surp Asdwadzadzni)
Traubensegnung (arm. chaghoghorhnek)

KircheNussb1Sonntag, 12. August 2018, um 14.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse 2, 5415 Nussbaumen-Baden/AG

 ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ
(ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔ)

Werapokh

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
եւ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Maria Himmelfahrt

Das Fest der Aufnahme Mariens in den Himmel (Maria Himmelfahrt) ist eines der grössten Feste der Armenischen Kirche. Es wird alljährlich am Sonntag, der dem 15. August am nächsten steht (zwischen dem 12. und 18. August), gefeiert.

Das armenische Wort „werapochum“ bedeutet „aufwärts gen Himmel fahren“. (weiter)

armenian3armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ

Sonntag, 05. August 2018 um 11.45 Uhr
Katholische Kirche Bernrain
Bernrainstrasse, 8280 Kreuzlingen

armenian3

Իտալիայի Հանրապետութեան նախագահն այցելեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

        Յուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիոյ Մատարելլայի հետ:

         Ողջունելով բարձրաստիճան հիւրի այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ-իտալական ժողովուրդների բարեկամութիւնն ունի պատմական խորը արմատներ: Նորին Սրբութիւնը գոհունակութիւն յայտնեց, որ այսօր այդ բարեկամական կապերն առաւել զարգանում եւ ամրապնդւում են երկու երկրների նախագահների սերտ գործակցութեան արդիւնքում:

       Եղբայրական յարաբերութիւնների խորացման գործում Վեհափառ Հայրապետը կարեւորեց Հայաստանեայց Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների դերակատարութիւնը եւ շարունակուող ջերմ փոխյարաբերութիւնները:

      Նորին Սրբութիւնը անդրադարձաւ նաեւ պատմութեան ընթացքում Իտալիայում ձեւաւորուած հայ համայնքի կարեւոր առաքելութեանը փոխճանաչողութեան եւ հայ-իտալական բարեկամութեան զօրացման գործում` ուրախութեամբ ընդգծելով, որ այսօր եւս հայ համայնքն իր ակտիւ կեանքով շարունակում է երկու երկրների միջեւ կամուրջ հանդիսանալ:

      Վեհափառ Հայրապետն իր երախտագիտութիւնը յայտնեց Իտալիայի իշխանութիւններին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման համար, նաեւ իր գնահատանքն արտայայտեց Իտալիայի նախագահին` ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցում երկրի իշխանութիւնների դրսեւորած յստակ կեցուածքի առնչութեամբ:

     Իր խօսքում Իտալիայի նախագահը նշեց, որ իր այցը Հայաստան խորհրդանշում է հայ-իտալական բարեկամութիւնը` անցեալ, ներկայ եւ ապագայ` հաստատելով, որ ինչպէս անցեալում, այնպէս եւ այսօր կապերը շատ ջերմ են: Անդրադառնալով երկօրեայ այցի արդիւնքներին` պրն. Սերջիոյ Մատարելլան հաստատեց, որ ունեցած հանդիպումները փաստեցին հայ-իտալական բարեկամութեան բարձր մակարդակը` տեղեկացնելով, որ ծրագրւում է յարաբերութիւնների ընդլայնում բոլոր ոլորտներում:

      Խօսելով աշխարհում հակամարտութիւնների եւ մասնաւորապէս Միջին Արեւելքում տեղ գտած զարգացումների մասին` պրն. Սերջիոյ Մատարելլան կարեւորեց կրօնների միջեւ յարաբերութիւնները իբրեւ աշխարհում խաղաղութեան հաստատման կարեւոր գործօն: Միջկրօնական երկխօսութեան սկզբնաւորման գործում նաեւ կարեւորուեց Եկեղեցիների առաքելութիւնը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը շեշտեց, որ աշխարհը հաւատքի մեծ կարիք ունի:

   Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով կրօնական անհանդուրժողականութեան երեւոյթին, նշեց, որ այսօր` 21-րդ դարում, ցաւօք, այն շարունակում է իր դրսեւորումներն ունենալ, խաթարել մարդկութեան ներդաշնակ համակեցութիւնը, խլել նաեւ մարդկային կեանքեր եւ ոչնչացնել մշակոյթներ: Հայոց Հայրապետը հաստատեց, որ պետութիւնների ղեկավարների եւ տարբեր կրօնների առաջնորդների համատեղ ջանքերով է միայն հնարաւոր յաղթահարել այդ երեւոյթները եւ խաղաղ ու բարօր աշխարհ կերտել:

       Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղօթքն ու բարեմաղթանքները բերեց Իտալիայի նախագահին` հայցելով Աստծոյ Ամենախնամ Աջի պահպանութիւնն ու օրհնութիւնը Իտալիայի բարեպաշտ ժողովրդին:

    Հանդիպման աւարտին Իտալիայի նախագահի գլխաւորած պատուիրակութիւնն այցելեց Մայր Աթոռի «Ալէք եւ Մարի Մանուկեան» Գանձատուն, ծանօթացաւ թանգարանում ցուցադրուող ազգային-հոգեւոր արժէքներին եւ Հայոց Եկեղեցու տարբեր սրբութիւններին:

armenian3

Glückwunsch zum 2800. Jahrestag der Haupstadt Jerewan/Erepuni.
Jerewan (auch Yerevan) ist die Hauptstadt und mit 1.100.000 Einwohnern
die grösste Stadt Armeniens. Jerewan, ist eine der ältesten Städte der Welt.

armenian3Sehr geehrter Besucher unserer Website

Lieber Leser

Denken Sie daran, eventuell den wunderschönen Wandkalender 2019 unserer Kirchgemeinde ganz oder teilweise zu sponsern? Dann nehmen Sie bitte mit unserem Pfarrer Shnork Tchekidjian Kontakt auf.

Im Voraus herzlichen Dank!

Der Vorstand der Kirchgemeinde S. Sarkis / Zürich

* * *

Յարգելի Այցելու / Ընթերցող

Եթէ կը փափաքիք եկեղեցական գեղատիպ պատի 2019-ի ՕՐԱՑՈՅՑ-ի լման եւ կամ մասնակի ծախսերուն մասնակցիլ, հաճէիք մեր հոգեւոր հովիւ Արժ. Տ. Շնորհք Քահանայ Չէքիճեանին հետ կապ հաստատել:

Շնորհակալութիւններ:

Ցիւրիխի Ս. Սարգիս Եկեղեցական Ծուխ

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսն
ընդունեց պապական նուիրակին

       Յուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պապական նուիրակ եւ Աէոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խօսէ Աւելինոյ Բետտանկուռին:

     Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նուիրակին, շնորհաւորեց վերջինիս նշանակման առիթով եւ մաղթեց արդիւնաւոր գործունէութիւն:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախութեամբ արձանագրեց, որ իր գահակալութեան շրջանին Հայոց Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջեւ յարաբերութիւններն առաւել ջերմացել են ու զօրացել: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ Հռոմի Յովհան-նէս-Պօղոս Բ եւ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելութիւններին Հայաստան, որոնք վկայում են քրիստոնէու-թիւնն իբրեւ պետական կրօն առաջինն ընդունած ժողովրդի հանդէպ ջերմ սիրոյ մասին:

      Գարեգին Բ. Կաթողիկոսը յոյս յայտնեց, որ նորանշանակ պապական նուիրակը եւս աշխոյժ ջանքեր կը գործադրի երկու Եկեղեցիների բարեկամական կապերն առաւել ամրապնդելու ուղղութեամբ:

    Իր հերթին Խօսէ արքեպիսկոպոս Աւելինոյ Բետտանկուռը խորին շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելութեան համար՝ նշելով, որ առաւելագոյն չափով ամէն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայութիւն բերելու համար: Պապական նուիրակը նաեւ Սրբազան Քահանայապետի սէրն ու զօրակցութիւնը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին:

       Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց արդի մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարմանն ուղղուած ուղիներին:

     Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնը բերեց պապական նուիրակին՝ մաղթելով Աստծոյ օգնականութիւնն իր սրբազան առաքելութեան մէջ:

       Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

armenian3Stepanagerd Hauptstadt der unabhängigen armenischen Republik von Artsakh

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
ԱՄՆ հրէական կոմիտէի միջկրօնական գործերի
բաժնի տնօրէնին

Յուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ հրէական կոմիտէի միջկրօնական գործերի բաժնի տնօրէն, Իսրայէլի գլխաւոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմոյ Ռոզենին՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի եւ ԱՄՆ հայկական միութեան նախագահ Էնթօնի Պարսամեանի:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիւրին, կարեւորեց վերջինիս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը պիտի նպաստի երկու ժողովուրդների յարաբերութիւնների առաւել սերտացմանն եւ փոխգործակցութեան զարգացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Իսրայէլի գլխաւոր ռաբբինաթի հետ եղբայրական յարաբերութիւնները ունեն հարուստ պատմութիւն եւ սոյն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարաւորութիւններն ուսումնասիրելու համար։

Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց հայ եւ հրէայ ժողովուրդների կապերին, որ գալիս են դեռեւս աստուածաշնչեան ժամանակներից, խօսեց նաեւ դեռեւս 7-րդ դարում հաստատուած Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան կարեւոր առաքելութեան մասին:

Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ շեշտեց, որ սփիւռքեան թեմեր իր հովուապետական այցերի ընթացքում բազմիցս ականատես է դարձել հայ եւ հրէայ համայնքների եղբայրական ջերմ յարաբերութիւններին: Ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զօրացման գործում կարեւոր համարեց նաեւ Հայաստանի հրէական համայնքի դերակատարութիւնը:

Երկկողմ օրակարգը, Գարեգին Բ Վեհափառի հաւաստմամբ, բաւականին հարուստ է եւ ի շարս այլ հարցերի ընդգրկում է Իսրայէլի պետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները, որոնց Մայր Աթոռը կենսական կարեւորութիւն է տալիս։

Իր հերթին ռաբբի Դեյվիդ Շլոմոյ Ռոզենը նշեց, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդների գործակցութիւնը կարող է լաւագոյն միջոցը դառնալ երկու ժողովուրդների առջեւ ծառացած մարտահրաւէրների լուծման գործում:

Վեհափառ Հայրապետը եւ ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկայ բոլոր հարցերը աւելի հեշտ կը լինի քննարկել` յարաբերութիւնների զարգացման, միջկրօնական երկխօսութեան համար նոր ձեւաչափեր ստեղծելու պարագայում։

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը:

armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ

VERKLÄRUNGSFEST
(Aylagerbutyun Dyarn. Wartawar)

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ
ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

ՎԱՐԴԱՎԱՌ-ի
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Sonntag, 08. Juli 2018, um 14.30 Uhr
Katholische Kirche Nussbaumen
Birkenstrasse,
5415 Nussbaumen Baden/AG

Վարդավառի մասին մասնրամասն

ՎԱՐԴԱՎԱՌ
ՏՕՆ՝
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿԱՄ
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

             Ամէն տարի Քրիստոսի Յարութեան տօնէն՝ Սբ. Զատկէն 14 շաբաթներ կամ 98 օրեր յետոյ Հայ Եկեղեցին կը նշէ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, ժողովրդական բառով՝ Վարդավառը: Այս տարի (2018-ին) կը նշուի Յուլիսի 8-ին: Վարդավառը Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար կամ հիմնական տօներէն մէկն է: Տօնը, Հայ Եկեղեցւոյ մի քանի ուրիշ տօներուն նման, իր մէջ կը միաձուլէ կրօնականն ու ազգայինը եւ դարձած է մեր ժողովուրդի սիրուած տօներէն մէկը:  (Շար.)

Վարդավառի օրը հետեւեալ անունները կրող անձերու անուանակոչութեան օրն է:

Վարդավառ, Վարդգէս, Վարդերես, Վարդուհի, Վարդենի, Վարդանուշ, Վարդիթեր, Վարվառէ, Վարդ, Ալվարդ, Լուսվարդ, Սիրվարդ, Նուարդ, Պայծառ, Ռոզա, Պատրիկ եւլն.:

Կը շնորհաւորենք բոլորին:

Namenstage: Wartuhi, Warteni, Wartanush, Wartiter, Warwaré, Wart, Alwart, Niwart, Luswart, Sirwart, Baydzar, Wartawar, Wartkes, Warteres, Roza, Badrig.

armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ

Sonntag, 01. Juli 2018 um 11.45 Uhr
Katholische Kirche Bernrain
Bernrainstrasse, 8280 Kreuzlingen

armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ

Sonntag, 24. Juni 2018 um 14.30 Uhr
St. Maria Katholische Kirche
Promenadenstrasse 23, 8200 Schaffhausen

armenian3

This entry was posted in uncategorized. Bookmark the permalink.