Willkommen1ArmKirche1ssrpotz6Die Armenisch Apostolische Kirche

Etchmold fon fist pokr1Die offizielle Bezeichnung unserer Kirche ist: „Heilige, Apostolische, Orthodoxe Kirche Armeniens“. Sie wurde von den zwei Aposteln Christi Taddäus und Bartholomäus gegründet und begann in Armenien bereits seit dem 1. Jahrhundert zu wirken. Bis zum Jahre 301 blieb sie im Untergrund, denn Christen wurden damals verfolgt und zahlreiche Christen, u.a. auch die Apostel Taddäus und Bartholomäus, fielen als Märtyrer. Der damalige armenische König Sanatruk brachte sogar seine Schwester Sanducht um. Im Jahre 301 wurde das Christentum dank der unablässigen Bemühungen von Gregor dem Erleuchters und der Unterstützung des armenischen Königs Drtad in Armenien als Staatsreligion anerkannt. So ist 301 das Datum der Gründung der ersten staatlichen christlichen Kirche der Welt. (hier gehts weiter..)

armenian3

armenian3

Save the Date! 

armenian3

Sonntag, 30. April 2017

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ

Sonntag, 30. April 2017 um 14.30 Uhr
St. Maria Katholische Kirche
Promenadenstrasse 23, 8200 Schaffhausen

armenian3

Sonntag, 30. April 2017

armenian3

Sonntag, 11. Juni 2017

KircheNussb1

Liebe Mitglieder unserer Kirchgemeinde:

Wir laden Sie herzlich ein zur
21. Ordentlichen Generalversammlung
am Sonntag, dem 11. Juni 2017, um 16:00 Uhr
nach der Heiligen Messe
im Saal der Katholischen Kirche Nussbaumen
5415 Nussbaumen/Baden

                       Traktanden:

1) Gebet und Begrüssung
2) Genehmigung der Traktandenliste
3) Wahl der Stimmenzähler
4) Protokoll der Jahresversammlung von 2016
5) Abnahme der Jahresrechnung 2016
6) Budget 2017
7) Mitgliedsbeitrag 2018   (Info)
8) Wahlen: Vorstand und Rechnungsrevisoren
9) Verschiedenes
10) Gebet und Schluss

Wie Sie sehen, sind es ausserordentlich wichtige Traktanden, die Weichen für die Zukunft stellen.

Wir hoffen deshalb, viele an dieser Versammlung begrüssen zu dürfen.

             Nerses BOUSNAIAN                  Nadya PFISTER-TOMZIS

                     Präsident                                             Kassiererin

armenian3

Kathedrale von Etschmiadsin / Armenien
301-303

Die Kathedrale von Etschmiadsin (Մայր Տաճար Ս. Էջմիածին) „Muttergotteskirche des heiligen Etschmiadsin“ ist eine armenisch-apostolische Kirche in der armenischen Provinz Armawir. Sie ist Teil einer Klosteranlage und Kathedrale des Patriarchen der armenisch-apostolischen Kirche, des Katholikos des Heiligen Stuhles von St. Etschmiadsin und Aller Armenier. Ein ab 301 auf Geheiss des ersten Katholikos Gregor der Erleuchter über den Fundamenten eines heidnischen Tempels errichteter Kirchenbau soll im August 303 eingeweiht worden sein. In den 480er Jahren erfolgte ein Neubau mit Holzdach, an dessen Stelle Anfang des 7. Jahrhunderts ein Vorläufer des heutigen Zentralbaus errichtet wurde. Die im 17. Jahrhundert grundlegend restaurierte Kirche wird seit 2000 als UNESCO-Weltkulturerbe gelistet. In der Kathedrale befindet sich ein Museum, in dem Reliquien und Schätze ausgestellt sind.

Die Kathedrale von Etschmiadsin, das etwa 20 km westlich von Jerewan liegt, wird als der älteste christliche Ort der Armenier verehrt und stellt das religiöse Zentrum des Landes dar. Sie wird als erste von einem Staat erbaute christliche Kirche angesehen und war zu Zeiten der Sowjetunion älteste Kirche auf deren Territorium. Die Kathedrale ist eines der bedeutendsten Baudenkmäler Armeniens.

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանութեան ս. նահատակների ոգեկոչման արարողութիւններուն

      Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրը, քաղաքամայր Երեւանում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցան ոգեկոչման արարողութիւններ:

      Առաւօտեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգը: Արարողութեանը մասնակցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական աւագանին, օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

       Յիշատակի օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

    Անդրադառնալով համայն հայ ժողովրդի համար նշանակալից այս օրուայ խորհրդին` Մուշեղ Սրբազանն ասաց. «…Ապրիլի 24: 2017 թուական: Հարիւր եւ աւելի տարիներ: Այլեւս չկայ սերունդը. չկան մարդիկ, որոնք ապրել, վերապրել են արհաւիրքը: Չկան նրանք, ովքեր տեսել, զգացել եւ փորձելով փորձել են մոռանալ այն: Անգամ նրանք էլ չկան, որ ծնուել էին այդ օրերին, եւ պատմում էին մեզ անպատմելի դէպքերն ու անցքերը, որ դեռ անուն չունէին:  (Շար.)

 armenian3

Montag, 24. April 2017

Die Armenisch-Apostolische Kirchgemeinde
lädt herzlich dazu ein

Gedenkgottesdienst
für die Heiligen des Völkermordes
an den Armeniern

Montag, 24. April 2017 um 11.30 Uhr
in der kath. Kirche Nussbaumen
5415 Nussbaumen bei Baden

Ոգեկոչում Հայոց Ցեղասպանութեան
Նահատակ Սուրբերու

Երկուշաբթի, 24 Ապրիլ 2017 ժամը 11.30
Նուսսպաումէնի Եկեղեցւոյ մէջ

KircheNussb1

Montag, 24. April 2017 um 11.30 Uhr
in der kath. Kirche Nussbaumen
5415 Nussbaumen bei Baden

armenian3

 Sonntag, 23. April 2017

BadKarn4a

Surp Badarak

L’Église apostolique arménienne
 Saint Messe / Ս. Պատարագ 

Ոգեկոչում Հայոց Ցեղասպանութեան Նահատակուած
Սուրբերու 102. Տարելիցին

Commemoration dédiée à la mémoire des
victimes du génocide des Arméniens

 Church Neuchatel Cornaux

Dimanche 23 Avril 2017 à 15 h 00.
Église St.Pierre de Cornaux
2087 Cornaux/Neuchâtel

Ս. Պատարագի աւարտին եկեղեցւոյ յարակից սրահին մէջ տեղի կ՝ունենայ ընդունելութիւն/աբէրօ:
Un apéritif (repas) sera servi après la liturgie dans la salle de réunion de l’église.

armenian3

HEILIGE OSTERMESSE

Sonntag, 16. April 2017,
 8600 Dübendorf/Zürich

16. April 2017, Ostersonntag in Dübendorf/Zürich

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն է յղել
Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան ընտրեալ տեղապահին

           Մարտի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում մասնաւորապէս քննութեան առնուեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնում Պատրիարքական տեղապահի ընտրութիւնների առնչութեամբ տեղ գտած վերջին զարգացումները:

   Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծուած իրավիճակին, ժողովականներին տեղեկացրեց նաեւ Պատրիարքութեան Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշէ վարդապետ Ուչքունեանի եւ ատենադպիր Տ. Տրդատ քահանայ Ուզունեանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքուած գրութեան մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտօնապէս տեղեկացուել է մարտի 15-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդիւնքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանի` Պատրիարքական տեղապահի պաշտօնում ընտրուելու վերաբերեալ:

       Քննարկումների աւարտին Նորին Սրբութիւնը ծանուցեց Պատրիարքական տեղապահի ընտրութիւնն օրհնելու վերաբերեալ կայացուած որոշման մասին, ինչը ողջունուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների կողմից:

   Նոյն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ յղեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան Եկեղեցական համագումար ժողովի դիւանին:

        «Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք յղում Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան ընտրեալ տեղապահին, հոգեւոր ողջ դասին եւ պոլսահայ հաւատաւոր մեր բոլոր զաւակներին: Մեր յորդորն ենք բերում ձեզ` խոհեմութեամբ ու սիրոյ ոգով յաղթահարել առկայ խնդիրներն ու խոչընդոտները եւ եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարուոք լուծումներ Պատրիարքական ընտրութիւնը իրականացնելու` ի նպաստ պոլսահայութեան կեանքում խաղաղութեան ու համերաշխութեան վերահաստատման», – պատգամել է Վեհափառ Հայրապետը` Ամէնողորմ Տիրոջ զօրակցութիւնն ու հովանին հայցելով Կ. Պոլսոյ Աթոռի ուխտապահ եկեղեցականաց հոգեւոր իրենց ծառայութեան մէջ:

armenian3

Գերշ. Տ. Գարեգին Արք. ՊԷՔՃԵԱՆ
Ընտրեալ Տեղապահ՝ Կ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռոյ

armenian3

armenian3

ARMENISCHER WANDKALENDER 2017
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑ 2017

«Armenien auf historischen Landkarten»
«Հայաստանը Աշխարհի Պատմական Քարտէսներու Մէջ»

Der neue zweisprachige Wandkalender 2017 (32 Din A4 Seiten armenisch & deutsch) der Armenische Kirchgemeinde in der Deutschschweiz ist ab sofort erhältlich. Der Wandkalender 2017 ist dem “Armenien auf histo-rischen Landkarten” gewidmet.  für weitere Informationen klicken Sie bitte hier

Զուիցերիոյ Գերմանախօս շրջանի ու Ցիւրիխի Եկեղեցական Ծխական Խորհուրդի ամենամեայ  (32 էջանոց Din A4 եւ Հայերէն ու Գերմաներէն)  2017-ի երկլեզու պատի օրացոյցը պատրաստ ըլլալով փափաքողներու տրամադրութեան տակ դրուած է: 

2017-ի գեղատիպ պատի օրացոյցը նուիրուած է  «Հայաստանը Աշխարհի Պատմական Քարտէսներու Մէջ» հետաքրքրական թեմային: (մանրամասնութեանց համար սեղմել այստեղ)

armenian3

 

Surp Badarak

L’Église apostolique arménienne
 Saint Messe / Ս. Պատարագ

 Church Neuchatel Cornaux

ԱՆԻՐԱՒ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ
Dimanche de l’intendant infidèle
Sonntag des ungetreuen Verwalters
(arm. Anirav Dindesi Giragi)

Dimanche 19 Mars 2017 à 15 h 00.
Église St.Pierre de Cornaux
2087 Cornaux/Neuchâtel

Ս. Պատարագի աւարտին եկեղեցւոյ յարակից սրահին մէջ տեղի կ՝ունենայ պահքի ընդունելութիւն/աբէրօ:
Un apéritif (repas) sera servi après la liturgie dans la salle de réunion de l’église.

armenian3

St. Thaddeus Kirche
(Provinz Ararat, Stadt Masis, Armenien)
Սուրբ Թադէոս Եկեղեցի
(Մարզ Արարատ, Քաղաք Մասիս)

armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ 

RheineckKirche2

Sonntag, 26. Februar 2017, um 14.30 Uhr
Röm. Katholische Kirche
Grüenaustrasse, 9424 Rheineck (SG)

armenian3

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուեցաւ
Տեառնընդառաջի նախատօնակը

          Փետրուարի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` 40-օրեայ մարդեղացեալ Աստուածորդու՝ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնը։

     Բերկրառատ տօնի սկիզբն ազդարարուեց Փետրուարի 13-ի երեկոյեան։ Տէրունի օրուայ կապակցութեամբ, ուղեկցութեամբ հոգեւորականների թափորի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իջաւ Մայր Տաճար, ուր կատարուեց Երեկոյեան ժամերգութիւն:

        Յաւարտ ժամերգութեան, հանդիսապետութեամբ Նորին Սրբութեան, տեղի ունեցաւ նախատօնակ, ապա նաեւ` տարուայ առաջին Անդաստանը, որի ընթացքում օրհնուեցան աշխարհի չորս կողմերը:

       Այնուհետեւ «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի երգակցութեան ներքոյ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառուած մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Յիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսապարգեւ լոյսը փոխանցեց ներկայ հաւատաւոր ժողովրդին:

         Նախատօնակից յետոյ հանդիսաւոր թափորն ուղղուեց դէպի միաբանական շէնքի շրջաբակ, ուր, ներկայութեամբ բազում հաւատաւոր հայորդիների, ձեռամբ Ամենայն Հայոց Հովուապետի, վառուեց Տեառնընդառաջի խարոյկը:

         Խարոյկի շուրջ Մայր Աթոռի միաբանները եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաները հանդէս եկան հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով:

      Վերջում Նորին Սրբութիւնն օրհնեց ներկայ բարեպաշտ ժողովրդին եւ տօնի առիթով փոխանցեց իր բարեմաղթանքները:

armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ 

dubenkirche-300x201

Sonntag, 12. Februar 2017, um 14.30 Uhr
Röm. Katholische Kirche,
Leepüntstrasse, 8600 Dübendorf / Zürich

armenian3

Կատարուեցաւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի
յուղարկաւորութեան արարողութիւնը

         Յունուարի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի յուղարկաւորութեան արարողութիւնը:

      Արարողութենէն առաջ, Ս. Գայանէ վանքին մէջ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեցաւ Եկեղեցական կարգը: Այս վշտալի առիթով խօսեցաւ Ամենայն Հայոց Հայրապետը` մասնաւորապէս անդրադառնալով հանգուցեալ Մեսրոպ Սրբազանի լուսաւոր կերպարին եւ Եկեղեցւոյ անդաստանին մէջ իր արդիւնաւոր ու բազմամեայ ծառայութեանը:

   Նորին Սրբութիւնը ընդգծեց, որ Մեսրոպ Սրբազանին ճանչցած է որպէս էջմիածնասէր, նուիրեալ եկեղեցականի, ով մշտապէս նախանձախնդրօրէն հանդէս է եկել ի պաշտպանութիւն Մայր Աթոռի շահերի եւ մինչեւ կեանքի վերջին ակնթարթն ապրել է այդ գիտակցութեամբ, նոյն նուիրումով իր ծառայութիւնը բերելով Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցիին:

    Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ նաեւ միջեկեղեցական ասպարէզի մէջ Սրբազան Հօր գործունէութեանը եւ գիտակրթական բեղուն կեանքին:

  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յաւելելով, որ վաստակաշատ Մեսրոպ արքեպիսկոպոսի վախճանը մեծ ցաւ է եւ կորուստ Հայ Եկեղեցու համար, Բարձրեալին հայցեց երկնքի լուսաւոր օթեւաններում ընդունել հանգուցեալ Իր ծառայի հոգին:

  Վեհափառ Հայրապետը նաեւ իր պատգամը փոխանցեց երիտասարդ միաբաններին` ճանաչել Սրբազան Հօրն իր թողած հարուստ վաստակով, ոգեշնչուել նրա կերպարով եւ իրենց հոգիներում կրել եկեղեցանուիրումի եւ էջմիածնասիրութեան նոյն ոգին:


Եկեղեցւոյ կարգի աւարտին, նախագահութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի, կատարուեցաւ հանգուցեալ Սրբազանի թաղման կարգը: Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի աճիւնն ամփոփուեցաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

armenian3

Surp Badarak

BadKarn4a

Armenisch Apostolische Kirchgemeinde
Heilige Messe / Ս. Պատարագ

KirchSchaff1

Sonntag, 22. Januar 2017 um 14.30 Uhr
St. Maria Katholische Kirche
Promenadenstrasse 23, 8200 Schaffhausen

Յաւարտ Ս. Պատարագի եկեղեցւոյ յարակից սրահին մէջ տեղի կ՝ունենայ սիրոյ սեղան:
Nach der Heiligen Messe sind Sie herzlich zu einem Apéro im Kirchensaal nebenan eingeladen

armenian3

Ս․ Ստեփանոսի տօնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն

       Դեկտեմբերի 26-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի յիշատակութեան օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկաւագների տօնն է:

  Բերկրառատ օրուայ կապակցութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Պատարագի սրբազան արարողութեանը՝ համահունչ Հայ Եկեղեցու բարի ու գեղեցիկ աւանդութեանը, կատարուեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն:  (Շար.)

This entry was posted in uncategorized. Bookmark the permalink.