KirchenchorKirchenChor2armenian1

 Gedenkfeier im Petersdom für die Opfer des
Völkermords an den Armeniern 

12-10

12-5

12-912-8

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Վատիկանի մէջ մասնակցեցաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ
տարելիցի առիթով մատուցուած Սուրբ Պատարագին

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՒ
ՀՌՈՄԻ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻ ՏԱՃԱՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
(12 ապրիլ, 2015 թ., Սուրբ Պետրոսի տաճար, Հռոմ)

       Ձերդ Սրբութիւն, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

     Աստուծոյ ողորմած կամքով վերստին այցելել ենք Հռոմ: Եկել ենք Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Սերժ Սարգսեանի, Մեր հոգեւոր եղբօր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Հայ Եկեղեցւոյ եպիսկոպոսաց դասի եւ աշխարհասփիւռ հաւատաւոր Մեր զաւակներու ներկայացուցիչներու հետ՝ Սուրբ Յարութեան խնդութիւնը մեր հոգում, Քրիստոսաւանդ սիրով եղբայրական Մեր ողջոյնն ու բարեմաղթանքները բերելու Ձերդ Սրբութեանը եւ մեր աղօթքներով մասնակից լինելու Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ Ձեր կողմից մատուցուած Սրբազան Պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում: (Շարունակութեան համար)

armenian1

YegeJoghow

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ սկսաւ
Հայ Առաքելական Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց ժողովը

         Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, սկսուեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը:

           Մինչ բացման արարողութիւնն Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգութեան` Ս. Հոգու առաջնորդութիւնը հայցելով ժողովի աշխատանքների բարի արդիւնաւորման համար:

          Ժողովն սկսուեց միասնական Տէրունական աղօթքով, որից յետոյ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նախորդ Եպիսկոպոսաց ժողովի դիւանի համաատենապետ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:

       Այնուհետեւ ներկաներին իրենց հայրապետական պատգամը բերեցին Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Նորին Սրբութիւն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: (Շարունակութեան համար)

11.11.2014
armenian1

Serbia 2aԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Սերբիայի Հանրապետութեան նախագահին

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Սերբիայի Հանրապետութեան նախագահ Տոմիսլաւ Նիկոլիչին` ուղեկցութեամբ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի:

Ողջունելով Սերբիայի նախագահի այցը Հայաստան եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց միջպետական յարաբերութիւնների առաւել խորացման ու զարգացման ուղղութեամբ ձեռնարկուող համատեղ քայլերի առնչութեամբ: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ նախագահի այցն ամրացնում է երկու ժողովուրդների բարեկամութեան եւ երկու պետութիւնների գործակցութեան հիմերը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ու Սերբիայի Հանրապետութեան նախագահն անդրադարձան երկու ժողովուրդների պատմական առնչակցութիւններին եւ հոգեւոր ընդհանրութիւններին: «Աշխարհագրօրէն թէպէտ Serbia 1aմենք փոքրինչ հեռու ենք միմեանցից, սակայն դաւանուող արժէքների առու-մով մենք միեւնոյն արժեհամակարգի կրողն ենք», – ասաց Նորին Սրբութիւնը: Խօսուեց նաեւ հայ եւ սերբ ժողովուրդների պատմութեան մէջ արձանագրուած ողբերգական էջերի մասին: Այս առնչութեամբ Հայոց Հայրապետը նշեց. «Տառա-պանքներ եւ փորձութիւններ տեսած ժողովուրդ ենք մենք, սակայն քրիստոնէական հաւատը մեզ զինել է լաւատեսութեամբ եւ յոյսով, ինչը յատուկ է նաեւ սերբ ժողովրդին»:

Իր խօսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ պատմութեան ընթացքում Հայ Առաքելական եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջեւ ձեւաւորուած սերտ յարաբերութիւններն այսօր եւս շարունակւում են նոյն ջերմութեամբ ու եղբայրական ոգով: Նորին Սրբութիւնն եղբայրական իր ողջոյնները փոխանցեց Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր պետ Իրենէոս Պատրիարքին` վստահութիւն յայտնելով, որ վերջինս ընդառաջ հրաւէրին 2015 թ. իր մասնակցութիւնը կը բերի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներին:

Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետն Աստծու օգնականութիւնը հայցեց Սերբիայի նախագահին` քաջեռանդ իրագործման առաջնորդելու ժողովրդի իղձերն ու երազները, այլեւ մաղթեց, որ սերբ ժողովուրդը զօրանայ իր հաւատի ու լաւատեսութեան մէջ` յաղթահարելու իր առջեւ ծառացած բոլոր դժուարութիւնները:

Սերբիայի նախագահ Տոմիսլաւ Նիկոլիչն ու նրան ուղեկից պատուիրակութիւնը եղան Մայր Տաճարում, այցելեցին Տաճարի թանգարան:

armenian1

This entry was posted in uncategorized. Bookmark the permalink.